Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան
Թենիսի աշխարհի առաջին ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարլոս Ալկարասը մրցեց Ֆրանսիան ներկայացնող, աշխարհի 37-րդ ռակետ Կորենտեն Մուտեի հետ ու առավելության հասավ 3 սեթում` 6:2, 6:4, 6:1 հաշվով:
Հաջորդիվ Կարլոս Ալկարասի մրցակիցը «Australian Open»-ում կլինի աշխարհի 20-րդ ռակետ Թոմ Պոլոն: