Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»В Евросоюзе выступили за создание 100-тысячной единой армииЗапасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях
Политика

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի

«Հետք»-ը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:

2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։

Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների։

Անուբաղ Համբարյանը 2025թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Ռոմանոս Պետրոսյանի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով:

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա. Համբարյանը, զբաղեցնելով գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը, առանց իրավական հիմքի ենթադրել է, որ իր աշխատավայրը ոչ թե ընկերության գլխամասի և գլխավոր տնօրենի (այդ թվում՝ ժամանակավոր կառավարչի) գտնվելու վայրի հասցեն է (ք. Երևան), այլ ընկերության «Դեբետ» մասնաճյուղի գլխամասային մասնաշենքի (ք. Վանաձոր) հասցեն: Առանց որևէ գործողություն կատարելու ստացել և, ըստ ՀԷՑ-ի, անհիմն սպառել է ամսական 300 լիտր բենզին՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Դատարանը գտել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը պետք է ոչ թե աշխատողին հնարավորություն տա «ենթադրելու» կամ «կռահելու» տվյալ ակտի ընդունման փաստական հիմքը, այլ պարունակի հստակ տեղեկություններ տվյալ ակտն ընդունելու պատճառների մասին։

Դատարանն արձանագրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշումն անհատական իրավական ակտ է և վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելուն: Այդ որոշման 8-րդ կետով արձանագրված խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն՝ Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025թ. հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» օրենքի և Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարիչ։

Որոշմամբ արձանագրվել է նաև, որ ընկերության կողմից մեծ թվով սպառողների հաշվառքի սարքերի նկատմամբ իրականացվել են հնարավոր միջամտություններ ու հավելագրումներ։ 2024թ. այս խնդրի վերաբերյալ ստացվել է մոտ 7000 դիմում՝ 40%-ով ավելի, քան 2023թ. դիմումները։

Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագրին, դատարանը փաստել է, որ թեև այն որպես ապացույց չի ներկայացվել, սակայն դրա բովանդակությանը ծանոթ է իր վարույթում քննվող մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում: Դրա ուսումնասիրությունից հետևում է, որ այն պարունակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1Ա որոշման և իրավական նորմերի մասին նշում, դրանում նույնպես արձանագրված չէ՝ ինչ հանգամանքներով է պայմանավորված Անուբաղ Համբարյանի համար նման բացասական հետևանքների առաջացումը:

Անդրադառնալով Ա. Համբարյանի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջին, դատարանը փաստել է, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է վստահությունը կորցնելու հիմքով: Բացի այդ,  ՀԷՑ-ի փաստարկմամբ, աշխատողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ընկերությունը կարող է կրել վնասներ: Այսինքն՝ այս դեպքում առկա է աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհնարինություն: Հետևաբար, դատարանը գտել է, որ աշխատանքում վերականգնելու  պահանջը ենթակա է մերժման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը։ Վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի բռնագանձվել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև՝ նույն ժամանակահատվածի համար ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:

Նշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Ա. Համբարյանն աշխատանքի է անցել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և վարձատրվում ՀԷՑ-ից կրկնակի պակաս:

Դատարանի վճռով ՀԷՑ-ից հօգուտ Անուբաղ Համբարյանի պետք է բռնագանձվի նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը: Մոտավոր հաշվարկով, ՀԷՑ-ը Անուբաղ Համբարյանին պետք է վճարի 15 մլն դրամից ավել գումար:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկվի ՀԷՑ-ի կամ Անուբաղ Համբարյանի կողմից:

46 գործով հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ է ներկայացել 

2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

«Հետքը» ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2025թ. հուլիսի 18-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով քանի՞ հայցադիմում է ներկայացվել ՀԷՑ-ի դեմ։ Եթե նյութական պահանջ է ներկայացվել աշխատանքից ազատված աշխատակիցների կողմից, ապա ընդհանուր որքա՞ն գումարի և այլն:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ի պատասխան նշել է, որ 2025թ. հուլիսի 18-ից 2026թ. հունվարի 14-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ ներկայացվել է աշխատանքային վեճին վերաբերող 47 հայցադիմում: 47-ից միայն 8 գործով է դատարանը որոշում կայացրել, մնացածը դեռևս քննության փուլում են: Մասնավորապես՝ մեկ հայցադիմում մերժվել է (հայտնի չէ՝ վերադասության կարգով բողոքարկվելու է, թե ոչ-հեղ.): Գործերից երկուսը կարճվել են, քանի որ հայցվորները հրաժարվել են հայցից, իսկ հինգ քաղաքացիական գործով հայցերը բավարարվել են մասնակի:

Մասնակի բավարարված 5 գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դատարանները չեն բավարարել միայն աշխատակիցների՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը: Պատճառաբանությունն այն է, որ լարված մթնոլորտը թույլ չի տա  շարունակել աշխատանքային հարաբերությունները: Սակայն ՀԷՑ-ին պարտավորեցրել են փոխհատուցել հարկադիր պարապուրդի եւ նախկին աշխատանքում չվերականգնելու համար: Պարտված գործերով ՀԷՑ-ը նաև զգալի գումարներ է վճարելու որպես պետական տուրք: Մասնավորապես՝ դատարանները վճռել են  բավարարված գումարների 2-3 տոկոսի չափով պետական տուրք բռնագանձել (օրինակ՝ 15 մլն դրամի 2%-ը կազմում է 300 000 դրամ), ինչպես նաև՝ յուրաքանչյուր գործով 20 000 դրամ պետտուրք՝ Ռ. Պետրոսյանի հրամաններն անվավեր ճանաչելու համար:

«Ինչ վերաբերում է նյութական պահանջի և դրա չափի վերաբերյալ հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ 46 գործով ներկայացվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջ, իսկ գումարի չափը հանդիսանում է առևտրային գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ենթակա է մերժման»,- մեզ գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Ընդհանրական հիմքեր՝ աշխատանքից ազատելու համար

«Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրական ցանցի պետ Անուշավան Հարությունյանի ու ՀԷՑ-ի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել է դեռևս 2011թ. մայիսին: Սկզբում նա այլ պաշտոնի է նշանակվել, այնուհետև դարձել է մասնաճյուղի ցանցի պետ՝ 490 000 դրամ ամսական աշխատավարձով: Սակայն, 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին» հրաման, որի համաձայն էլ լուծվել է պայմանագիրը։

ՀԷՑ-ը դատարանում պարզաբանել է, որ Ա․ Հարությունյանը պատշաճ չի կատարել տնօրենի պարտականությունները, ինչի հետևանքով հայցվորի ղեկավարած մասնաճյուղում գրանցվել են հավելագրման դեպքեր: Ընկերությունը պարզել է, որ մի շարք բաժանորդների հաշվառքային սարքերի ցուցմունքները չեն համապատասխանում ընկերության բազայում մուտքագրված ցուցմունքներին: Հավելագրումը կազմել է 10,619 կվտ/ժ:

ՀԷՑ-ը, որպես աշխատանքից ազատելու հիմք, մատնանշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշումը և ՀԷՑ ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի զեկուցագիրը:

Սակայն, դատարանը փաստել է, որ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը, թե՛ ժամանակավոր կառավարչի օգնականի  զեկուցագիրը չեն պարունակում «Բերդ» մասնաճյուղի տնօրենին վերագրվող որևէ գործողություն կամ անգործություն, որի հետևանքով ՀԷՑ-ը կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս: Հետևաբար, աշխատանքից ազատման հրամանում բացակայել է փաստական հիմքը, որն անվերապահորեն հանգեցնում է անվավեր ճանաչման:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 10-ին անվավեր է ճանաչել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Որպես հարկադիր պարապուրդի գումար՝ ՀԷՑ-ից հօգուտ աշխատակցի կբռնագանձվի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2025թ. օգոստոսի 1-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը պարտավորեցրել է ՀԷՑ-ին մասնաճյուղի տնօրենին վճարել նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 20 000 դրամ՝ որպես ոչ դրամական պահանջով վճարման ենթակա պետական տուրքի գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարվելիք հատուցման՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով գումարի 3 տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Մյուս գործով «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի արդեն նախկին պետ Վարդան Ներսիսյանն է դատարանում մասնակի հաղթանակ տարել: Նրա և ՀԷՑ-ի միջեւ 2016թ. հունիսին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որը Ռոմանոս Պետրոսյանի հրամանով լուծվել է 2025թ. օգոստոսի 13-ին: Աշխատավարձը կազմել է 500 000 դրամ:

Հրամանում դարձյալ հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ - անվտանգության և վերահսկողության տնօրեն Դ. Սարգսյանի զեկուցագիրը:  Այս դեպքում աշխատակցի ազատման հիմքը հաշվառքային սարքերի վերաբերյալ եզրակացությունների և ընկերության բազայում սպառողների սպառված էլեկտրաէներգիայի թանկության վերաբերյալ տվյալների միջև առկա տարբերություններն են:

2025թ. դեկտեմբերի 29-ին դատարանը նույն պատճառաբանությամբ անվավեր է ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հրամանը, ինչպես նաև հօգուտ Վ․ Ներսիսյանի բռնագանձել է վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար: ՀԷՑ-ից հօգուտ «Արմավիր» էլեկտրական ցանցի նախկին պետի վճռվել է բռնագանձել աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը:

Նույն օրը դատարանը վճիռ է կայացրել նաև հօգուտ  խոշոր սպառողների սպասարկման տնօրինության տնօրենի արդեն նախկին տեղակալ Հովիկ Համբարձումյանի: Նա աշխատանքի է ընդունվել 2025թ. մարտին, սակայն Ռոմանոս Պետրոսյանը 2025թ. հուլիսի 24-ին պայմանագիրը լուծելու հրաման է տվել:

ՀԷՑ-ի ղեկավարությունը նույն սխեմայով է գործել՝ հիմք են ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը, ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. Ասկարյանի զեկուցագիրը եւ աշխատակցի հետ լուծել պայմանագիրը: Դարձյալ հիշատակել են հավելագրման դեպքերը:

Դատարանը կրկին արձանագրել է, հավելագրումների մասին խախտումներն ընդհանրական են և չեն վերաբերում կոնկրետ անձանց գործողություններին։ Այդ հիմքով էլ դատարանն անվավեր է ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ Հ․ Համբարձումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը: Դատարանը հօգուտ աշխատակցի վճռել է բռնագանձել աշխատավարձի՝ 700 000 դրամի չափով գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի վեցապատիկը:

Մյուս գործը վերաբերում է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենի խորհրդականին՝ Սեդա Թունյանին: Վերջինիս ու ՀԷՑ-ի միջև 2021թ. սեպտեմբերին կնքվել  է աշխատանքային պայմանագիր՝ 290 000 դրամ ամսական աշխատավարձով։ 2025թ. օգոստոսի 18-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով լուծվել է աշխատանքային պայմանագիրը:

ՀԷՑ-ը հայցադիմումի պատասխան է ներկայացրել, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվել է, քանի որ աշխատակցի գործունեության ընթացքում ընկերությունը նյութական արժեքների կորուստ է ունեցել: Մասնավորապես՝ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների ոչ լիարժեք իրականացման հետևանքով տեղի են ունեցել դժբախտ պատահարներ, ինչի հետևանքով տուժած անձանց հասցված վնասները հատուցվել են ընկերության կողմից: Սակայն, դատարանն արձանագրել է, որ Ս․ Թունյանին վերագրվող որևէ գործողություն կամ անգործություն, որի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս, չի պարզվել:

Դատարանը փաստել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հրամանում բացակայել է փաստական հիմքը, ինչն անվերապահորեն հանգեցնում է անվավեր ճանաչման: Հենց այդ պատճառով էլ դատարանն անվավեր է ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Որպես հարկադիր պարապուրդի գումար՝ ՀԷՑ-ից հօգուտ աշխատակցի պետք է բռնագանձվի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2025թ. օգոստոսի 19-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է ՀԷՑ-ին վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

Նշենք, որ «Հետքի» հարցմանը պատասխանելու օրը՝ 2026թ. հունվարի 14-ին դատարանը մասնակի բավարարել է նաև ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ, «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինության տնօրեն Դավիթ Ղազինյանի հայցը: Այս գործի մասին ՀԷՑ-ի պատասխանում չկա (հավանաբար դատական ակտը դեռ ստացած չլինելու պատճառով): Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Ռ. Պետրոսյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրամանը: Բացի այդ, վճռվել է ՀԷՑ-ից Դավիթ Ղազինյանի օգտին բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց հատուցում, այն է՝ նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց փոխհատուցում՝ վերջինիս միջին աշխատավարձի վեցապատիկի չափով:

Թե ՀԷՑ-ում որքան աշխատավարձ է ստացել Դավիթ Ղազինյանը՝ վճռում նշված չէ: Սակայն, հաշվի առնելով երկար տարիների փորձը, բարձր պաշտոնը, կարող ենք ենթադրել, որ այն բարձր է եղել, ինչը ևս ՀԷՑ-ը պետք է հատուցի:

Դավիթ Ղազինյանին աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել 2025թ. հուլիսի 21-ին ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի դիմաց աշխատանքային ժամին զանգվածային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, որում Ղազինյանը նշել է, թե չի վստահում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, ընկերությունում անընդհատ եղել են չարաշահումներ և դրանք բացահայտվել են իր և իր աշխատակիցների կողմից։

Նույն օրը լուծվել է նրա հետ կնքված պայմանագիրը: Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ում աշխատել է մոտ 18 տարի: Ազատման հիմքում դրվել է «վստահությունը կորցնելու հանգամանքը», որը դրսևորվել է այդ հարցազրույցի ընթացքում։ Դատարանը եզրահանգել է, որ ՀԷՑ-ը չի հիմնավորել պատճառահետևանքային կապը՝ հարցազրույցում արված հայտարարությունների և պայմանագրի խախտմամբ գաղտնի տեղեկությունների բացահայտման ու ընկերության մոտ նյութական վնասի առաջացման իրատեսական ռիսկի միջև։ Հետևաբար, աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքի:

Նշենք, որ աշխատանքից ազատված ՀԷՑ աշխատակիցների հայցերի մեծ մասի վերաբերյալ դեռևս դատական ակտեր չկան: Հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմքերով են նրանք ազատվել աշխատանքից, և ինչ դատական ակտեր կկայացվեն առաջիկայում: Ինչ վերաբերում է արդեն առկա վճիռներին, ապա բողոքարկման արդյունքում հնարավոր է դրանք փոխվեն։