«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը։
Գերմանացի մարզիչն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հունվարին նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Sport-ը:
Մասնագետը նաև մտահոգված է եզրային պաշտպանների իրավիճակով, ուստի հավանական է, որ նախապատվությունը տրվի եզրում խաղալու ունակ կենտրոնական պաշտպանին:
Նշենք, որ «կապտանռնագույնների» մոտ պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունն առաջացավ թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի և ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոյի հոգեբանական խնդիրների առկայության ֆոնին։