Ճապոնիան ավելի քան 1,3 մլրդ դոլար կուղղի արևային էներգետիկայի աջակցությանը
Ճապոնիան նախատեսում է հատկացնել 210 միլիարդ իեն (մոտ 1,34 միլիարդ դոլար)՝ արևային էներգիա օգտագործող ընկերություններին աջակցելու համար։ Այդ քայլը նպատակ ունի խթանել «կանաչ» էներգիայի նկատմամբ պահանջարկը և նպաստել տարածաշրջանների զարգացմանը, հաղորդում է Reuters-ը։
Սուբսիդիաները պետք է օգնեն երկրին՝ որը աշխարհում ածխաթթու գազի արտանետումների հինգերորդ խոշոր աղբյուրն է, հասնել մաքուր էներգետիկայի ոլորտում իր նպատակներին և նվազեցնել ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունը՝ քամու և արևային էներգետիկայի նախագծերի իրականացման ձախողումներից հետո։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության նախարարության «կանաչ փոխակերպման» (GX) հարցերով խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է ֆինանսավորման տրամադրում հինգ տարվա ընթացքում՝ սկսած 2026 ֆինանսական տարվանից։
Էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայից ամբողջությամբ կախված և այն տարածաշրջաններին նպաստող ընկերությունները, որտեղ այդ էներգիան արտադրվում է, կկարողանան հավակնել սուբսիդիաների, որոնք կփոխհատուցեն նրանց կապիտալ ծախսերի մինչև 50%-ը։ Ճապոնիան նպատակ ունի մինչև 2040 թվականը հասնել նրան, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները կազմեն երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի մինչև 50%-ը, իսկ միջուկային էներգետիկան՝ ևս 20%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 22,9% և 8,5%։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]