Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Видео

Որտե՞ղ, և ի՞նչ պայմաններում մահացավ օրենքով գող «Пухлый»՝ Արմենը Կանևսկոյը, ով անցնում էր կրակի միջով և չկարողացավ փրկվել…

Ո՞վ էր Արմեն Հարությունյանը, նույն ինքը Արմեն Կանեւսկին:
Մեր նախորդ հրապարակման շրջանակներում արդեն իսկ ներկայացրել էինք ուշագրավ փաստեր Կանեւսկոյի անցած ճանապարհի ու նրա բռնած ուղու մասին: Այսօր կշարունակեք նրա կյանքի էջերի վերաբերող այլ մանրամասներ եւս…
Եւ այսպես, Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում, 1970 թվականին: 1997 թվականին նրան շնորհվել է «օրենքով գողի» տիտղոսը: Այս բարձրագույն տիտղոսը նրան շնորհել է խորհրդային և ետխորհրդային շրջանի կրիմինալ աշխարհի հսկաներից մեկը` Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Կրասնոդարում գումարված գողական հավաքի ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել են «օրենքով գողեր» Չիչխենն ու Վոլչոկը (ազգությամբ թաթար և ռուս հեղինակությունները): Այդ ժամանակ Հայաստանից հեռացած Արմեն Հարությունյանը ոչ միայն մասնակցել էր առանձին արկածախնդրությունների, այլև արդեն մականուններ ուներ` “Пухлый” («Թմբլիկ», «Փափլիկ») և «Կանևսկոյ»: Առաջին մականվան բացատրությունը կապված է նրա իրոք թմբլիկության հետ, իսկ երկրորդը ստացել է Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասի Կոնևսկոյ շրջկենտրոնում գրանցված լինելու համար: Այս հսկա երկրամասում Դեդ Հասանը և կրիմինալ աշխարհի մյուս հեղինակությունները Արմենին նշանակել էին Կուբանի գյուղատնտեսական տարածքներըի «նայող»: «Գողական այս պաշտոնը» ստանձնած Պուխլին հետևում էր, որ գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները ժամանակին ու կարգապահ ձևով իրենց եկամուտներից հարկ մուծեին գողական դրամարկղին` «օբշչակին»:
Արմենը աստիճանաբար հետաքրքրություններ ձևավորեց նավթային բիզնեսում (անշուշտ նավթամթերք ձեռք բերելու և վերավաճառելու իմաստով): Այս տարիներին այս բիզնեսում մեծ կարողություններ կուտակեցին հայերը, ովքեր հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պաշարների սակավությունը` հազարավոր տոննաներով նավթամթերք էին ձեռք բերում Ռուսաստանի հարավային տարածքներում, հատկապես առավել ազատ գործող Կրասնոդարի երկրամասում, և բերում էին Հայաստան: Հասկանալի է, որ այս ներկրողները զգալի եկամուտներ ունեին: Դժգոհ չէին նաև Արմեն Կանևսկին ու նրա գործընկերները Կրասնոդարում: Հասկանալի է, որ Արմեն Հարությունյանն ու նրա ընկերները չէին հրաժարվում կրիմինալ աշխարհում մեծ տարածում գտած ավանդական գործելաոճից` զինամթերքի վաճառք, ֆինանսական գործարքներ, գողություն, եւ այլն:
Իհարկե, չէին կարող չբախվել Արմեն Կանևսկու և այլ հեղինակությունների շահերը: Ամենախոշոր բախումը, որքան էլ ցավալի է, տեղի ունեցավ մեր երկու հայրենակիցների` Արմեն Հարությունյանի և Ալիկ Մինալյանի` Ալիկ Սոչինսկու միջև: Ի՞նչ ունեին կիսելու այս երկու հայերը, որ չկարողացան կիսել:

Հիշեցնենք, որ Ալիկ Մինալյանը «թագադրվել է» 2000 թվականին, ամենաազդեցիկ գողեր Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսեր հովանավորությամբ (երկուսն էլ` կովկասցի): Մինալյանի «կնքահայրը» քրեական աշխարհում մեծ հարգանք վայելող վրացի «օրենքով գող» (այժմ` հանգուցյալ) Դաթիկո Ցիխելաշվիլին էր` Դաթո Տաշկենտսկին: Թագադրումից անմիջապես հետո Մինալյանը մեկնում է Հայաստան` մասնակցելու գողական հավաքին, որի ժամանակ «օրենքով գող» Արմոն թագազրկվում է: Ալիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր մահից կարճ ժամանակ առաջ հենց ինքն է հայտնվելու խեղճուկրակ Արմոյի վիճակում:
Մինալյանի մշտական բնակության վայրը Սոչիի Խոստաժի շրջանն էր: Նա Ռուսաստանի հարավի ամենահեղինակավոր և հարուստ գողերից էր: Ալիկը Կրասնոդարում գլխավորում էր տնտեսական և ունեցվածքային ուղղվածության ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մասնագիտացված հանցագործ մի խումբ: Ռուս իրավապահների ձեռքի տակ եղած տվյալով` Ալիկ Մինալյանը վերահսկում էր Սոչիում և Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի հարակից շրջանների առևտրական մի շարք օբյեկտներ, նաև Տուապսե քաղաքի նավահանգստի մի մասը: Իսկ իր մահից քիչ առաջ Մինալյանը փորձում էր «քրեական հսկողություն» իրականացնել Կրասնոդարի երկրամասի ուղղիչ-աշխատանքային հաստատությունների, այսինքն` բանտարգելության վայրերի նկատմամբ:
Ասում են, որ Մինալյանի ավագ «գործընկերները» նրա հետ մեծ հույսեր էին կապում և նրան նախապատրաստում էին հայ «օրենքով գողերին» ու գողական դրամարկղը` «օբշչակը» հսկողի դերի համար: Սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Ասում են, որ 2007 թվականի մարտին Կրասնոդար մուտք գործելու ժամանակ Մինալյանի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի «օրենքով գողերի» օգնությամբ, և ազատությունն Ալիկի համար մի կլորիկ գումար է արժեցել: Հասկանալով, որ իր դեմ պատերազմ է հայտարարված` Մինալյանը որոշել է հակառակորդի դեմ պայքարել ձեռներեցի` բիզնեսմենի իր բնույթին ավելի բնորոշ միջոցով, այսինքն` նրանց տնտեսական հիմքերը քայքայելով: Գաղտնիք չէ, որ կրասնոդարցի շատ «օրենքով գողերի» եկամտի հիմնական աղբյուրը` թմրանյութերի տարածումն է, և դրա վերահսկողությունը: Ալիկ Մինալյանը մեծ պատերազմ հայտարարեց` փակելով մատակարարումների աղբյուրները:
… 2009 թվականի հունվարի 20-ի երեկոյան Կրասնոդարի “CB” սրճարանում հավաքվել էին մոտ մեկ տասնյակ <օրենքով գողեր>: Ալիկը մինչև <սխոդկայի> հավաքվելը զգում էր, որ իր գլխին սև ամպեր էին կուտակվում, սակայն չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: <Գործընկերները> խիստ մեղադրանքներ ներկայացրին. Ալիկը ոչ միայն վնասում է համատեղ <բիզնես-ծրագրերի> ժամանակ, այլև <օբշչակի> փողերն է յուրացնում: Գողական <եղբայրակցության> մեջ սա չլսված, աններելի հանցանք է, որի համար պատիժն էլ խիստ է լինում: <Սխոդկան> նախագահող Արմեն Կանևսկին առաջարկեց պարզապես <խփել Ալիկի տիտղոսին>, այսինքն` զրկել <օրենքով գողի> կոչումից: Սա ամենամեծ անպատվությունն էր Սոչինսկու համար: Նա, իհարկե, Սոչիի և Կրասնոդարի երկրամասի ամենասիրված մարդկանց թվում չէր, ավելին` շատերը նրան չէին հարգում (խոսքը շարքային քաղաքացիների և իրավապահների մասին է), սակայն հզոր էր նա, շատ հզոր: Եվ հիմա իր ընկերները, այն մարդիկ, ովքեր իր հետ երկար ճանապարհ էին անցել, իրեն մեղադրում են գողական աշխարհի մահացու մեղքերի մեջ: Ցավալին այն է, որ գլխավոր մեղադրողը Կանևսկի Արմենն է, իր լավագույն ընկերը, նա, ում հետ Ալիկը շատ ու շատ դժվարությունների միջով է անցել: Ալիկն իրեն արժանապատվորեն էր պահում, բայց հայտնվեց բացարձակ փոքրամասնության մեջ: Մինալյանը «թագազրկվեց»: Սակայն նա հույսը չէր կորցրել:
Դեռևս կար վերջին դատավորը` Դեդ Հասանը, որի խոսքը վերջնական կլիներ, և որը հովանավորում էր Ալիկին: Ալիկն անմիջապես ուղևորվեց Մոսկվա… Ասում են, որ սպանվելու օրը` 2009 թվականի փետրվարի 6-ին, Մինալյանը մի քանի հանդիպում է ունեցել Մոսկվայի ամենահարգված գողերի հետ: Այդ բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին: Հարցը լուծվեց Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցում հնչած կրակոցներով…
Այս սպանությունից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ վարձու մարդասպանը (իսկ նրա ինքնությունը պարզվեց 6 ամիս անց` 2009-ի հուլիսին) կրակել է Արմեն Կանևսկու հանձնարարությամբ: Սակայն սա մանկամիտ բացատրություն է: Եթե Արմենը ցանկանում էր պատժել «անհնազանդ և անկառավարելի դարձած ջահելին», ապա հասել էր իր նպատակին` «թագազրկելով նրան»: «Օրենքով գողի» համար մահից ավելի դաժան բան է այս կոչումից զրկվելը:
Կարճ ժամանակ անց Արմեն Հարությունյանի կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն արձանագրվեց: 2009 թվականի մարտի 11-ին իրականացրած հատուկ գործողությամբ Ուկրաինայի իրավապահները Կիևի «Ուկրաինա» հյուրանոցի ռեստորանում խափանեցին «օրենքով գողերի» հավաքն ու ձերբակալեցին այդ հավաքի 9 մասնակցի, որոնց մեջ էին ուկրաինացի հայտնի «օրենքով գող» Սերգեյ Լիսենկոն` Լեուս Սումսկին, և Արմենի եղբայրը` Արթուր (Արտեմ) Հարությունյանը: Հանցավոր աշխարհի հեղինակությունների հավաքի նպատակը Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններում ազդեցությունների ոլորտները բաժանելն էր: Բայց մեկ հարց էլ պետք է լուծվեր. պատրաստվում էին «թագադրել» Արմեն Կանևսկու եղբորը, որի «թագադրումը» ձախողվել էր 2008 թվականի նոյեմբերին` Յալթայում կազմակերպված գողական համայնքի ժամանակ:
Արմեն Հարությունյանի մայրամուտն սկսվեց 2010 թվականի մայիսի 19-ին, երբ Նովոռոսիյսկի քաղաքային դատարանը (դատական արտագնա նիստն անցկացվեց Կրասնոդար քաղաքում) սպանության մեղադրանքով ազատազրկման դատապարտեց Արմեն Հարությունյանին և Մատվեյ Կարաբուլային: Այս մեկը` Սուխումում 1960 թվականին ծնված, Նովոռոսիյսկում բնակվող, Մատվեյ Սուխումսկի գողական մականունով Կարաբուլայը, դաժան ծեծի էր ենթարկել Նովոռոսիսյսկի 46-ամյա բնակչին, որն էլ մահացել էր: Քրեական գործ էր հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ըստ քրեական գործի` Արմեն Հարությունյանը համարվեց սպանության կազմակերպիչ և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, իսկ Կարաբուլայը` 10 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս 4 հանցակիցներ նույնպես դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման: Հարությունյանի փաստաբանները պնդեցին, որ նա չի կարող գտնվել ազատազրկման վայրում, սակայն դատավճռից հետո Արմենին փոխադրեցին Աստրախանի բանտ: Այս քաղաքի դատապարտյալների հիվանդանոցում` վերակենդանացման բաժանմունքում էլ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց «օրենքով գող» Արմեն Հարությունյանը` Կանևսկին: Մի կենսագրություն էլ ավարտվեց, կենսագրություն մի մարդու, ով միշտ անցնում էր կրակի միջով և չկարողացավ փրկվել: