Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

Բռնաճնշումների ժամանակաշրջան. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, համայնքներին և ստեղծարար Հայաստանին

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը գնալով ավելի քիչ է հիշեցնում ժողովրդավարական համակարգ, և ավելի շատ՝ կենտրոնացված իշխանության կողմից համակարգված ճնշումների դաշտ։ Բռնաճնշումների թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, սրբազաններն ու եկեղեցականները, խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվ հասարակական դեմքերը։ Այս ամենի ֆոնին ժողովրդավարության ամենակրքոտ «ջատագովները»՝ թե արտաքին գործընկերների, թե ներքաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների տեսքով, նախընտրում են չնկատել, թե ինչ է իրականում անում Փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պետական ռեպրեսիաների տրամաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել առանձին, մեկուսացված գործերի շրջանակից․ այն վերածվել է նոր «նորմալի», որտեղ իշխանությունը փորձ է անում վերաձևել հասարակական դաշտը՝ հանելով խաղից բոլոր նրանց, ովքեր ունեն հեղինակություն, անկախ դիրք և սեփական օրակարգ։ Եկեղեցին, համայնքային ընտրված ղեկավարները, բարերար-գործարարները հենց այդպիսի սուբյեկտներ են․ նրանք ժողովուրդից բխող լեգիտիմության այլընտրանքային աղբյուրներ են, որոնք բնականորեն չեն տեղավորվում ամբողջ վերահսկողությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտող իշխանության պատկերացման մեջ։

Հայ առաքելական եկեղեցին, իր հազարամյակների պատմությամբ, Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքակրթական ողնաշարն է։ Վերջին տարիների հարձակումները սրբազանների, հոգևորականության, եկեղեցական կառույցի վրա ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց այդ ողնաշարը կոտրելու քաղաքական նպատակին։ Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին դուրս մղվի հասարակական և հատկապես հանրային-քաղաքական գործընթացներից, դա նշանակում է՝ պետությունն ընտրել է իր ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ դիմակայության ճանապարհ։

Նույն տրամաբանությունն է գործի դրվում համայնքների ղեկավարների, քաղաքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ։ Տեղական իշխանությունը, եթե անշեղորեն ներկայացնում է համայնքի շահը, միշտ վտանգ է կենտրոնական իշխանության համար, որը չի ուզում իր վերահսկողությունից դուրս ինքնուրույն կարծիք ունեցող կենտրոններ։ Երբ համայնքապետերի և ավագանիների նկատմամբ քրեական գործեր են շղթայական կերպով հարուցվում, դա շատ դեպքերում չի նշանակում արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական ենթակայության պարտադրում։ Փաստացի, իշխանությունն ասում է․ «Կամ լիակատար ենթարկվում եք, կամ դուրս եք խաղից»։

Սրան գումարվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական և իրավական ճնշումների շղթան, որն արդեն անկարելի է դիտարկել զուտ տնտեսական կամ իրավական վեճի հարթության վրա։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է խոշոր ներդրումների, բարեգործական ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի առանցքային դերակատար։ Նրան ազատությունից զրկելով, նրանից խլելով բիզնեսն ու ունեցվածքը, իշխանությունը ոչ միայն մի մարդու է հարվածում, այլ ուղերձ է հղում ամբողջ տնտեսական ոլորտին և հատկապես՝ արտերկրում ապրող հայ ներդրողներին։ Այդ ուղերձը շատ պարզ է․ «Ոչ ոք ապահով չէ, եթե այս իշխանությանը փողը կամ բիզնեսը պետք է»։

Սա ամենածանր հարվածներից մեկն է Հայաստանի տնտեսության և ապագա զարգացման հեռանկարի համար։ Ո՞վ կցանկանա ներդրում անել մի երկրում, որտեղ տեսնում է, թե ինչպես են պետական լծակներով ճնշում գործադրում սեփական երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունն ապացուցած խոշոր գործարարների վրա, ինչպես են փորձ անում յուրացնել նրանց ստեղծածը և այդ ամենը ներկայացնել որպես «օրինական գործընթաց»։ Դրա հետևանքը ոչ միայն հնարավոր նոր ներդրումների բացակայությունն է, այլ նաև արդեն ներմուծված կապիտալի հեռանալու ռեալ վտանգը։

Ստեղծված իրավիճակում արժե առանձնացնել Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես անձնական պաշտպանության փորձ։ Այդ ուղերձը փաստացի քաղաքական-հոգևոր տեքստ է, դիմում է ուղղված ամբողջ հասարակությանը՝ հուսահատության դեմ, վախի մթնոլորտի դեմ, արժանապատվության արժեզրկման դեմ։

Սամվել Կարապետյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, մեր պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Այս ուղերձում միավորվում են մի քանի առանցքային շեշտադրումներ, որոնք շրջանցելն անմիտ կլիներ։ Նախ՝ նա ճշգրիտ բնութագրում է այն «փոքրիկ խմբակը», որը բռնազավթել է իշխանությունը և փորձում է սեփական իշխանության ժամանակավոր պահպանումը ներկայացնել որպես պետականության պահպանում։ Երբ ասում է՝ «գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի», այստեղ ձևակերպվում է Հայաստանի այսօրվա գլխավոր հակասությունը․ իշխանությունը կարող է կարճաժամկետ հաջողությունների հասնել ճնշումների, վախի և ապօրինությունների միջոցով, բայց այդ մեթոդներով ոչ երբեք հնարավոր չէ պահել երկիրը, ուժեղացնել պետականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ապագան։

Երկրորդ՝ ուղերձում հստակ մերժվում է հուսահատության մշակույթը, որը նպատակաուղղված տարածում է գործող վարչախումբը՝ փորձելով մարդկանց համոզել, թե «ոչինչ չի փոխվելու», «բոլորը նույնն են», «լավը չի լինելու»։ Հուսահատ մարդը հեշտ կառավարելի է, բայց միաժամանակ՝ անպաշտպան իր երկրի և սեփական կյանքի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։ Երբ Սամվել Կարապետյանը կոչ է անում «մի՛ հուսահատվել», դա միայն բարոյական սփոփանք չէ, այլ քաղաքական դիրքավորում՝ պայքարը շարունակելու, արժանապատվությունը վերականգնելու կոչ։

Երրորդ՝ այդ ուղերձում կարևոր է պատմական հիշողության շեշտադրումը։ Հայ ժողովուրդը բազմիցս անցել է վարագույրից այն կողմ․ կորուստներ, ցեղասպանություն, պատերազմներ, շրջափակումներ, պետականության կորստի և վերականգնման ցիկլեր։ Սակայն միշտ եղել է մի բարակ, բայց ամուր լար, որը թույլ է տվել դուրս գալ ամենածանր իրավիճակներից․ կամքի նպատակասլացությունը, հավատը սեփական ճանապարհի հանդեպ և ազգային արժանապատվության զգացումը։ Այս պատմական հիշողության ակտիվացումը այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հիշողությունը մթագնի, որպեսզի քաղաքացին իրեն տեսնի ոչ թե որպես պատմության սուբյեկտ, այլ՝ որպես վարչական որոշումների լուռ ենթակա։

Բռնաճնշումների այս լայն ճակատում առանձնահատուկ մտահոգիչ է արտաքին աշխարհից եկող լռությունը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ դասախոսում էին Հայաստանի հանրությանը ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների մասին, այսօր նախընտրում են «չնկատել» ոչ միայն Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարձակումները, ոչ միայն ընդդիմադիրների, համայնքապետերի, գործարարների նկատմամբ կիրառվող կեղծ քրեական գործերը, այլև տնտեսական ազատության հիմքերի խարխլումը։ Այդ լռությունը միայն կարճաժամկետ քաղաքական հարմարության արտահայտություն չէ․ այն նաև բարոյական պարտության նշան է։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերը չեն հուսահատվում, ինչի մասին վկայում են թե՛ հրապարակային պայքարը, թե՛ դատարանների ու փողոցների մեջ շարունակվող ներկայությունը, թե՛ հասարակական-քաղաքական նոր նախաձեռնությունները։ Չնայած ռեպրեսիաների այս ալիքին, դեռ կա կենսական միջուկ, որը չի համակերպվում պետության վերածմանը մի փոքր խմբակի շահերը սպասարկող մեխանիզմի։ Այս միջուկի գոյության փաստն է, որ հնարավորություն է տալիս ասել՝ Հայաստանը դեռ վերջնականապես չի կորցրել իր ապագան։

Մնում է ամենաիմաստալից եզրակացությունը․ բռնաճնշումները երբեք չեն լինում ինքնանպատակ։ Դրանք միշտ վկայում են իշխանության խորացող վախերի, աճող անլեգիտիմության և ապագայի նկատմամբ սեփական անվստահության մասին։ Որքան ավելի հաճախ են բանտերը լցվում հոգևորականներով, համայնքապետերով, գործարարներով, ընդդիմադիրներով, այնքան ավելի պակաս է դառնում այն քաղաքական հենարանը, որի վրա կանգնած է գործող վարչախումբը։

Հետևաբար, այս օրերին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ միայն անհատների ազատության հարցն է, թեև դա չափազանց կարևոր է, այլ ամբողջ համակարգի ուղղությունը․ կշարունակի՞ Հայաստանը սահել դեպի լիակատար վերահսկողության, վախի և ապօրինության մոդել, թե՞ օգտվելով պատմական փորձից, հասարակության ներքին կամքից և նման ուղերձների հաղորդած հույսից, կընտրի արժանապատվության, ինքնիշխանության և իրական ժողովրդավարության ճանապարհը։

Ի վերջո, ինչպես գրում է Սամվել Կարապետյանը, հաղթանակի ճանապարհը պիտի անցնի «մեր ձևով»։ «Մեր ձևը» այն է, երբ իշխանությունը ոչ թե բռնաճնշումների, այլ ժողովրդի վստահության վրա է կանգնած, երբ Եկեղեցին, համայնքներն ու ստեղծարար գործարարները ոչ թե հետապնդման թիրախ են, այլ՝ գործընկերներ ազգային պետություն կառուցելու ճանապարհին, երբ ազատ քաղաքացու արժանապատվությունը բարձր է ցանկացած անցողիկ իշխանությունից։