Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Политика

Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում:

Ու այդքան պարտություններից հետո վաղարշապատյան «քերած» 48 տոկոսանոց հաղթանակը կարող էր ոգևորել:

Այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ սկսեց ուրվագծվել քվեարկության նախնական պատկերը, սոցցանցերում հայտնվեցին դառնացած ռեպլիկներ ու բնորոշումներ ժողովրդի հասցեին: Փաշինյանական քարոզիչներն էլ չզլացան «զուռնա-դհոլ» անելուն զուգահեռ շահարկել նման գրառումները: Իրականում, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ: Ավելին՝ դա ճիշտ չէ: Էլ ավելին՝ նման մեղադրանքները պարունակում են տարակերպ հույզեր, բայց ունեն զրոյական արդյունք:

Իրական քաղաքական գործիչները, կուսակցությունները, ուժերը չպետք է ընկնեն ավելորդ հույզերի հորձանուտն ու դրանց ազդեցության տակ, այլ պետք է սթափ ու «սառը գլխով» վերլուծեն տեղի ունեցածը, դրա բազմաշերտ պատճառները, անեն «հողեղեն», ռեալ հետևություններ: Ու սա առաջին հերթին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին է վերաբերում:

Ահավասիկ, այդպիսի մի հընթացս հետևություն՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հիման վրա. ավտորիտար ու վարչական ռեսուրսները գերչարաշահող իշխանության դեմ ընտրական, քաղաքական պայքարում ընդդիմադիր միավորների մեծ քանակը հակառակ արդյունքի է բերում: Անհրաժեշտ են ընդդիմադիր խոշոր միավորումներ. երկուսը, երեքը, առավելագույնը՝ չորսը (համապետական ընտրություններում), ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել բողոքական ընտրազանգվածի ձայների փոշիացումից:

Մի կողմից՝ ցավալի է, որ ընդգծված գաղափարական ընտրապայքար չծավալվեց, թեպետ, իհարկե, «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստանն» ու «Հայրենիքի» թեկնածուն որոշակի ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ: Այդուամենայնիվ, ընտրությունները առավելապես մնացին հենց ՏԻՄ շրջանակներում: Թեպետ, հանուն արդարության, ակնկալվում էր, որ Վաղարշապատի ընտրություններում գաղափարական պահն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ելած ՔՊ-ի հետ հակադրությունն ավելի ընդգծված պիտի արտահայտվեր: Այսինքն, այս ընտրություններն ավելին պիտի լինեին, քան մեկ վարչական միավորի ավագանու ընտրությունները: Բայց մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ տեղական ընտրություններն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկություններն ունեն: Իսկ այս դեպքում, երբ Էջմիածին քաղաքին արհեստականորեն կցված են գրեթե երկու տասնյակ գյուղեր, տարակերպ տեղական խնդիրների փռվածքը բավականին լայն է:

Մյուսը, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, այն է, որ ընդդիմադիր ուժերը, շեշտենք՝ իրական ընդդիմադիր ուժերը իրար դեմ չպետք է պայքարեն: Ու հենց այդ առումով այս ընտրությունները միանգամայն ընկալելի ու գովելի ընթացք ունեցան: Սա պետք է ֆիքսել՝ առաջիկայում ավելի զարգացնելու և խորացնելու, միմյանց դեմ չպայքարելը համակարգված պայքարելու մակարդակին հասցնելու նկատառմամբ:

Ի լրումն, համապետական ընտրություններում պայքարի մեջ կմտնի (կանխատեսելիորեն) նաև «Մեր ձևովը», բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարները հանդես կգան իրենց դեմքով, ինչը էապես կփոխի խաղի կանոններն ու ընթացքը: Այդուամենայնիվ, Վաղարշապատի ընտրությունները որոշակի լակմուսի թուղթ էին առաջին հերթին ընդդիմադիրների համար:

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել «Հաղթանակ» դաշինքի, այն գլխավորած Սևակ Խաչատրյանի ու նրա թիմի կատարած աշխատանքն ու ծավալած ընտրապայքարը: Ընտրողների շուրջ 32 տոկոսի քվեներն ստանալը, այն էլ՝ փաշինյանական իշխանության ձևավորած ռեպրեսիվ մթնոլորտում, տոտալ հակաքարոզչության պայմաններում, իսկապես վկայում է ծավալուն աշխատանք կատարելու մասին: Դրական պետք է նկատել նաև «Մայր Հայաստանի» ներգրավումը: Լինելով սկզբունքորեն նորակազմ ուժ, այն արդեն երրորդ ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթահարում է անցողիկ շեմը, իսկ ընտրապայքարում դրսևորվում է շատ ակտիվ, ընդգծված քաղաքական բաղադրիչով:

Կարևոր գործոն էր «Հայրենիքի» մասնակցությունը մասնավորաբար մտավորական անձի՝ Խաչատուր Մանուկյանի դեմքով:

Ի դեպ, չնայած իշխանական ճամբարում տիրող ոգևորվածությանն ու «կլառնետակորդեոն» տրամադրություններին, վերստին արձանագրենք, որ ՔՊ-ն ու Փաշինյանը գործնականում միայնակ են, ավելին՝ չունեն ընտրողների կեսից ավելիի համակրանքը, և սա՝ չափազանց մեղմ ասած: Հատկանշական է, որ այս էլ երկրորդ անգամ անընդմեջ (Գյումրու ընտրությունը հաշված) ՔՊ-ի կողմից «սատելիտ» ուժերի ներգրավումը գրեթե ոչինչ չի տալիս: «Սատելիտներից» ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարում նույնիսկ դաշինք կազմելու միջոցով: Սա պետք է նկատի ունենալ՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ «սորոսական» շրջանակներով կարող են առանձին դաշինք ձևավորել, ինչի մասին արդեն ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում: Մյուս կողմից՝ կոնկրետ ՔՊ-ին կից գործող «Հանրապետությունը» երկրորդ անգամ անընդմեջ մերժվում է ընտրողների կողմից: Սա նաև նշանակում է, որ Արամ Զ. Սարգսյանը կորցնում է Փաշինյանի համար «շագանակներ» հանելու հարցում արդյունավետությունն ու նաև ազդեցությունը:

Այո, ՔՊ-ն չունի մեծամասնություն, չի հաղթահարում 50 տոկոսը: Բայց վատն այն է, որ այդ մեծամասնությունը չունեն նաև ընդդիմադիրները: Բայց այստեղ կա նրբություն. ընդդիմադիրները դեռ տեղ ունեն ավելացնելու, իսկ ՔՊ-ն իր հնարավոր բարձրակետի վրա է: Նույնիսկ ֆանտաստիկ է երևակվում նրանց՝ 48 տոկոս ստանալը:

Ու այստեղ առաջին պլան են գալիս բոլորին հայտնի «վարչական ռեսուրսները»՝ իշխանական լծակներն ու ազդեցության, քաղաքացիներին ճնշելու հնարավորությունները, որ Փաշինյանը գործածում է ամբողջ ծավալով ու անընդհատ:

Վաղարշապատի ընտրություններում ծայրահեղ աստիճանի մեծ վարչական ռեսուրս է օգտագործվել: Մենք այնքան հաճախ ենք լսում ու կիրառում այս բառակապակցությունը՝ «վարչական ռեսուրս», որ մի տեսակ սկսում ենք «մոռանալ», որ դա նմանապես կոպիտ ընտրախախտում է և քաղաքացիների կամարտահայտության վրա անթույլատրելի եղանակներով ազդելու դրսևորում: Նախնական արդյունքների թռուցիկ դիտարկումը, ըստ տեղամասերի, թույլ է տալիս նկատել, որ «վարչական ռեսուրս» ամենից ինտենսիվ գործածել են հատկապես գյուղական բնակավայրերում: Ավելի ստույգ՝ նաև քաղաքում, բայց բուն Վաղարշապատ քաղաքում դրա ազդեցությունը շատ մեծ դեր չի խաղացել: Ավելին, քաղաքում ՔՊ-ն, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել:

Եվ որպես ամփոփում, թե ինչ ցուցանեցին այս ընտրությունները. Արգիշտի Մեխակյանը Փաշինյանին պետք է ընդամենը որպես գործիք, ինչի մասին խոստովանեց հենց ՔՊ ղեկավարը: Հետընտրական հայտարարության մեջ Փաշինյանը առավել քան պարզորոշ հայտարարեց, որ անցած ընտրությունները իրեն «կարևոր լիցք են տվել»՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նոր թափով շարունակելու, Մայր Աթոռն ու Վեհարանը զավթելու համար: Ասել կուզի, որ Արգիշտի Մեխակյանն իրեն պետք էր ընդամենը որպես քողածածկույթ, որ նրա դեմքի ու անվան ստվերում, նաև նրա պաշտոնի կիրառմամբ Մայր Աթոռի ու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր արշավը հասցնի անմիջական հարձակման փուլին:

Բայց այս հարցում Փաշինյանն, այնուամենայնիվ, մի փոքր շտապում է, կարծում ենք: Իրականում բուն Վաղարշապատում ընտրողների մոտ 60 տոկոսը ՔՊ-ին դեմ է քվեարկել: Բացի այդ, Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որ տեղական տրամադրություններին երևի ավելի լավ է տեղյակ, քան իր շեֆը, շարունակ խուսափում էր բացեիբաց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելուց: Նա հասկանում էր, որ այդ դեպքում իրեն վարչական ռեսուրսն էլ չէր օգնի:

Իսկ հայ քրիստոնյաները, բնականաբար, պետք է պատրաստ լինեն համախմբված պաշտպանել մեր սրբությունը՝ Մայր Տաճարը, Մայր Աթոռը: Ու այդ հարցում ոչ մի ընտրության կամ քվեարկության ոչ մի արդյունք որևէ արժեք ու նշանակություն չունեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում