Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հայը և օրենքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը

– Պարոն Վաղարշյան, ո՞րն էր պատճառը, որ մենք, բավականին խելացի ազգ լինելով, նաև ծանրագույն պայմաններում ապրելով հազարամյակներ ու չվերանալով, այդուհանդերձ չենք կարողացել մեր պետությունն ու պետականությունը պահպանել:

Այս հարցի պատասխանը, որպես գիտնական, պարզե՞լ եք:

– Պատճառները բազմաթիվ են: Նախ՝ մեր աշխարհագրական դիրքը: Գտնվում ենք այնպիսի խաչմերուկում, որտեղով ամեն 100–200 տարին մեկ անցել են համաշխարհային տիրապետության ձգտող նվաճողներ: Անցել են՝ ամեն անգամ ավերելով:

Տեսեք՝ 90–ական թվականների բագրատյանական ավերումից հետո մենք, ըստ էության, զրոյից սկսեցինք մեր տնտեսությունը: Բայց այս դեպքում գոնե շինությունները՝ նյութական մշակույթը մնաց: Իսկ այն ժամանակների նվաճողները դա էլ էին մաքրում ու ջնջում: Եվ ժողովուրդը ամեն անգամ նորից սկսում էր կառուցել:

Նպաստում էին նաև աշխարհագրական մեր տեղանքի առանձնահատկությունները: Լեռնային կտրտվածությունը դրականի կողքին ունեցել է նաև բացասական դերակատարություն: Երկրի տարբեր մասերը սերտորեն չեն կապվել միմյանց հետ, որպեսզի մեկը մյուսի կարիքը զգա: Ուստի ամեն մի հայոց աշխարհ կառուցված է եղել բնատնտեսության վրա: Իսկ տնտեսական սերտ և ինտեգրված կապերի բացակայությամբ շատ դժվար էր ամբողջական հայոց աշխարհում ձևավորել հանրային իշխանություն:

Մեր հարևանները միշտ էլ հզորներ են եղել: Սկսած՝ Քրիստոսի ծննդից առաջ: Միջագետքի, պարսկական, հռոմեական, հելլենական քաղաքակրթությունները: Այս երկրներն են որոշել աշխարհի ճակատագիրը: Իսկ ոչ մի հզոր չէր ցանկանա իր կողքին տեսնել այլ հզոր պետություն:

– Գուցե մե՞նք էլ փորձեինք հզորանալ:

– Հզորացման համար դու պետք է ունենայիր տնտեսական և սոցիալական նախադրյալներ: Տնտեսական հիմքը չէր կարող գոյություն ունենալ տեղանքի բնույթի պատճառով, ինչպես ասացի: Իսկ քաղաքները մշտապես ավերվել են, և չեն ծառայել որպես սոցիալական հենարան:

Այսինքն՝ մեր թագավորը չի ունեցել սոցիալական այլ հենարան, բացի իր ոստանից: Մնացածը եղել են նախարարական կալվածքներ՝ իրեն չենթարկվող բնակչությամբ: Իսկ միջնադարյան անգրագետ գյուղացուն գաղափարական պայքարի չէիր հանի՝ հանուն թագավորական իշխանության: Որովհետև նրա նախարարը հենց իր նահապետն էր:

– Բայց կան տեսակետներ, որ ճանապարհների խաչմերուկ լինելու հանգամանքը կարելի է նաև դրական առումով օգտագործել: Ի վերջո, նշանակում է կարևոր ենք աշխարհի համար:

– Նման մարդիկ թող նաև ճանապարհը ասեն՝ ո՞նց: Ինչպե՞ս օգտագործել խաչմերուկ լինելու հանգամանքը: Բանն այն է, որ մեր ողջ ազգը ասես ստրատեգոսներից բաղկացած լինի: Ամեն մի մարդ իրեն այդպիսին է կարծում: Ի վերջո հայտարարելով չէ. առաջարկելով է, ծրագրեր ներկայացնելով է:

– Մեր ազգի մասին ասում են, որ հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, նաև անձնապաստան ենք: Գուցե նաև դա՞ է պատճառը, որ ավելի շատ մտածում ենք մեր անձի մասին, քան հանրության ու ազգի մասին:

– Դա էլ հենց մեր պատմական ճակատագրի հետևանք է: Բանն այն է, որ հասարակական սոցիալիզացիան որոշակիորեն վերածվել է գենետիկ հատկության:

Իսկ դու դարերով պետականություն չես ունեցել, մնացել ես բախտի քմահաճույքին: Օտար նվաճողին հետաքրքիր էր միայն ֆիսկալային քաղաքականությունը: Ընդ որում, մահմեդական շարիաթի կանոններով՝ նրա օրենքի կիրառումը մեր հանդեպ սրբապղծություն էր համարվում: Եվ ասում էին՝ մեր օրենքները ձեզ չեն վերաբերում, գնացեք ձեր օրենքներով ապրեք, ապրեք ձեր ներքին հարաբերություններով:

Եվ եթե մենք այդքան դարեր այդպես «ինքնագլուխ» ապրել ենք, դրա համար էլ այսպիսին ենք այսօր: Դրանից է գալիս, որ ամենքս կարծում ենք, թե մենք ենք աշխարհի ամենախելոքը, ամենատաղանդավորը և այլն: Անգամ ամենասովորական մարդը կարող է իրեն ավելի խելոք համարել, քան ակադեմիկոսի տիտղոս ունեցողը:

Այսինքն՝ չի եղել հանրային այն իշխանությունը, որը քեզ կդաստիարակեր, քեզ կսոցիալիզացներ:

– Ինչպե՞ս հաղթահարենք այս վիճակը, ո՞րն է ճանապարհը:

– Ճանապարհը իրավական դաստիարակությունն է՝ հայրենիք, կարգապահություն, օրենք: Իսկ այս խնդիրը պետք է դրվի մեր կրթական համակարգի առջև, նրանք պետք է դա իրականություն դարձնեն:

Նայենք աշխարհի քարտեզին. ո՞ր ազգերն են զարգանում այսօր: Եվրոպական ռասան է և չինաճապոնականը: Այս երկուսն էլ աչքի են ընկնում կարգապահությամբ և աշխատասիրությամբ: Հետևաբար առաջին ու կարևոր խնդիրը մեր հասարակության անդամների իրավական դաստիարակությունն է ու նրանց մեջ կարգապահության ամրապնդումը: Այս հատկանիշները կամաց–կամաց պետք է մտցնենք մարդկանց մեջ:

– Դա էլ իշխող վերնախավի խնդիրն է, որ դաստիարակի ժողովրդին օրենքի գերակայության գիտակցությամբ:

– Կա նման ծրագիր՝ կառավարության կողմից հաստատված: Կոչվում է «Իրավական համաուսուցման, դաստիարակության և կրթության զարգացման հայեցակարգ»: Սակայն շատ դանդաղորեն է այն իրականացվում: Մինչդեռ օր առաջ մենք պետք է կարողանանք օրենքի, որպես արժեքի գիտակցությունը մտցնել մարդու հոգեբանության մեջ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում