Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Ազգամիջյան բախումները հարթելու վրաց նախարարի պրակտիկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 26–ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի էր ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև, որից ժամեր անց 200 սվաններ դուրս էին եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով ադրբեջանցիների՝ քաղաքից հեռանալը: Միջադեպը կարգավորելու նպատակով Գարդաբանի էր ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, ով կարողացել էր հանդարտեցնել հակամարտողներին: Ասվում է նաև, թե այդ բախման մեղավորները ինչ–որ սադրիչներ են:

Գարդաբանիում նմանատիպ բախում երկու ազգերի ներկայացուցիչների միջև տեղի էր ունեցել նաև 2014 թ–ի մայիսին: Ու կրկին հաշտեցնողի դերում հանդես էր եկել այն ժամանակ դեռևս Քվեմո–Քարթլիի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Գեորգի Մհեբրիշվիլին:

Վրաց–ադրբեջանական բախումների վերաբերյալ «Փաստին» իր կարծիքն է հայտնել վրացագետ Ալիկ Էրոյանցը:

– Այս բախումներին լուրջ գնահատական կարո՞ղ ենք տալ: Արդյոք վտանգավո՞ր են դրանք և կամ կարո՞ղ են հետևանքներ ունենալ:

– Պրակտիկայում նման փոքր միջադեպերից հնարավոր է հետագայում ինչ–որ լուրջ բախումներ կամ զարգացումներ լինեն: Սակայն, եթե կոնկրետ այս միջադեպը վերլուծելու լինենք, համեմատելով նախորդ նմանատիպ միջադեպերի հետ, լուրջ հետևանքներ չեն լինի, որովհետև միջադեպերից անմիջապես հետո տեղի կամ կենտրոնական իշխանությունների կողմից անմիջական ներգրավում է տեղի ունենում:

Լուրջ բախումներ կամ հետևանքներ, կարծում եմ, չի ունենա, քանի որ որքան էլ էթնիկ վեճեր ու բախումներ եղել են, այնուհանդերձ, միշտ էլ հարթվել են և չեն թողել լուրջ հետևանքներ տեղի ունենան: Նաև մեկնաբանվել է, որ դա սադրանք է եղել:

– Ո՞ւմ կողմից այդ դեպքում, ադրբեջանցիների՞, թե վրացիների:

– Ես ինքս տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ այստեղ էական չէ, թե ում կողմից է եղել: Պետք է հաշվի առնենք, որ նոր են անցել ՏԻՄ ընտրությունները և հետընտրական զարգացումներին սա ևս բնորոշ է: Գուցե սա հետընտրական զարգացումներով է պայմանավորված, գուցե ինչ–որ միջադեպ է եղել միջանձնական կամ քաղաքական հողի վրա: Բայց միջադեպը արդեն հարթվել է այնքանով, որ դրան հաջորդող օրերին լայն արձագանք չի ստացել տեղեկատվական դաշտում:

– Ասում եք՝ փոքր միջադեպ է, բայց նախարարի մասշտաբով միջամտություն է տեղի ունենում: Գուցե՞ Վրաստանի համար սա այնքան էլ փոքր բան չէ, որ այդքան կարևորում են:

– Ընդհանրապես վերջին շրջանում նման միջադեպեր գրանցվում են և կարծես թե պրակտիկա է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյան անմիջապես ժամանի և տեղում խնդրին լուծում տա կամ հանդարտեցնի լարվածությունը: Ներքին գործերի նախարարը այդ պրակտիկան կիրառում է: Հիշում ենք նաև Գումբուրդոյի դեպքերի հետ կապված, երբ նա անմիջապես ժամանեց: Նույնը արտակարգ իրավիճակների հետ կապված: Թվում է, թե լուրջ ոչինչ էլ տեղի չի ունեցել, բայց ամենաբարձր պաշտոնյաները ժամանում են տվյալ վայր: Գուցե այլ պարագայում, այո ճիշտ եք, այլ կերպ մեկնաբանենք, բայց կոնկրետ այս դեպքում այն հանգամանքը, որ անմիջապես նախարարն է ժամանել պայմանավորված է նրանով, որ գուցե իրենք շեշտը դնում են տեղում անմիջապես արագ ու կազմակերպված կերպով հանդարտեցնելու տարբերակին: Եվ գուցե դրանով է պայմանավորված, որ հաջողության են հասնում:

– Վտանգ չե՞ն ներկայացնում այդ բախումները՝ հաշվի առնելով, որ Աջարիան ու Քվեմո–Քարթլին հիմնականում մահմեդականներով բնակեցված տարածքներ են:

– Իհարկե, նման վտանգ կա, բայց կլիներ ավելի մեծ չափերի կամ ավելի վտանգավոր, եթե դա կրեր քաղաքական բնույթ: Երբ քաղաքական շահերն են բախվում, դրանք ավելին են, քան կրոնականը: Եթե դրան նաև քաղաքական աստառ է հաղորդվում, ավելի վտանգավոր է, իսկ մյուս դեպքում՝ ինչպես պրակտիկան է ցույց տվել, դրանք հարթվում են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում