Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
uncategorized

Գևորգ Պետրոսյան. «5500 մարդու սովի են մատնում` պատճառաբանելով, որ բյուջեն պետք է հաշվենկատ լինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ծառուկյան դաշինք»–ի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, 2018 թ. բյուջեի համաձայն` 5500 աշխատատեղ է կրճատվելու: Ինչ եք կարծում, ծախսերը վերաիմաստավորելու ճիշտ ուղղությո՞ւն է սա:

– Իմ կարծիքով` ճիշտ ուղղություն չէ: Ստացվում է, որ բյուջեի նախագիծն ավելի շատ ոչ թե եկամուտների ավելացման, այլ խնայողական նախագիծ է: Չեմ կարծում, որ ծախսերը պետք է կրճատել 5500 հոգու և նրանց ընտանիքների բարեկեցության հաշվին: Այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ նպատակը չի արդարացնում միջոցները: Ըստ իս` ավելի շրջահայաց լինելու դեպքում կարող էին այլ աղբյուրներ գտնել: Եթե 5500 հոգին աշխատանքային գործունեության ընթացքում չի արդարացրել իրեն, ինչո՞ւ են հիմա հիշում: Եթե պետական ապարատն ուռճացված է եղել, պետք չէր, որ միայն բյուջեի քննարկման ժամանակ այդ հարցը բարձրանար: Թող ժամանակին ազատվեին անցանկալի կադրերից: Սա ցույց է տալիս, որ, այո՛, պետական ապարատն ուռճացված է եղել: Բայց այսօր անունը դնել, թե խնայողական բյուջե ենք հաստատում ու դա իրականացնել մարդկանց և ընտանիքների գոյության հաշվին` ճիշտ մոտեցում չէ: Տարիներ շարունակ պետբյուջեն նման ձևով վատնում են, հետո մի գեղեցիկ օր դառնում են հետին թվով իմաստուն ու որոշում, որ դա ավելորդությո՞ւն է:

Դեմ լինելով պետական համակարգի կադրային ուռճացմանը, գտնում եմ, որ աշխատանքից ազատելու գնով բյուջետային ծախսերի մեջ տեղավորվելը մարդկանց կենսամակարդակի` եթե չասենք ավելացմանն, ապա գոնե պահպանմանը չի նպաստելու: Ավելին` նրանք կհամալրեն պոտենցիալ արտագաղթողների շարքերը:

5500 մարդու սովի են մատնում`պատճառաբանելով, որ բյուջեն պետք է հաշվենկատ լինի: Սա նշանակում է, որ պետությունը տնտեսական քաղաքականությունը փորձում է փրկել մարդկանց սոցիալական իրավունքների հաշվին:

– Հայտարարված ծախսերի կրճատմանը զուգահեռ, 2017թ. պետական գնումներն այլ բանի մասին էին խոսում: Կոնյակներ, թանկարժեք կահույքներ, անվադողեր և այլն: Նման գնումների բացառման առումով 2018 թ. բյուջեն ի՞նչ երաշխիքներ է տալիս:

– Ես դեմ չեմ, որ պետական հիմնարկը ներկայացուցչական ծախսեր ունենա: Բայց բյուջեի նախագիծն ուշադիր ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ ուղղություններ կան, որոնք թեև բացարձակ անպետք չեն, բայց գերակա ուղղություններ էլ չեն: Սրան զուգահեռ, իմ հարցին, թե կենսաթոշակների բարձրացում ինչո՞ւ չեք նախատեսում, Ֆինանսների նախարարը խելահեղ պատասխան հնչեցրեց. «եթե հանկարծ որոշենք մեկ տարի բարձրացնել կենսաթոշակը, հետո չկարողանանք ապահովել, մարդիկ կնկնեն հոգեցունց վիճակի մեջ»: Սա ոլորտի պատասխանատուի պատասխա՞ն է:

Ես ձեր նշած երաշխիքն էի ակնկալում ֆինանսների նախարարից: Ես չստացա նաև այն հարցի պատասխանը, թե երաշխավորո՞ւմ են, որ նախագիծը պետք է մեղմի բնակչության կենսամակարդակը: Ասում են, թե իրենք էլ այդ ցանկությունն ունեն, բայց կներեք, ես իրավունք ունեմ չհավատալու, քանի որ նույն խոսքերը հնչել են նաև նախորդ տարիների բյուջեների քննարկման ժամանակ: Ի վերջո ստացվում է պատկերազարդ գիրք` բյուջեի մասին, իսկ իրականում կենսամակարդակի փոփոխություն չկա: Ներկայացնում են բյուջեի նախագիծ` չերաշխավորելով, որ նախագիծը, թեկուզև աննշան, բայց դրական առաջընթաց կարող է արձանագրել մարդկանց կյանքում: Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք լավատես կամ կողմ լինել նախագծին: Այն, որ մարդը բացարձակ արժեք է, մնացել է թղթի վրա:

– 2018 թ.–ին 4%–ի գնաճ է կանխատեսվում: Աշխատավարձերը, թոշակները չբարձրացնելու ֆոնին ի՞նչ է սպասվում բնակչությանը:

– Եթե կա գնաճ, պետք է նաև դրան հակակշռող ու զսպող մեխանիզմներ լինեն: Գնաճը սովորական երևույթ է ամբողջ աշխարհում: Պարբերական գնաճ ևս գրանցվում է, բայց ես վստահ եմ, որ իրեն սոցիալական համարող պետությունը, որը հավակնում է հավասար մրցակցություն ապահովել, այդ գնաճը զսպելու համար պետք է իր ներպետական միջոցներն ունենա: Եթե գնաճ կա, ինչո՞ւ չկա աշխատավարձի բարձրացում: Բացի այդ, եկամտահարկի, հարկերի նվազեցում պետք է լինի: Չեմ կարծում, որ մեր երկիրը հայտնվել է այնպիսի ապիկար վիճակում, որ այդ հարցերը չեն կարող լուծվել: Պարզապես պետական կամքն է բացակայում, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում