Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Ինչպե՞ս օգտագործել իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը

– Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին պաշտոնապես տեղեկացրել է անդամակցության հնարավոր կասեցման մասին: Գործընթացը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի չկատարման հետ։ Հաշվի առնելով նաև Ադրբեջանի շուրջ ծավալվող կոռուպցիոն վերջին սկանդալները, ի՞նչ խճանկարի առջև է հայտնվել այդ երկիրը:

– Որքան էլ ԵԽ–ի հայտարարությունն աննախադեպ էր, այն ինչ–որ տեղ նաև սպասելի էր: Հաշվի առնելով նշված կոռուպցիոն սկանդալները, ԵԽ–ի հեղինակությունը լուրջ հարցականի տակ է: Գործնական քայլեր են պետք, որպեսզի կառույցը շարունակի իր առաքելությունը: 2012 թ.–ից սկսած խոսվել է այդ կոռուպցիոն փաստերի մասին, բայց 2017 թ. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»–ի սկանդալն ու դրանից հետո տարբեր երկրներում սկսած քրեական գործերը չէին կարող անհետևանք մնալ: Ըստ այդմ՝ օգտագործելով վերոնշյալ գործի վճիռը չկատարելու փաստը, ԵԽ–ն ցանկանում է ցույց տալ, որ անկախ որոշ պատգամավորների կոռումպացվածությունից և սկանդալներից, շարունակելու է իր առաքելությունը:

– Կա՞ն նախադրյալներ, համաձայն որոնց ԵԽ–ն ի վերջո կգնա անդամակցության կասեցման ճանապարհով:

– Բացառված չէ: Եթե ոչ ամբողջական կասեցման, ապա թեկուզ ժամանակավոր կասեցումը ևս հնարավոր է: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Ադրբեջանը զիջումների գնա և ազատի քաղբանտարկյալներին: Ավելի շահավետ կլինի ազատել Իլգար Մամմադովին, քան առճակատման գնալ ԵԽ–ի հետ: Բացի այդ, սա ազդակ է Ադրբեջանին, որ հետագայում լրջորեն մտածի նախքան կոռուպցիայի դիմելը: Ազդակ է նաև այն մասին, թե նման դեպքերում ինչ քաղաքականություն է վարում Եվրոպան: Ի դեպ՝ ադրբեջանական լոբբիստական ընկերությունները բավականին ակտիվ են, որոնց կարևորագույն գործառույթը կաշառակերությունն է: Բայց իրադարձությունները փաստում են, որ այդ գործելաոճը նման ձևաչափով այլևս չի կարող շարունակվել: Դա հսկայական վնաս է հասցնում թե՛ ԵԽ–ի իմիջին, թե՛ անձանց կարիերայի ու քաղաքական գործունեության վրա: Փաստական նյութերն ապացուցում են, որ մարդիկ կաշառքի դիմաց չեն նպաստել այնպիսի որոշումների կայացմանը, որն այդ երկրում կապահովեր մարդու իրավունքներն ու ազատությունները: Այսինքն՝ ԵԽ–ի ժողովրդավարության, մարդու իրավունքները պաշտպանելու խորհուրդը խախտվել է, ինչը չի կարող անհետևանք մնալ:

– Անկախ ամեն ինչից, Ադրբեջանն արդյոք չի՞ շարունակում որդեգրած քաղաքականությամբ առաջնորդվել: Այնպիսի տպավորություն է, որ միջազգային կառույցների ճնշումներից ու բացահայտումներից որևէ դաս չի քաղում:

– Միգուցե արտաքուստ այդպիսի տպավորություն է, բայց իրականում իշխանությունը չի կարող դաս չքաղել: Ուղղակի պատրաստ չեն բացահայտ ձևով դիրքեր զիջել: Խոսքը բավականին ավտորիտար ռեժիմի մասին է, և շատ հաճախ այդ ռեժիմի իշխանությունները որոշակի վակուումի մեջ են: Առնչվելով իրականության հետ, չեն կարող պատկերացնել իրենց քաղաքականության հետևանքները: Հատկապես 2015թ. Ադրբեջանում բռնաճնշումներն անասելի չափերի հասան: Ազատ արձակված քաղբանտարկյալների մեծ մասը լքել է երկիրը, որովհետև խոսքը արդեն ֆիզիկական ապահովության մասին է:

– Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կարող է օգտագործել Հայաստանը:

– Շատ հնարավորություններ կան: Եվրոպայում տարածաշրջանի երկրներն ընդհանրական ընկալման մեջ են դիտարկվում: Կարևոր է կոտրել այդ կարծրատիպը: Վրաստանը կոտրել է այն, այժմ մեր հերթն է: Այստեղ պետք է հաշվի առնել նախանշվող ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Այն ՀՀ–ի համար լավ հնարավորություն է ցույց տալու, որ շահագրգռված և հետաքրքրված է երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Միևնույն ժամանակ այն թույլ կտա մանևրել արտաքին քաղաքական ճամբարների միջև: Այսինքն՝ լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ համագործակցել ԵՄ–ի հետ: Իրավիճակը հնարավորություն կտա նաև ԼՂ հարցի շուրջ մեր պատկերացումներն ավելի հասկանալի ներկայացնել: Այդ ձևով ԼՂ խնդիրը պետք է դուրս բերել զուտ տարածքային վեճ լինելու համատեքստից, ինչպես Եվրոպան է ընկալում: Պետք է ցույց տալ, որ խնդիրը մարդկանց ֆիզիկական գոյությունն է, հասկացնել եվրոպացիներին, որ Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, ինչպիսին Ադրբեջանն է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում