Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

ԵՏՄ երկրների սկզբնական կոնֆլիկտը վերարտադրվելու էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում անցկացված ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստն անցել է փոխադարձ քննադատությունների մթնոլորտում: Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետների միջև թեժ վիճաբանությանը հաջորդել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի դժգոհությունն առ այն, որ միության տարածքում էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետներն անընդունելի պատճառներով երկարաձգվում են: Հակադարձելով՝ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևն էլ նշել է, թե ԵՏՄ–ն «նավթի ու գազի» միություն չէ: Հայաստանյան կողմը արդեն նիստից դուրս նախագահի մակարդակով հնչեցրել է տեխնիկական արգելքների վերացման հարցը, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ ԵՏՄ–ի ստեղծման օրվանից դեռ անհամաձայնություններ կային:

«Այդ օրվանից տնտեսական և աշխարհաքաղաքական ռադիկալ փոփոխություններ տեղի չունեցան: ՌԴ–ն շարունակում է «պուտինյան ժամանակահատվածին» բնորոշ իր դերն ու ձեռագիրն ունենալ: ԵՏՄ անդամ պետություններն իրենց քաղաքականությունը չփոխեցին, որևէ մեկը կտրուկ չհարստացավ կամ հակառակը: Պետք էր սպասել, որ ԵՏՄ երկրների միջև առկա սկզբնական կոնֆլիկտը հետագայում ևս վերարտադրվելու էր: Հարցն այն է, որ այդ երկրները տարբեր աստիճանի ավտորիտար երկրներ են, կարծում եմ՝ հենց այդ հանգամանքն է նրանց միացնում: Իրենց ավտորիտար բնույթից ելնելով՝ նրանք շատ դեպքերում հակադրվում են Արևմուտքին: Բոլորն էլ որոշակի կախում ունեն ՌԴ–ից»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ ԵՏՄ–ում գլխավոր դերակատարը ՌԴ–ն է, հետո Ղազախստանը, որը ժամանակ առ ժամանակ լուրջ խնդիրներ է առաջացնում ՌԴ–ի համար:

«Բայց հիմնական խաղացողը ՌԴ–ն է: Մնացած երկրներն ուզեն, թե՝ ոչ, պետք է հաշվի նստեն: Հիմնականում ՌԴ–ն է խնդիրներ ստեղծում, իսկ մնացածը փորձում են հաղթահարել դրանք: Շատ դեպքերում չի ստացվում, ինչով էլ հիմնականում պայմանավորված է կոնֆլիկտը: Բացի այդ, Ղրղզստանի և Ղազախստանի միջև ակնհայտ կոնֆլիկտ կա: Պատմական կոնֆլիկտներն են վերարտադրվում ու դրսևորվում նաև այդ հարաբերությունների մեջ»,– նկատեց Է. Վարդանյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս իրենց ազդեցությունն ունեն. «Այդ փաստն արդեն իսկ կոնֆլիկտներ ծնող է: Գումարը քիչ է, և պետությունների միջև բաշխման խնդիր կա: Յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս շատ կորզել այդ հարաբերություններից: Բայց քանի որ քաղաքական բնույթի լուրջ սահմանափակումներ կան, և անդամ երկրներից որևիցե մեկի վիճակը լավ չէ, այդ փաստն անընդհատ կոնֆլիկտների է բերելու»:

Հարցին, թե այս ֆոնին ի՞նչ ապագա է սպասվում ԵՏՄ–ին, քաղաքագետը պատասխանեց. «Միության ստեղծման դրդապատճառները հիմնականում քաղաքական էին: Սա նշանակում է, որ շատ քայլեր արհեստական են արվելու՝տնտեսական կարգավորումները չափազանց քիչ են լինելու: Իսկ ապագայի հետ կապված մեծ դերակատարություն են ունենալու քաղաքական փոփոխությունները: Եթե ՌԴ–ին հաջողվի իր արտաքին քաղաքականությունն ամրապնդել, թեկուզև մասնակի վերականգնել ԽՍՀՄ ժամանակաշրջանի իր դերը, հաղթահարել սանկցիաների արդյունքում առաջացած տնտեսական խնդիրները, այդ դեպքում ԵՏՄ–ն կշարունակի գործել: Բայց չի նշանակի, որ այն էֆեկտիվ կառույց կլինի, և ռեալ կարող է մրցակցել ԵՄ–ի հետ: Հնարավոր չէ , որ ԵՏՄ–ն իր հզորությամբ մոտենա ԵՄ–ին: Այն ընդամենը կարող է լինել մի հարթակ, որտեղ այդ երկրները կփորձեն մի քիչ ավելի սերտ համագործակցել: Եթե դիրքերը չհզորացնի, չեմ կարծում, թե լուրջ հաջողությունների կհասնի: Բացի այդ, Արևմուտքն էլ կարող է ինչ–որ առաջարկներ անել, որոնք կարող են գրավիչ լինել ԵՏՄ անդամ երկրների համար: Նրանք էլ կարող են շահարկել դա՝ ՌԴ–ին ներկայացնելով, թե՝ տե՛ս, մենք ավելի հետաքրքիր առաջարկներ էլ ունենք: Եվ եթե ՌԴ–ն չունի այդ հզորությունը, չի կարող անընդհատ ճնշում գործադրել: Ըստ այդմ՝ կթուլանան թե՛ այդ հարաբերությունները, թե՛ ՌԴ–ի ազդեցությունը և թե՛ ԵՏՄ–ն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում