Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Միքայել Մելքումյանի ժպիտը կապ չուներ վիճակագրության մեթոդիկայի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չորեքշաբթի օրը՝ պատգամավորներ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ և ՌԴ վարչապետների կողմից հնչեցված արտահանման և ներմուծման տվյալների բավականին մեծ տարբերության մասին հարց ուղղեց, որին ի պատասխան փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ տարբեր երկրների կողմից ներկայացված վիճակագրական տվյալները կարող են չհամընկնել, ինչը նորմալ երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել մեթոդաբանությունների տարբերությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ վարչապետների և կառավարությունների անդամների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ 2017–ի առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23,5%–ով: Արձագանքելով ՀՀ վարչապետի հնչեցրած թվին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ իր ունեցած թվերն ավելի լավն են՝ 30%, և խորհուրդ տվեց Կ. Կարապետյանին այսուհետ իր ներկայացրած ցուցանիշներն օգտագործել:

ԱԺ–ում նշված հարցի պարզաբանման ժամանակ ԱԺ փոխնախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանը բավականին բազմանշանակ ժպտաց, որը «Փաստի» աչքից չվրիպեց, քանի որ բարձրակարգ տնտեսագետի «ժպիտը» կարող էր իր մեջ բազում ենթատեքստեր պարունակել:

«Փաստը» նրանից փորձեց պարզել, թե Վ. Գաբրիելյանի կողմից հնչեցված մեթոդաբանության տարբերությա՞ն, թե, ընդհանրապես, Հայաստանի վիճվարչության կողմից հրապարակվող թվանկարչությամբ էր պայմանավորված իր այդ բազմանշանակ ժպիտը, ինչին Մ. Մելքումյանը պատասխանեց.

«Իմ ժպիտը որևէ կապ չուներ այդ հարցի հետ, բայց կոնկրետ այդ հարցի վերաբերյալ ասեմ, որ կարող է այնպես լինել, որ Ռուսաստանի Դաշնությունը մի մեթոդիկայով է հաշվարկներ անում, մենք՝ ուրիշ: Մի օրինակ բերեմ. անցյալ տարվա հոկտեմբեր ամսից սկսած մեր գյուղատնտեսության ոլորտում լուրջ անկումներ գրանցվեցին կարտոֆիլի, հացահատիկի և այլ գյուղմթերքների մասով: Դա պայմանավորված էր նրանով, որ մեթոդիկան փոխվեց: Այսինքն, մինչև այդ այնպես էին հաշվարկում, որ ուռճացված թվեր էին ներկայացվում, հետո մեթոդիկան փոխեցին, ուրիշ թվեր ստացվեց: Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ իր տեղն ընկավ և ներկայացվող թվերն արտահայտում են իրական պատկերը, բայց այն որոշ չափով փոխվել է: Նույնը կարելի է ասել համախառն ներքին արդյունքի մասին և այլն, այսինքն` տնտեսագիտական առումով պետք է նայել, թե այդ հաշվարկների համար ինչ ցուցանիշներից են օգտվում՝ հարկերը մտնո՞ւմ են այդ հաշվարկների մեջ, թե՝ ոչ: Տնտեսագիտության մեջ շատ ցուցանիշներ կան, որոնց փոփոխության հետևանքով կարող ենք տարբեր պատկեր ստանալ, բայց այդ շեղումն էլ պետք է չափ ունենա»,– ասաց Մ. Մելքումյանը:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ երկու երկրների ղեկավարները երբ խոսում են նույն երևույթի մասին, ապա արդյունքները չեն կարող իրար համարժեք չլինել:

«Այսինքն, մի կողմից արտահանում, մյուս կողմից ներմուծում և հակառակը: Ինձ համար տարօրինակ էր սխալի այդ չափը, քանի որ հարց է ծագում, թե ում կողմից ներկայացված թվերն են արժանահավատ: Այս դեպքում մեր թվերն ավելի ցածր էին, քան ռուսական կողմի ներկայացրած թվերը, չնայած ես չեմ կարող վստահությամբ խոսել նաև դրանց թվերի մասին: Պետք է ընդամենը փաստել, որ կա տարբերություն և պետք է պարզաբանվի, թե որն է այդ սխալի պատճառը: Կարևոր է պարզել նաև մեր վիճակագրական թվերի արժանահավատության աստիճանը, քանի որ առջևում պետական բյուջեի քննարկումներն են, և եթե այդ ժամանակ տոկոսներ են ներկայացվում, ապա պետք է հասկանալ, թե դրանք որքանով են արժանահավատ: Կարևոր է նաև հասկանալ, թե նման հաշվարկներ կատարելու ժամանակ ինչ թվերից են օգտվում, ովքեր են ներկայացնում այդ թվերը, և արդյոք այն թվերը, որոնք տրամադրվում են վիճակագրական ծառայությանը, արտացոլո՞ւմ են իրական պատկերը: Այսինքն, հարցականի տակ դնելով պետական կառույցներից շատ–շատերի աշխատանքը, կարելի է ասել, որ վիճակագրական ծառայությունը նույնպես բացառություն չի կարող լինել»,– ասաց ԱԺ պատգամավորը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում