Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Էլի գարուն կգա, կբացվի վարդը, կծաղկի ծառը... ու լուսացույցը կմնա ծառի հետևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Վարորդի ընկեր» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ճանապարհային նշանների տեսանելիության խնդրին: Մասնավորապես, նա նկար էր հրապարակել Հյուսիսային պողոտայի հատվածից, որտեղ գաճաճ ծառը ծածկել էր ճանապարհային նշանը: Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ տուգանքների մի մասն էլ նման իրավիճակների պատճառով է տեղի ունենում:

– Ձեր կազմակերպության կողմից բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները բողոքում են ճանապարհային նշանների և կամ լուսացույցերի՝ իրենց համար ոչ տեսանելի դիրքում լինելու խնդրից: Այսօր այս խնդիրը մայրաքաղաքում որքանո՞վ է լուծված և ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում դուք:

– Արդեն մոտ մեկ տարուց ավելի է՝ այս հարցով ինքս եմ զբաղվում, մայրաքաղաքում բազում են նման դեպքերը, բոլոր վայրերում, լինի դա քաղաքի ծայրամաս, թե՝ կենտրոնական հատված: Հարցը երկկողմանի է, բայց մեկ բան հստակ կարող եմ ասել, որ նշանը կամ լուսացույցը տեղադրելուց տեսադաշտը ազատ է լինում, և միայն դրանից հետո ինչ–ինչ պատճառներով դրանք դառնում են դժվար տեսանելի կամ նկատելի: Նշաններն ու լուսացույցերը տեղադրվում են ՃՈ–ի կողմից, իսկ մնացածը արդեն իրենց լիազորություններից դուրս է, ինչը խոսում է ՃՈ–Երևանի քաղաքապետարան ոչ համաձայնեցված կապի մասին: Քանի որ նշանն ու լուսացույցը դնելուց հետո դրան կիպ կարող է տեղադրվել գովազդ կամ ծառ տնկվել: Սակայն կա նաև ՃՈ–ի թերացումը, քանի որ նման դեպքերը հենց ՃՈ հերթապահություն կատարող ոստիկանները պետք է առաջինը նկատեն և տեղեկացնեն քաղաքապետարանին, որպեսզի վերջինս թերությունները վերացնի: Բայց մյուս կողմից հենց այդ թերություն ստեղծողը հիմնականում քաղաքապետարանն է լինում կամ դրա ենթակայության տակ գտնվող այլ կառույցը: Կոնկրետ այս հատվածում նշանը իմ տեղեկություններով տեղադրվել է 3 տարի առաջ, իսկ ծառը փոքր է, հավանաբար երեք տարեկան չկա: Ստացվում է, որ ծառը տնկվել է նշանը տեղադրելուց հետո:

Մայրաքաղաքում նման հարցերի մեծ մասը չի էլ լուծվում կամ սեզոնային լուծում են ստանում. ձմռանը ծառերի տերևները թափվում են, նշանները տեսանելի են լինում, իսկ գարնանը կրկին ծաղկում են և թաքցնում են նշանները:

Լուծումներ ինքս տեսնում եմ, դրանք շատ հեշտ են: Նշաններ կամ լուսացույցեր տեղադրելու հարցում կան շատ սահմանափակումներ, սակայն ծառեր տնկելու հարցում այդքան էլ այդպես չէ: Ուստի եթե կան նշաններ, պետք է վարորդի տեսադաշտը բաց լինի, այսինքն՝ մշտապես հետևեն ծառերին և ճիշտ էտ կազմակերպվի:

– Կա՞ն որոշակի նորմեր կամ, այսպես ասած, կանոններ, որոնց համաձայն այդ նշանները պետք է ամրացվեն հենց այս կամ այն վայրում:

– Այո՛, իհարկե կան հստակ նորմեր, մի շարք օրենսդրական որոշումներ, կառավարության որոշումներ, բազում են սահմանափակումները, բայց մեկ տարի առաջ, ինչ սկիզբ դրվեց «Վարորդի ընկեր»–ին, ՃՈ–ի հետ բազմաթիվ զրույցներից հետո այս տարի արդեն վերջին մեկ երկու ամսում լուսացույցերի տեղափոխություն է տեղի ունենում, ինչպես որ կարգն է, այն է՝ դրվում է փողոցի մեջտեղի վերևի հատվածում: Մնում է՝ այս տեմպը պահպանեն:

– Մի կողմից մայթերի բարեկարգում, կանաչապատում, մյուս կողմից ապահով երթևեկություն: Մեկը մյուսին շատ դեպքերում խանգարում է: Այս պարագայում մենք կարո՞ղ ենք գտնել մեղավորների կամ իրենց աշխատանքում թերացած մարդկանց:

– Մի բան կարող եմ ասել, կանաչ քաղաքը ոչ թե միայն ամենուր ծառն ու խոտն է, այլ ամբողջ մի համախումբ լուծումներ: Մեքենայի անդադար ընթացքը ևս կանաչ քաղաքի մաս է, կանգնած մեքենան ավելի շատ է աղտոտում օդը, քան ընթացքի մեջ գտնվողը: Իսկ մեր քաղաքում խցանումներն արդեն սովորական երևույթ են: Փողոցի երկայնքով ծառերը ավելի շատ են վնասում ճանապարհները, արմատները մեծանալուց հետո փողոցի երկայնքով խորդուբորդություններ են առաջացնում, մայթերն են ավերում, դա կարող եք տեսնել Մաշտոցի պողոտայի մայթերի վրա: Այնպես չէ, որ ես դեմ եմ բնությանը, բայց ամեն ինչ պետք է իր տեղն ու նշանակությունը ունենա:

Տեսեք, Հյուսիսային պողոտայում կան առանձին գեղեցիկ ծաղկանոցներ, ու այս առանձին ծառի իմաստն ու նշանակությունը ո՞րն է: Եթե այն մեծացավ ու արմատները ամրացան, քանդելու է ճանապարհը գետնի տակից: Ամենևին չեմ ասում, թե ծառը հիմքից պետք է կտրել, ճիշտն այն բարեհաջող այլ վայր տեղափոխելն է: Դա կլինի պատասխանատու մոտեցում այս հարցին: Թե չէ ծառ կտրելը ամենահեշտն է և վերջ, ու դա կարող է անվանվել էտում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում