Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Գիտատեխնոլոգիական առաջընթացը և կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը մարդկության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը

– Պարոն Աղասյան, ի՞նչ ասել է պահպանվող տարածք:

– Ողջ աշխարհում գոյություն ունի կենսաբազմազանություն: Այսինքն՝ կան տարատեսակ բույսեր, կենդանիներ և այլն, և այլն: Կենսաբազմազանությունը պահպանելու համար կա «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա, որը ստորագրել է նաև մեր երկիրը, այսինքն՝ ստանձնել է միջազգային պարտավորություն:

Իսկ կենսաբազմազանությունը պահպանվում է երեք հիմնական ուղղություններով՝ տարածքային, նորմատիվային և ռեպրոդուկտիվ (վերարտադրություն):

Տարածքային պահպանությունը ըստ էության բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Այսինքն՝ իրականացվում է տեսակների պահպանությունն իրենց բնական միջավայրում:

Մենք ունենք «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը, որը վերաբերում է չորս կատեգորիաներին՝ արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր ու բնության հուշարձաններ: Դրանք հիմնականում տարբերվում են կիրառման ռեժիմի խստությամբ: Արգելոցում, օրինակ, ընդհանրապես արգելվում է մարդու գործունեությամբ ցանկացած միջամտություն: Մյուս կատեգորիաների համար կիրառվում են համեմատաբար մեղմ ռեժիմներ այս տեսակետից:

Մեր երկրում գոյություն ունեն երեք՝ «Խոսրովի անտառ», «Շիկահողի», «Էրեբունու» պետական արգելոցները: Ունենք չորս ազգային պարկեր և 27 արգելավայրեր: Կա նաև բնության 232 հուշարձանների ցանկ, որը հաստատված է կառավարության կողմից:

– Եթե համեմատենք աշխարհի հետ, Հայաստանը հարո՞ւստ է իր կենսաբազմազանությամբ:

– Շատ հարուստ է: Բայց պետք է հարցը դիտարկենք ոչ թե առանձին Հայաստանով, այլ ընդհանուր Կովկասով: Որովհետև Կովկասը մտնում է այն 20 թիրախային տաք գոտիների մեջ, որը սահմանված է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից: Այդ գոտիները, հարուստ լինելով կենսաբազմազանությամբ, միաժամանակ վտանգված է նույն այդ կենսաբազմազանությունը: Եթե Կովկասում կան շուրջ 6000 տեսակի անոթավոր բույսեր, ապա դրանցից 3800–ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Եվ եթե դիտարկենք մեր պահպանվող տարածքները, ապա հարուստներից մեկը Խոսրովի պետական արգելոցն է: Այստեղ պահպանվում է այդ բույսերի 1850 տեսակը:

Ընդհանրապես գոյություն ունի ռեպրեզենտատիվության գաղափարը: Այն խոսում է ընդգրկվածության աստիճանի մասին: Այսինքն՝ Հայաստանը եթե ունի 3800 տեսակի բույս, ապա դրանցից որքա՞նն է գտնվում տարածքային պահպանության տակ: Եվ որքան մեծ է պահպանության աստիճանը, բնապահպանական առումով այնքան քաղաքակիրթ է երկիրը:

– Իսկ մեր երկրում պատկերն ինչպիսի՞ն է:

– Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր կենսաբազմազանության 60–70%–ը ներառված են տարածքային պահպանության մեջ: Մեզ մնում է մտածել մնացած 30–40%–ի մասին: Այսինքն՝ դեռ անելիք ունենք:

– Դա լա՞վ ցուցանիշ է:

– Շատ լավ ցուցանիշ է: Որովհետև մեզանում պահպանվող տարածքները կազմում են գրեթե երկրի 13%–ը: Ճիշտ է, Սևանի հայելին էլ է մտնում դրա մեջ, բայց բոլոր դեպքերում ունենք ավելի քան 380 հազար հեկտար հատուկ պահպանվող տարածք:

– Եթե այդ պահպանությունը չիրականացվի, որը փաստորեն բնությունը պահպանում է իր հավասարակշռության մեջ, իրական վտանգ կսպառնա՞ մոլորակին:

– Բնության մեջ ամեն ինչ շաղկապված է: Ողջ կենսաբազմազանությունը շղթայաբար կապված են իրար հետ: Սկսած՝ սննդային կապերով, վերջացրած միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններով: Այս ամենն էլ ձևավորում ու կազմում է շրջակա մեր միջավայրը: Այսինքն՝ շրջակա այդ միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը կախված է ինքնին յուրաքանչյուր տեսակի գոյությունից:

Մենք անգամ չենք կարող պատասխանել, թե շղթայի ո՞ր օղակը հանելու դեպքում ինչպիսի՞ հետևանքների կհանդիպենք:

– Իսկ այսօր աշխարհում կենսաբազմազանությունը շա՞տ է վնասված:

– Անշուշտ, բավականին տեսակներ կան, որ այլևս գոյություն չունեն: Ավստրալիայում կային պարկավոր գայլեր, որոնք լիովին վերացել են: Կային ծովային կենդանիներ, որոնց տեսակը այլևս չկա մոլորակի վրա: Ավելին՝ բազմաթիվ տեսակներ կան, որոնք ոչնչանում են հենց մեր ժամանակներում, կարող ենք ասել անգամ մեր աչքի առջև: Չեմ խոսում նախկին հարյուրամյակների մասին: Իսկ սա անթույլատրելի բան է:

– Կենսաբազմազանության պահպանության գործը կարողանո՞ւմ է հասնել ու ընթանալ գիտատեխնիկական, այսօր արդեն՝ տեխնոլոգիական առաջընթացի հետևից:

– Անշուշտ, մարդկությունը զարգանում է: Չենք կարող կանաչների նման գոչել միայն ու միայն պահպանության մասին: Ուստի երբ խոսում ենք կայուն զարգացման մասին, պետք է այնպես անենք, որպեսզի սոցիալ–տնտեսական զարգացման, տեխնիկայի առաջընթացի ազդեցությունը նվազագույնի հասցնենք կենսաբազմազանության վրա:

Ընդհանրապես գոյություն ունի «ազդեցության նվազեցում» հասկացությունը: Յուրաքանչյուր նախագծի բնապահպանական փորձաքննությունը հենց դրան պետք է ձգտի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում