Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

Ի՞նչ ազդեցություն կունենան Պուտին-Թրամփ բանակցությունները Հայաստանի վրա

Ուրբաթ օրը աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ալյասկայի վրա, որտեղ Թրամփ-Պուտին հանդիպում էր տեղի ունենում։ Աշխարհի բոլոր լրատվականները, սոցիալական էջերը, շարքային քաղաքացիներ աշխարհի բոլոր ծայրերից ուշի-ուշով հետևում էին նախագահների հանդիպմանը։ 

Ալյասկայում շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։

Ուկրաինայի հարցը հանդիպման առանցքային թեմաներից էր. Պուտինը Թրամփի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է՝ Ուկրաինայի անվտանգությունը, անշուշտ, պետք է ապահովվի, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել դրա վրա։

Թրամփը, իր հերթին, Ուկրաինայի մասով մի քանի հայտարարություն արեց․ «Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու։ Համաձայնագրի հարցը հիմա կախված է Կիևից և եվրոպական մայրաքաղաքներից։ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, հզոր պետություն է։ Ռուսաստանը մեծ միջուկային ներուժ ունի, և դա պետք է հաշվի առնել»։ 

Թրամփը նաև նշել է, որ  մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքմանը, նա տեսնում է Պուտինի հետաքրքրությունը գործարքի նկատմամբ։ 

Այսօր ժամեր անց Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ– Զելենսկի հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Իտալիայի վարչապետը, Ֆինլանդիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս կմիանան Զելենսկու՝ Վաշինգտոնում Թրամփի հետ բանակցություններին։ 

Քանի որ Պուտին-Թրամփ հանդիպումից հետո առաջնորդները փակագծերը շատ չբացեցին իրենց քննարկումների վերաբերյալ, թեև տեսանելի էր, որ երկու նախագահն էլ թե՛ նախքան հանդիպումը, թե՛ դրանից հետո բարձր տրամադրություն ունեին, համացանցում մարդիկ իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ ակնկալիքներ ունեին, որ, օրինակ, որևէ համաձայնագիր կկնքվի ԱՄՆ–ՌԴ հետագա համագործակցության մասով, սակայն ոչ մի առարկայական արդյունք՝ գոնե տեսանելի մակարդակում, չկա: ԱՄՆ-ում քաղաքական և  հասարակական գործիչները դժգոհում էին նաև Թրամփի ջերմ ընդունելությունից, ծափերով Պուտինին դիմավորելուց ՝ որակելով տեղի ունեցածը ոչ թե հակառակորդների, այլ, կարծես, ընկերների հանդիպում:

Կավարտվի՞ այս հանդիպումից հետո ՌԴ–Ուկրաինա հակամարտությունը, ի՞նչ սպասենք փոփոխություններ են սպասվում աշխարհին և կարո՞ղ է այս բանակցությունների արդյունքը ազդեցություն ունենալ նաև ՀՀ և մեր տարածաշրջանի վրա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

Վերջինս զարմանում է այն սպասելիքներից, որ ձևավորվել էին հանդիպմանն ընդառաջ.

«Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ո՞վ էր սպասում Թրամփ–Պուտին հանդիպման ժամանակ ինչ–որ համաձայնագրերի կամ փաստաթղթերի ստորագրում, այլ նաև, որ առաջնորդները խաղաղության կհասնեն ոչ միայն Ուկրաինայի, այլ ավելի մասշտաբային հարցերի համատեքստում: Չմոռանանք՝ 2021թ–ի դեկտեմբերին ռուսական կողմը փաստացի վերջնագիր էր ներկայացրել ՆԱՏՕ–ին, պահանջելով, որ կառույցի ռազմական ենթակառուցվածքները վերադառնան 1991թ–ի սահմաններին: Այսինքն՝ այս իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր պատժամիջոցներ են սահմանված ՌԴ–ի դեմ, այն պայմաններում, երբ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահների միջև ավելի քան երեք տարի շփում չէր եղել, սպասել, որ մեկ հանդիպման ընթացքում կողմերը կհասնեին խաղաղության պայմանագրի կամ հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ ինքնախաբեություն է»,– նշեց Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ կողմերը հասցրել են իրավիճակն այնպիսի մակարդակի, որ ինքնին բանակցությունն արդեն դրական է, և խոսում է այն  մասին, որ կա հնարավորություն հասնելու հանգուցալուծման ՌԴ–ԱՄՆ հարաբերություններում՝ առանց միջուկային զենքի կիրառման, իսկ ուկրաինական պատերազմը, պետք է հիշել, որ ՌԴ–ԱՄՆ պատերազմն է։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստան–Ուկրաինա պատերազմական գործողություններին, ապա Դոնալդ Թրամփը նշեց, որ բանակցությունների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ ավելի ճիշտ է կամ ավելի հավանական է արագ խաղաղության պայմանագիրը, քան հրադադարի ռեժիմի հաստատումը։ Այսինքն, ռուսական կողմի այն պնդումը, որ պարզապես հրադադարի ռեժիմը կարող է նոր պատերազմի հրձիգ դառնալ, հաստատվեց և հիմա կողմերն աշխատելու են պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ խաղաղության համաձայնագրի համատեքստում, ինչը ենթադրելու է տարածքային որոշակի փոփոխություններ, այն է՝ Ուկրաինան պետք է հրաժարվի 4 մարզերից, որոնք ՌԴ–ն ներառել է իր կազմում, էլ չենք խոսում այլ պահանջների մասին՝ հրաժարվել ՆԱՏՕ–ի անդամակցությունից, սահմանափակել ուկրաինական ԶՈՒ–ի զարգացման հնարավորությունները և այդպես շարունակ, որոնք 1-3 օրվա գործընթաց չէ»,– ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունների հավանական ազդեցությանը ՀՀ և մեր տարածաշրջանի վրա, Մաթևոսյանը նշեց․

«Եթե ՌԴ–ն և ԱՄՆ–ն գան համագործակցության ոչ միայն Ուկրաինայի ճգնաժամի հարցով, այլ ավելի լայն՝ Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա ակնհայտ է՝ ՀՀ–ի վրա ազդեցություն կունենա՝ թե՛ ռազմական անվտանգության, թե՛ տնտեսական, թե՛ կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից, բայց պետք է նշենք, որ անկախ այդ պայմանավորվածություններից՝ ՀՀ–ն այլևս չի կարող այնքան շահեկան դուրս գալ այս ամենից, ինչպիսին նա կարող էր դուրս գալ, եթե մենք ինքներս մեզ չդավաճանեինք։ Մենք կարող էինք դառնալ Ռուսաստանի ամենաարտոնյալ դաշնակիցներից մեկը աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում։ Հաղթող երկրի ռազմաբազա կունենայինք մեր տարածքում, երկրորդ ռազմաբազան կունենայինք, բայց մենք այլ ճանապարհով գնացինք, և անկախ նրանից, թե ի՞նչ պայմանավորվածությունների կգան Թրամփն ու Պուտինը, այդպիսի արտոնյալ դաշնակից չենք լինի»։