Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Politics

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներդրած ջանքերը։

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ՆԳ նախարարը հանդիպել է բնակիչներին։ Նախարարը փոխհատուցման շրջանակներում հետաքրքրվել է սեյսմակայունության հետ կապված բնակիչների բնակապահովման գործընթացներից։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ալավերդիի բաժին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։ Տեղում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր։

ՆԳ նախարարի հաջորդ կանգառը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Վանաձորի հաշվառման-քննական բաժնում էր։ Վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով մատուցվող ծառայությունների որակից:

Նախարար Սարգսյանն այցելել է նաև Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, պարեկների տեխնիկական հագեցվածությանը։

ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը  ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Գրանցվել է 274 դեպք, որոնք վերաբերելի են Քրեական ոստիկանության գործառույթներին։ Ընդհանուր պատկերում նվազել են ծանր հանցագործությունները, մասնավորապես՝ ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերը։ Աճել են համակարգչային հափշտակությունները։ Լատենտային հանցագործությունների թվի աճը պայմանավորված է թմրամիջոցների իրացման դեպքերի բացահայտումներով։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների պետերը։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված 217 հանցանքից բացահայտվել է 154-ը։ Նվազել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության 10 որոշում, 3-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 164 դեպք, բացահայտվել՝ 129-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝  ընտանեկան բռնության դեպքերը, որոնց զգալի մասը դրսևորվել է ֆիզիկական ներգործությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն դեպք չի արձանագրվել։

2025-ի անցած վեց ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է անչափահասի կողմից կատարված հանցաքի մեկ դեպք։ Գրանցված ընդհանուր 91 հանցանքից բացահայտվել է 63-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 160 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցատեսակների։ 160 դեպքից բացահայտվել է 109-ը։

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 119 հանցանքից էլ բացահայտվել է 102-ը։ Նվազել են խարդախությունները և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։ Նվազել է նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման թիվը, աճել՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման մասով աճ է արձանագրվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Միաժամանակ բաժնի սպասարկման տարածքում աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ մարդու դեմ ուղղվածները։ Արձանագրված 156 դեպքից բացահայտվել է 131-ը։

Բացահայտումների ընդհանուր պատկերում առավել դրական արդյունք է արձանագրվել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում․ 111 դեպքից բացահայտվել է 98-ը։ Այս ցուցանիշը առավել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները։

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը այս տարվա առաջին կիսամյակում սպասարկել է 5806 ահազանգ՝ 1136-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների  փաստերով Լոռու պարեկները կազմել են ընդհանուր 40․805 արձանագրություն, բացահայտել են 222 հանցանք, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։

ՆԳ նախարարը ամփոփելով կատարված աշխատանքը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումների ղեկավարներին ծառայության համար՝ դրական գնահատելով հատկապես Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների արդյունքները։ Արփինե Սարգսյանը մի շարք ուղղությունների բարելավման առումով տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Նախարար Սարգսյանը պահանջել է առաջնային ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների, ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը՝ այս ուղղություններով արձանագրելով շարունակական բարելավում։

Նախարարը անձնակազմին փոխանցել է նաև իր սկզբունքային մոտեցումները, այն է՝ գործել բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել օրենքի առաջ հավասարության սկզբունքով, հանցավորության դեմ պայքարել անկաշկանդ՝ անկախ օրինազանցի ունեցած դիրքից կամ այլ հատկանիշներից։

Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը գործընկեր կառույցների և համակարգի վետերանների հետ, բացի այդ՝ զարգացնել Ոստիկանության ծառայությունների միջև օպերատիվ տվյալների փոխանցման մշակույթը, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել վերահսկելի օպերատիվ իրավիճակ։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՆԳ նախարարը հանձնարարել է ամենօրյա աշխատանք տանել ընտանեկան բռնությունների կանխման ու բացահայտման և անչափահասներին հակաիրավական արարքներից զերծ պահելու առումով։

Պարեկային ծառայության աշխատանքի մասով՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ բավարարվել ձեռքբերվածով և հանձնարարել է շարունակել շուրջօրյա ծառայությունը, թիվ մեկ խնդիր ունենալով՝ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատվոգրեր է հանձնել և շնորհակալություն հայտնել Լոռու մարզի բնակիչներ՝ Վահե Վարդումյանին և Հովիկ Հովակիմյանին, որոնք դրսևորելով խիզախություն և քաղաքացիական բարձր պատասխանատվություն, հետապնդել են Վանաձորի բանկերից մեկում հափշտակություն կատարած անձին ու, թեև նրա կողմից դիմադրությանը, վերցրել են հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 80․000․000 ռուբլի գումարը, ինչից հետո բանկ ներխուժած անձին ոստիկանները ձերբակալել են։