Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Զարգանա՞լ, թե խնայել՝ աշխատողի հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջանառության մեջ է դրվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր նախագիծ, որն ըստ փորձագետների ավելի է դժվարացնելու գործատու–աշխատող առանց այդ էլ չկայացած փոխհարաբերությունները:

Աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Տիգրան Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց՝ որքան էլ հասկանալի է, որ օրենսդրական փոփոխությունը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենքների տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի դրույթների համապատասխանեցմանն ուղղված բնականոն գործընթաց է, սակայն սպասվելիք նոր փոփոխությունների նախագծի վերլուծությունը այնպիսի տպավորություն է առաջացնում, որ պետությունը ցանկանում է փոքր բիզնեսի համար ընդունել արտոնություններ սոցիալական անհավասարությանը տանող օրենսդրական փոփոխությունների միջոցով:

«Աշխատանքային հարաբերությունները երաշխավորված հարաբերություններ են, ինչը սահմանված է աշխատանքային օրենսդրության պարտադիր նորմերով: Որպես պարտադիր նորմերի կամ երաշխիքների օրինակ կարելի է նշել գրավոր աշխատանքային պայմանագրի կնքումը, աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում կամ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու դեպքում գրավոր ծանուցելը, գրավոր ծանուցման սահմանված ժամկետների պահպանումը, աշխատաժամանակի և հանգստի տևողությունների պահպանումը, աշխատավարձի, հավելումների նվազագույն չափերի պահպանումը և վճարումը, ամենամյա արձակուրդի նվազագույն տևողությունների պահպանումը և այլն, սակայն այս նորմի պարտադրելիության փոփոխումն օրենքում դարձնելով «կողմերի համաձայնությամբ» մոտեցմամբ, հավասարազոր է նրան, որ աշխատողի համար անբարենպաստ պայմաններ կարող են սահմանվել»,– ասաց Տ. Կիրակոսյանը:

Սպասվող փոփոխությունները փաստացի սահմանելու են նաև նոր՝ «գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու»–ի տեսակ, ում կտրվի իրավունք իր մոտ աշխատանքի ընդունվող անձանց հետ՝ կողմերի համաձայնությամբ, սահմանափակել աշխատանքային օրենսդրության նորմերում շատ կարևոր տեղ զբաղեցնող մի քանի երաշխիքները: Մասնավորապես, վերը նշված գործատուն կկարողանա աշխատողի հետ պայմանագիրն անորոշ ժամկետով կնքել կամ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լրանալուց առաջ գրավոր ծանուցել, որը ներկա օրենսգրքով համարվում է պարտավորություն:

«Կարևոր երաշխիքներ են նաև արտաժամյա աշխատանքում միայն գործատուի պահանջով ներգրավված լինելու, արտաժամյա աշխատանքի տևողությունը սահմանափակելու, ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողին այն տրամադրելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված՝ ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին հավելում տալու երաշխիքները: Եվ նոր փոփոխություններով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ցանկանում է աջակցել այն գործատուներին, ովքեր ոչ միայն ցանկություն չունեն օրենքը պահպանել, այլ չեն էլ ընկալում իրենց ձեռնարկատիրության համար օրենսդրական նորմերի օգտակարությունը»: Օրինակ, նախագծով առաջարկվող ներքին կարգապահական կանոնների դրույթների տեղափոխումը աշխատանքային պայմանագրի մեջ չի նշանակում որ համապատասխան մասնագետ կարող ենք էլ չվարձել: Հակառակը, նույնիսկ այն աշխատանքային պայմանագրի բլանկը, որը խոստանում են տրամադրել, այդ դեպքում էլ այն լրացնելու համար մասնագետ պետք է ունենալ: Ներկա շուկայական պայմանները պարտադրում են նաև, որ իրական բիզնեսմենը ոչ միայն հաշվապահ և կադրային գործավար վարձի, այլ նաև բիզնեսի զարգացման մասնագետ ունենա, ոչ թե ամեն ինչ ինքնուրույն իրականացնի: Ուստիև աշխատանքային հարաբերությունների կանոնակարգման հարցն այսօր շատ կարևոր է և բոլորովին պետք չէ այն անտեսել»,– ասաց Տ. Կիրակոսյանը:

Չի կարելի հետևանքների դեմ պայքարել պատճառը թողնելով: Խնդիրը չի լուծվի, քանի դեռ խնդիրը ծնող պատճառները չեն քննարկվում: Պետության առաքելությունը աշխատողի երաշխիքները սահմանափակելը, մասնագետ չվարձել հորդորելը, մի սուբյեկտի հաշվին մյուս սուբյեկտի եկամուտը «կարճաժամկետ» հատվածում բարձրացնելը չէ, այլ օրենքների և բիզնես դաշտի բոլոր սուբյեկտների իրավունքների և շահերի կայունության և հավասարակշռության երաշխավորը լինելն է:

Վերջապես, որպես զարգացող երկիր անհրաժեշտ է ոչ թե խնայելու, այլ արտադրողականությանը, արտադրանքի պահանջարկը բարձրացնելու քաղաքականություն վարել: Գլոբալ մրցակցությունը վաղուց զարգանում է ոչ միայն մարկետինգի և բրենդինգի, այլ լավագույն անձնակազմի արդյունավետ աշխատանքի սահմաններում: Այսինքն, այսօր աշխատողին ոչ միայն կարևոր ռեսուրս և կապիտալ պետք է դիտարկել, այլ նաև կարևոր ներդրում, ինչի համար անհրաժեշտ է ոչ թե խնայել, այլ ստեղծել աշխատանքի գրավիչ պայմաններ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում