Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Ծառերը հատեք, փող սարքեք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ անտառների կառավարման և պահպանման ոլորտում բարեփոխումներ են նախատեսում: Նա նշել է, որ հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով ստվերը, պետք է «Հայանտառ»–ում բարեփոխումներ կատարեն, խելամտության սահմաններում լեգալիզացնեն անտառհատումները, ֆինանսական միջոցներ ուղղեն «Հայանտառ»–ին: Միջոցները կուղղվեն գույքով և անհրաժեշտ գործիքներով պատրաստված լինելու, ինչպես նաև՝ մաքսիմալ կոշտ հսկողություն սահմանելու համար:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դեռևս վերապահումով է մոտենում կառավարության նախաձեռնությանը:

«Բարեփոխումների առայժմ չեմ հավատում: Մինչև այսօր Կ. Կարապետյանի կառավարությունն անում է մի բան, որը ոչնչով չի տարբերվում նախորդներից: Նույն ձեռագիրն է, նույն գործելակերպը: Նրանք խոստումներ են տալիս, իսկ երբ կոնկրետ ֆինանսական հոսքեր կլինեն, նոր պարզ կլինի՝ իրականում ինչ է անելու: Բացի այդ՝ ի՞նչը պետք է լեգալիզացնի:

Օրինակ՝ Թեղուտում ամբողջությամբ ապօրինի ծառահատում եղավ, բայց Կառավարությունը կանգնեց հանցագործի թիկունքում: Կեղծ նախագծեր են ստեղծում ու ասում, թե կարելի է հատել ծառերն ու այդ հատումն օրինական համարել: Օրինական անտառհատում ասվածը Հայաստանում գոյություն ունեցող անտառի խնամքի և սանիտարական հատումներն են: Բայց ասեմ, որ շատ վաղուց այդ հարցերը լուծվել են: Որտեղ հարկավոր է, այդ հատումներն արված են, իսկ այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ են, հասնելու ճանապարհներ չկան»–«Փաստ»–ի–հետ զրույցում ասաց նա:

Հակոբ Սանասարյանը նշեց՝ տարիներ շարունակ խոսել է այն մասին, որ բարեփոխման համար հարկավոր է միասնական համակարգի անցնել:

«Ես գտնում եմ, որ անտառային համակարգը պետք է միասնական լինի: Զուգահեռ, եթե օրինակ, հատուկ պահպանվող տարածք է, կառավարվի հատուկ պահպանվող տարածքի կարգով, եթե սովորական անտառ է՝ անտառի: Այդ կառավարումը շատ օգտակար կլինի, եթե, իհարկե, ստեղծեն այդ միասնական մարմինը: Անտառային համակարգը հիմա կտոր–կտոր է»–նկատեց մեր զրուցակիցը:

Վարչապետը հայտնել էր, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը: Միաժամանակ՝ երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները:

Մեր զրուցակիցն այլ հարթության մեջ է դիտարկում փաստը, ըստ որի՝ քրեական գործերը որևէ կանխարգելիչ ազդեցություն չեն ունենում. «Երբ անտառից խոշոր անտառհատում է կատարվում, բնությանը լուրջ վնաս է պատճառվում, դա արվում է պետական պաշտոնյաների հովանու ներքո: Հետևաբար, թե՛ պատժամիջոցները և թե՛ բացահայտված գործերը փակվում են: Նույն թևի մարդիկ են՝ մեկը մյուսին պահապան»:

Ինչ վերաբերում է «Հայանտառ»–ի ֆինանսավորմանը, Հակոբ Սանասարյանը նշեց, որ այս դեպքում ևս պետք է սպասել հստակ ֆինանսական հոսքերին:

«Մինչև օրս «Հայանտառ»–ը ստանում է աշխատավարձերի 80%–ը: Մնացած բոլոր ծախսերը թողել են «Հայանտառ»–ի վրա՝ «դուք ծառերը հատեք, դրանից փող սարքեք», ինչն ավելի շուտ անտառը վերացնող ծրագիր է: Եթե հիմա վարչապետն իր խոսքի տերը լինի ու ասի՝ ինչ լրացուցիչ ֆինանսներ է հատկացնելու, այդ ժամանակ կարելի է խոսել այն մասին, թե արդյո՞ք դրանք բավարար են «Հայանտառ»–ի հոգսերը լուծելու համար: Ի դեպ՝ կան գործառույթներ, որոնք ավելի մեծ ծախսեր են ենթադրում, քան ողջ աշխատավարձի ֆոնդն է: Հիմա համակարգն այսպես է ստեղծված. «Հայանտառ»–ին զրկում են կենսական միջոցներից: Աշխատավարձը քիչ է, իսկ մնացած կարևոր խնդիրները լուծելու համար ոչ մի կոպեկ չեն հատկացնում: Մյուս կողմից, եթե անտառների տարածքները լինեն հանքարդյունաբերական ծրագրի տակ, «Հայանտառ»–ն արդեն իր համար չակերտավոր փրկություն կտեսնի: Կմտածի, որ հատած փայտանյութին ինքն է տիրանալու: Այս ամենից կարող ենք եզրակացնել՝ «Հայանտառ»–ը չի պայքարելու, որ այդ տարածքները չդրվեն հանքարդյունաբերության տակ: Ինչ–որ մի տեղ նաև շահագրգռվածություն է առաջանում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում