Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Culture

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող հայագիտական միջազգային կոնգրեսին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել հայագիտության բնագավառում վերջինիս գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հայագիտության զարգացման ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ հայագիտությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ հումանիտար և հասարակագիտական ոլորտներում միջազգային մրցունակ դիրք զբաղեցնելու համար։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը:

ՀՀ պետական բյուջեով իրականացվող «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Զալցբուրգի համալսարանի բանասիրական և աստվածաբանության ֆակուլտետներում իրականացվում են «Հայոց լեզու–գրաբար», «Միջին ու ժամանակակից հայերեն», «Հայ լեզվաբանություն» դասընթացները: Բացի այդ՝ դասախոսությունների առանձին շարքեր են նախատեսված հայոց պատմության, հայոց եկեղեցու, հայկական մշակույթի պատմության և այլ թեմաներով։ Դասընթացներից զատ՝ համալսարանն իրականացնում է նաև հետազոտական այլ ծրագրեր, հրապարակումներ, գիտաժողովներ: Այս համատեքստում քննարկվել են նաև բաժնի գործունեության հետագա զարգացման հնարավորությունները։

Յասմին Դում-Թրագուտի առաջադրմամբ Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ավելի վաղ ընդգրկվել էին Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտի՝ «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում:

Ներկայացնելով ծրագիրը՝ Յասմին Դում-Թրագուտը նշել է՝ այն ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում՝ տեղական շահառուների՝ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև նախորդ տարի Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում հայագիտական կենտրոնների մասնակցությամբ անցկացված համաժողովին, ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում նոր համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Լեզվի կոմիտեի հետ հայերենի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների։