Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ի տարբերություն ՄԻՊ–ի՝ բիզնես օմբուդսմենի ֆորմատն այլ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է բիզնես օմբուդսմենի կառույց ստեղծել: Ի դեպ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեմ է բիզնես–օմբուդսմենի ինստիտուտին, և ըստ նրա՝ դա Սահմանադրության մոտեցումն է:

Փոքր և միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն այլ կարծիք ունի: Նա ընդգծեց, որ իրենք այդ ինստիտուտի ստեղծման ջատագովն են եղել:

«Մոտ 4 տարուց ավելի է՝ մենք անընդհատ ասել ենք, որ նման կառույց է պետք: Մենք նախորդ կառավարության ժամանակ կարողացանք հասնել նրան, որ գաղափարն ընդունվեց: Եվ արդեն անցած տարի աշնանը այս նոր կառավարությունը իր ծրագրում նշեց գործարար շահերի հաշտարարի ինստիտուտի մասին: Կարծում եմ՝ սա կարծրատիպ էր, որը կոտրվեց»,–ասաց Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ այդ ինստիտուտի ներդրման փորձ կա Վրաստանում և Ուկրաինայում:

«Այն կարևոր ինստիտուտ է, որը ապահովում է երկխոսություն և դրա արդյունքում բարձրացված հարցերի արդյունավետությունը: Ապահովում է բարձացված հարցի լուծման շարունակականությունն ու հետևողականությունը: Բիզնես օմբուդսմենը, ի տարբերություն հասարակական կառույցների, որոշակի մանդատ ունի: Երբ կոնկրետ դեպքերով բիզնեսի շահերի պաշտպանության հարց է լինում, մենք, որպես հասարակական կառույց, այդքան ռեսուրս չունենք, օրինակ՝ Երևանից հասնել Չարենցավան ու տեսնել, թե ինչո՞ւ է ՊԵԿ–ը խանութ փակում կամ գնանք հասնենք Բագրատաշեն ու տեսնենք, թե այս կամ այն ապրանքն ինչո՞ւ է կանգնել մաքսակետում: Այսինքն՝ արագ արձագանքման խնդիրներ կան: Հստակ գործող կառույց պետք է լինի և իր թիմով գնա ու այդ հարցերն արագ լուծի: Բացի այդ, մենք գիտենք, որ ունենք շատ ծանրաբեռնված դատական համակարգ, որի նկատմամբ նաև վստահության պակաս կա: Շատ դեպքերում բիզնեսը իր բողոքարկման խնդիրներից հրաժարվում է հենց ճանապարհի կեսին: Մենք այսօր միայն ՊԵԿ–ին կից բողոքարկման հանձնաժողով ունենք, որտեղ բացառապես հենց իրենց ներկայացուցիչներն են հանձնաժողովի անդամ»,–նկատեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմիններում ընդհանրապես նման ինստիտուտ չկա, որը թույլ կտա բողոքել քաղաքապետարանի, մարզպետարանի դեմ:

«Բիզնես օմբուդսմենի ինստիտուտն իմ թվարկած հարցերն է լուծում, և խնդիրները չեն կուտակվում ու մնում բիզնեսի մոտ: Մենք, որպես հասարակական կառույց, կարող ենք ինքներս էլ դիմել նրան մեր շահառուների հարցերով: Իսկ թե ինչքանով այն արդյունավետ կլինի՝ դա ամենալուրջ հարցն է: Կախված է նրանից, թե օրենքի ինչպիսի նախագիծ կլինի, ինչ լիազորություններ կունենա և ամենակարևոր հարցը՝ ինչպիսի անկախություն կունենա»,–ընդգծեց Հակոբ Ավագյանը:

Անդրադառնալով Արման Թաթոյանի դիրքորոշմանը, նա նշեց. «Մենք ոչ մի դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չենք ստորադասում: Մենք ասում ենք՝ կա մի օղակ, որը չի թողնում հասնել դատական և այլ մարմիններ: Կան խնդիրներ, որոնք ճիշտ հիմնավորումներ և մանդատ տալու արդյունքում կարող են շատ արագ լուծվել: Ես տեղյակ եմ նրա դիրքորոշման մասին, բայց մենք խոսում են բիզնեսի իրավունքից, որը խախտվել է վեճի կամ այլ պատճառով:

Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մենք՝ որպես ՀԿ, իրենց խնդրել ենք միջամտել: Բայց իրենք մանդատ չունեն: Երբ խանութը փակում են, ինքը մանդատ չունի ասելու՝ ինչ հանձնարարական եք կատարում: Պատճառն այն է, որ մարդուն չի առնչվում հարցը, այլ տնտեսվարողին: Բիզնես օմբուդսմենի ֆորմատը լրիվ ուրիշ է: Թե՛ ֆիզիկապես և թե՛ տեխնիկապես ՄԻՊ–ը նախատեսված չէ այդ գործառույթների համար: ՄԻՊ–ի հիմքում ավելի վերին գաղափար կա՝ մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում