Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Politics

«Սա սարսափելի ու կործանարար օրինագիծ է, փաստացի կոռուպցիան օրինականացվում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վճարիր, քիչ ծառայիր», «պարտադիր ծառայությունը միայն սոցիալապես անապահով խավի տղաների համար է», «քանդում են բանակի հիմքերը»։ Սրանք այն մեկնաբանությունների չնչին մասն են միայն, երբ հասարակությունն արձագանքում է քպական պատգամավորներից մեկի մշակած օրինագծին, որով առաջարկվում է 18 և 24 մլն դրամ վճարել պետական բյուջե և ծառայել համապատասխանաբար 4 և 1 ամիս։ Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պետք է քննարկվեր այս նախագիծը։ Քննարկումը չեղարկվեց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի այն պատճառաբանությամբ, թե հրատապ քննարկման հարցեր կան։ Օրերս այս նախագիծը խնդրահարույց էր համարել նաև ՄԻՊ-ը՝ մատնանշելով սոցիալական արդարությանը, բանակում ամուր կարգապահությանն առնչվող ռիսկերը, ինչպես նաև առաջարկել էր հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նախ անդրադառնում է հանձնաժողովի նիստի չեղարկմանը։ «Քանի որ ընդդիմության պատգամավորներն ավելի շատ էին, քան իշխանականները, կարծես պատճառը հենց դա էր։ Պարզ է՝ դրական եզրակացություն չէր լինելու ընդդիմության կողմից, երևի ներկա-բացակայի խնդիր ունեին։ Հիմա՝ օրինագծի մասին։ Իմ կարծիքով, սա սարսափելի ու կործանարար մի օրինագիծ է, հատկապես երկարաժամկետ կտրվածքով։ Այս օրինագիծն այն մասին է, որ փաստացի կոռուպցիան օրինականացվում է։ Օրինագիծը հիմնավորողներն ասում են՝ նախկինում այս կամ այն զարտուղի ճանապարհով մարդիկ ազատվում էին բանակից, հիմա դա օրինականացնենք, այդ փողը, որ կոռուպցիոն մեխանիզմներով տալիս էին այս կամ այն պաշտոնյային, մտնի բյուջե։ Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ չեն կարողանում պայքարել։ Ստացվում է նաև, որ այս կամ այն անձը, որն ապագայում կօգտվի այդ օրինագծից, փաստացի հանցագործության հակում ունեցող մարդ է շատ մեծ հավանականությամբ։ Եթե նախկինում պետք է կոռուպցիոն մեխանիզմով այդ գումարը տայի, հիմա օրինական ճանապարհով եմ տալիս, բայց ստացվում է, որ այդ հակումն ինձ մոտ կար չէ՞, որ ես այդ քայլին դիմում եմ։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ օրենքից օգտվողների մեծը մասը պոտենցիալ հանցագործ է։ Մյուս կողմից՝ իրավաբանները նույնիսկ Սահմանադրության հետ կապված խնդիր են տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը։

Ընդգծում է՝ հասարակության մեջ շերտավորումն էլ ավելի է խորանալու։ «Ստացվելու է, որ հարուստները, փող ունեցող մարդիկ մեծամասամբ չեն ծառայելու, չեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սահմանները, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և այն մարդը, որը փող չունի, գնալու է իր պարտքը կատարելու։ Սա սարսափելի մեծ շերտավորում է մտցնելու մեր՝ առանց այն էլ բարդ հասարակության մեջ։ Այդ կոնտեքստում ինչ-որ փուլում նաև առևտրային բանկերն են արձագանքելու։ Ինչպես ուսանողական վարկեր են տրամադրում, ապագայում, ասենք, հայտարարություններ ու գովազդներ գուցե տեսնենք, որ այս կամ այն բանկն առաջարկում է բանակից ազատվելու վարկերի տարբերակներ։ Այս ճանապարհով ո՞ւր ենք գնում, մեր զինված ուժերի կարողությունները մեծացնո՞ւմ ենք այս քայլով, թե՞ փոքրացնում։ Ասեմ ավելին, 10-ապատիկ, 15-ապատիկ թուլացնում ենք։ Այս համակարգի մասին նույնիսկ խոսել, քննարկելն արդեն մեզ թուլացնում է, եթե նման աբսուրդ ու կործանարար օրենքի շուրջ ենք քննարկում, դա արդեն մեզ ո՛չ պատիվ է բերում, ո՛չ էլ ուժեղացնում է»,-նշում է մեր զրուցակիցը։

Մանգասարյանի կարծիքով, նույնիսկ ներիշխանական թիմում «խելքը գլխին» մնացած մարդիկ պետք է դեմ լինեն այս ամենին։ «Հույս ունեմ, որ հասարակական արձագանքն էլ պետք է ստիպի իշխանավորներին, որ կործանարար քայլերի չգնան։ Հերիք է՝ որքան փորձությունների միջով անցել ենք, մի հատ էլ նման մեծ փորձության միջով անցնե՞նք։ Օրինագծի դեպքում հիմնավորումների բացարձակ բացակայություն է, ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա։ Նույնիսկ պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ ասում է՝ ամեն տարի քվոտաներ կորոշենք, թե քանի հոգու կտանք այդ արտոնությունը։ Պայմանական 50 քվոտա է, բայց 100 հոգի են դիմում, ի՞նչ մեխանիզմով են ընտրելու այդ 50 հոգուն, արդարությունն ինչպե՞ս են պահպանելու։ Թե՞ նորից՝ ով շուտ գրանցվեց, ով ծանոթ գտավ տարբերակով, այսինքն՝ էլի կոռուպցիոն ռիսկերի տրամաբանությունը կա։ Տպավորություն է, որ իրենք էլ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչպես է գործելու այդ օրենքը։ Հիմնավորման մեջ նաև ասում են՝ հիմա ընդունեք այն, վաղըմյուս օրը կհասկանաք, թե ինչ պրոբլեմներ կլինեն, այն ժամանակ կլավարկենք և ինչոր փոփոխություններ կիրականացնենք։ Այս իմաստով էլ լուրջ խնդիր կա, որովհետև նման ճակատագրական նշանակություն ունեցող օրինագծերն այդքան արագ չեն բերում խորհրդարան և փորձում անցկացնել։ Մյուս կողմից՝ հասարակական սեկտորի ու փորձագիտական դաշտի հետ բացարձակ քննարկում տեղի չի ունենում։ Դաշտում ում ճանաչում եմ, ում հետ շփվում եմ, ոչ մեկ ոչ մի բանի մասին տեղյակ չէ, այս օրինագծի մասին իմացել են մամուլից։ Փորձում ենք զուտ մամուլում եղած տեղեկությունը վերլուծել։ Մի հիմնավորում էլ են ներկայացնում՝ այս օրինագիծն ընդունենք, մեր զորակոչը 20 տոկոսով կավելանա։ Սա մանիպուլ յացիա է։ 24 միլիոն դրամ վճարելուց հետո զորակոչիկը 1 ամսով է բանակում լինելու։ Հարց է նաև, թե 1 ամսվա մեջ ի՞նչ կարողություններ է ձեռք բերելու։ Մեկ ամիս հետո պետությունն իրեն ասում է՝ գնա տուն, քո պարտքը կատարեցիր։ Ընդամենը 1 ամսով ենք այդ ավելի ռեսուրսը ներգրավելու, այն լինելու է ընդամենը մի զորամասում։ Իմ կարծիքով, նույնիսկ մտածում են ապագայում առանձին մի զորամաս ստեղծել հատուկ 1-ամսյա ծառայության համար, որպեսզի, այսպես ասած, բանակային միջանձնային խնդիրներ չառաջանան։ Այսինքն, ամեն իմաստով այս օրենքը չափազանց խնդրահարույց է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չկարողանան այն կյանքի կոչել, այն բոլորիս է վերաբերում։ Անկախ քաղաքական հայացքներից, անվտանգությունը բոլորիս վերաբերելիք հարց է, և ամեն ինչ պետք է անենք, որ նման կործանարար օրենքները կյանքի չկոչվեն»,-ասում է ռազմական հարցերի փորձագետը։

Տարիներ շարունակ գործող իշխանությունները հայ հասարակությանն ասում են, թե ընթանում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, բայց ստացվում է, որ բանակի կարևորագույն օղակներից մեկի՝ ժամկետային զինծառայության համակարգի հիմքերը թուլացնում են։ «Ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս են դա պատկերացնում, բայց եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, ապա պետք է ունենանք հստակ ճանապարհային քարտեզ, դա մեկ օրվա կամ տարվա գործ չէ: Անունը դնում են, թե ռեֆորմներ են անում, բայց իրականում չեն էլ կարողանում կյանքի կոչել իրենց ասած ռեֆորմները։ 3-4 տարի է՝ բանակը պետք է համազգեստ փոխի, մինչև հիմա քննարկումների մեջ են, ամեն տարի ասում են՝ այս տարի կանենք։ Հեշտ է ասել՝ պրոֆեսիոնալ բանակ և այլն, բայց հստակ մեխանիզմ չունեն։ Իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմ են և ընդունել են համապարփակ պաշտպանության կոնցեպտն Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Դրանից ստացվում էր, որ կառավարությունը կողմ է այդ կոնցեպտին, և փորձելու են գնալ այդ ճանապարհով։ Մինչ այսօր ոչ մի առարկայական քայլ չի արվել, այսինքն՝ համապարփակ պաշտպանության կոնցեպտը, եթե պատկերավոր նկարագրենք, այն է, որ ցանկացած քաղաքացի մեր պաշտպանական համակարգում իր դիրքը և դերը պետք է ունենա, բայց հիմա փաստացի 180 աստիճան հակառակ ճանապարհով ենք գնում։ Այն քաղաքացիներին էլ, որոնք իրենց դիրքը պետք է ունենան այդ պաշտպանության համակարգում, ասում ենք՝ փող տուր, ազատվիր։ Ժամանակին մի բան են ասում, հետո գնում են լրիվ հակառակ ուղղությամբ։

Կրկին վերադառնալով օրինագծին՝ նշեմ՝ դրա հիմնավորումները շատ թույլ են, չկա նման տրամաբանություն, որ այս մեխանիզմի դեպքում կոռուպցիա չի լինելու։ Օրենքի կյանքի կոչման պարագայում դա հանգեցնելու է բանակի թվի կրճատմանը, մարտունակության անկմանը։ Մյուս կողմից՝ այստեղ զուգահեռներ ես տանում Ալիևի պահանջների հետ, որն ասում է՝ Հայաստանը զինված ուժեր չպիտի ունենա։ Խորհրդարանում նման օրինագծեր են ներկայացնում, և տպավորություն է, որ փաթեթավորում են ու անուղղակի այդ պահանջն իրականացնում»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում