Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Առաջարկում են քրեակատարողական հիմնարկներում թույլատրել բջջային հեռախոսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեակատարողական հիմնարկներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին լռում են: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԿՆ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

Հասարակական դիտորդների խմբի անդամների դիտարկումների արդյունքներով Հայաստանի ՔԿՀ–ներում հիմնական խնդիրները մնում են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը և բուժսպասարկումը:

«Շատերը բողոքում են նաև խցերի պայմաններից, սննդից»,– ներկայացրեց նա:

Ռոբերտ Ռևազյանի գնահատմամբ՝ ՔԿՀ–ներն այսօր հեռու են լավ վիճակում գտնվելուց: Թերևս առաջին պատճառներից մեկն էլ իրավապաշտպանն այնտեղ ոչ պատշաճ բուժզննության բացակայությունն է համարում: Անազատության մեջ գտնվողները տարբեր առիթներով նույնպես այս հարցը բաձրաձայնել են՝ բժիշկ չկա, եղածներն էլ հետևողական աշխատանք չեն կատարում:

«Մասնագետների պակաս էլ կա միանշանակ: Հրապուրիչ չէ այնտեղ աշխատելը»,– նշեց Ռևազյանը:

Դիտորդական խմբի անդամի խոսքով՝ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ: Անազատության մեջ գտնվողների խնդիրները լուծելու ուղղությամբ քրեակատարողական համակարգում ռազմավարության ծրագիր է մշակվում: Այն կընդգրկի 2018–2038 թվականները: Ծրագրում նաև կոռուպցիան վերացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերն են ներկայացված:

«Եվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այդ խնդիրների վերաբերյալ որևիցե քննություն, ուսումնասիրություն չի կատարվում: Դատապարտյալին պատժում են նրա համար, որ իր ձեռքին հայտնաբերել են արգելված իր, բայց այն ուղղությամբ, թե ինչպե՞ս հայտնվեց այդ արգելված իրը քրեակատարողական հիմնարկում և դատապարտյալի մոտ՝ ուղղակի քննություն չի կատարվում»,– ասաց նա:

Ըստ Ռոբերտ Ռևազյանի՝ ՔԿՆ–ներում կոռուպցիան վերացնելու համար նաև պետք է աշխատողների աշխատավարձը բարձրացնել: Իրավապաշտպանի խոսքով՝ ռազմավարական ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում դրական ազդեցություն կունենա ՔԿՀ–ների վրա: Նա, սակայն տարակուսում է:

«Ես դեռ չգտեմ, թե արդյոք այդ ծրագիրը կիրականանա և տիրող իրավիճակը որքանով կբարելավվի»,– նկատեց նա:

Ռոբերտ Ռևազյանն առաջարկում է օրինականացնել բջջային հեռախոս ունենալը: Այս հարցի շուրջ մեկնաբանությունները տարբեր են: Նա չի կիսում այն տեսակետը, թե հեռախոսների օրինականացման դեպքում հանցագործությունների կազմակերպումը կհեշտանա:

«Ով ուզում է հանցագործություն կազմակերպի, դա ամեն կերպ կանի, հեռախոսը խնդիր չէ: Բացի այս, անձը չի կտրվում հասարակությունից, և, թեկուզ հեռակա կարգով, դա անձի հոգեբանության վրա դրական է ազդում: Մենք չպետք է պետությունը դիտենք այն մահակը, որը միայն պետք է խփի: Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք ունենանք հասարակություն, որտեղ չեն լինի հանցագործություններ»:

Ի դեպ, թեև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հայաստանյան բանտերի և իրավապահ համակարգի վերաբերյալ զեկույցում որոշակի առաջընթաց արձանագրել է, բայց կոռուպցիան ու բուժսպասարկման ցածր որակը շարունակվում է առաջնահերթ խնդիր համարվել:

Ազատազրկված մարդիկ պետք է բուժօգնության երաշխիքներ ունենան ազատազրկման առաջին իսկ օրվանից։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում