Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

Փաշինյանը վաճառում է երազանքներ․ իրական քաղաքականությո՞ւն, թե՞ մանիպուլացում հույսով

Ներկայիս հայկական իշխանությունների արդյունավետ գործունեությունն հասցրել է երկիրը այնպիսի վիճակի, երբ նրա փրկությունը կախված է միայն հրաշքից: Եվ այս հրաշքը հայերին խոստացել է հենց ղեկավարությունը: Ապրիլի 4-ին ստորագրվեց հայտնի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։

Որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա ներկայացնելու օրենքի նախագիծը խորհրդարան, 60 օրվա ընթացքում հավաքվել են քաղաքացիների ստորագրությունները, և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52 351 ստորագրություն՝ թիվ, որը լիովին բավարար է։ Սա արդեն իսկ խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։

Հետաքրքիր կլիներ ուսումնասիրել, թե ինչպիսի առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, հատկապես՝ ինչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անշուշտ, նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ՝ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։

Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը որքան հնարավոր է կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետց, ինչը լիովին հասկանալի է։

Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելով դեպրեսիայից, ավելի ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։ Մարդկանց հույս պարգևի և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով ինչ ես արել կամ չե սարել դու իրական քաղաքականության մեջ։

Եւ այսպես, Փաշինյանը հայ ժողովրդին հույս պարգևեց։

Սակայն այսքանով ամեն ինչն էլ ավարտվեց։ Տեխնիկապես, ընդունված օրենքը որևէ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգավորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպետք է ընկալվի որպես Եվրոպական միությանն անմիջապես անդամակցելու հայտ, նրա խոսքերով հիմնական նպատակը Եվրամիությանն մոտենալու պատրաստակամության ցուցադրությունն է:

Փաստորեն, այս օրենքը Հայաստանին ոչ մի առավելություն, հնարավորություն կամ արտոնություն չի տալիս, և ըստ էության իրավական ուժ չունի։ Այն նույնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի հետ հարաբերություններից, թեև դժվարացնում է վերջինիս հետ կապը։

Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հայտի պաշտոնական ներկայացումը և դրա հետևանքով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնեին երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական դժվարություններին։

Այսպիսի քայլը Փաշինյանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրվել 2026 թվականին։ Նրա միակ նպատակը՝ հայ ընտրողին հույս տալն է

Նրան առավել հետաքրքրում է հայ ընտրողին եվրոպական ապագայի հույս տալը, անկախ դրա իրական հնարավորություններից։

Բացի այդ, եթե հայտը պաշտոնապես ներկայացվեր, ապա ավելի ակնհայտ կդառնար այն փաստը, որ Հայաստանը ԵՄ-ում չեն սպասում և ոչինչ չեն առաջարկում։ Թերևս ոչ մի երկիր, որը երբևէ սկսել է եվրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելության չի արժանացել, ինչպես Հայաստանը։

Հայաստանի վերաբերյալ Եվրամիության պաշտոնյաներից հնչած միակ արձագանքը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպերի կարճ նկատառումն էր, որ Բրյուսելը տեղյակ է օրինագծից և ուսումնասիրելու է այն։ ԵՄ-ն որևէ արձագանք չի տվել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, թեև Փաշինյանը պարբերաբար լսում է եվրոպացիներից զգուշորեն ձևակերպված աջակցող հայտարարություններ, որոնք հիմնականում արտահայտվում են ոչ որոշումներ կայացնող անձանց կողմից։

Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին խաղալ փաստերի հետ և սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։

Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ոչ ծովային, ոչ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։

Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։

Հայաստանը ԵՄ-ում դարձած կլիներ դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինայի աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։

Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։ Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։

Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։

Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։

Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։

Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել Զանգեզուրի միջանցքի բացումը։

Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանի ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։

Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ։ Դրանք պարզապես չկան։

Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ», այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։

Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։

Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները՝

  • քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,
  • փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),
  • այցերի կազմակերպմամբ։

Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ  «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան վերանշանակենք հուսալով, որ նա կավարտի սկսածը։

Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։

Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36%-ը չի հավատում Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5%-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։

Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկը իրեն ոչնչացնի: