Վանաձորի քաղաքապետարանում ովքե՞ր և ինչու՞ են ազատվել աշխատանքից. Lorinews.info
Lorinews.info-ն գրում է.
Վանաձորի քաղաքապետի ընտրություններից օրեր անց քաղաքապետարանում աշխատանքից ազատման մի շարք դիմումներ գրվեցին: Աշխատանքից սեփական դիմումների համաձայն ազատվեցին քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսությանև բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, համատիրությունների և բնակարանային տնտեսությանբաժնի պետ Գրիշա Պառավյանը, գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Ազատ Իսպիրյանը, ֆինանսականբաժնի պետ Արթուր Սուքիասյանը: Քաղաքապետի փոփոխությունից հետո պաշտոնը լքեցին նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ: Իրենց պաշտոններում մնացին ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, կրթությանև մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, աուդիտի բաժնի պետ Մարինե Չատինյանը և ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Բաժինների նոր պետեր ու դեռևս պետ չունեցող բաժիններ
Վանաձորի քաղաքապետրանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քաղաքապետարանում ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ է նշանակվել Սուրեն Աբովյանը, ֆինանսական բաժնի պետ՝ նախկինում բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը, իրավաբանական բաժնի պետ՝ նշանակվել Արևհատ Հովհաննիսյանը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Օհանյանը, տեղակալի պաշտոնը՝ Արման Բերնեցյանը: Քաղաքապետի վերջին որոշմամբ մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնել է պարուհի Դինարա Մխոյանը: Lorinews.info-ին հասած տեղեկություններով՝ որոշ բաժինների պետեր աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն: Ըստ խոսակցությունների՝ գործել է «կամավոր-պարտադիր» սկզբունքը, ասել է թե՝ քաղաքապետն ապահովվել է բոլոր «անհրաժեշտ պայմանները» աշխատանքից ազատման դիմումներ գրելու համար: Նկատենք նաև, որ ազատված բաժնի պետերի մեծ մասը, եթե ոչ բոլորը նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներն ու ազգականներն են:
Շարունակությունը` այստեղ