Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Politics

Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանում Փաշինյանի վերջին «բռնկումը» մի շարք պատճառներ ու ենթատեքստեր ունի, որոնք անտեսելը հազիվ թե ճիշտ է:

Նախ՝ արձանագրենք, որ ՀՀ նախկին նախագահների հասցեին Փաշինյանի խայտառակ արտահայտությունները, այն էլ՝ ԱԺ ամբիոնից (ծեփել պատին, ոտի տակ գցել և այլն), ամենից առաջ ու ամենից շատ բնութագրում են հենց նման արտահայտություններ անողին: Անկախ այն բանից, թե մեզանից ով ինչպես է վերաբերվում երկրի նախկին ղեկավարներին, խոսքը պետական գործիչների մասին է, որոնք երկրի ու ժողովրդի համար արած գործեր ունեն: Ի վերջո, կրկնենք, խոսքը մեր երկրի նախկին նախագահների մասին է, ու դրանով ամեն ինչ ասված է: Նրանց, իհարկե, կարել ի է և պետք է քննադատել, բարձրաձայնել այն սխալներն ու թերությունները, որ ունեցել են: Սակայն խնդիրն այն է, թե ինչ մակարդակով, ինչ լեքսիկոնով, ինչ բառապաշարով ու տոնայնությամբ: Առավել ևս, ո՞վ է խոսում նրանց մասին. Նիկոլ Փաշինյանը, որ իր իշխանավարման այս 7 տարվա ընթացքում երեք նախագահների գոնե մեկ տոկոսի չափ օգուտ չի տվել երկրին, փոխարենը հնարավորինս քանդել ու փլուզել է նախորդ 28 տարիներին ստեղծվածը, իսկ երկրին ու ժողովրդին բերել է շարունակական աղետներ, կորուստներ, պարտություններ: Միանգամայն բնական է, որ ի պատասխան՝ ՀՀ երեք նախկին նախագահների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ անգամ Փաշինյանի «բանավիճելու» բացականչություններին արձագանքեցին, մեղմ ասած, արհամարհանքով ու ծաղրական ակնարկներով:

Երկրորդ՝ չնայած շատ են խոսակցություններն այն մասին, որ Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ, անհավասարակշիռ վարքով ու շարժուձևով հերթական անգամ աչքի ընկավ, բայց եկեք չմոռանանք, որ նրա այդ դրսևորումները տեղի ունեցան իր թիմակցի հարցին պատասխանելիս: Այսինքն, հարցն անակնկալ չէր, նա նախապես պատրաստվել էր այդ հարցին (բնականաբար՝ նաև պատասխանին): Թույլ տանք մեզ ենթադրել, որ դա Փաշինյանի «տնային աշխատանքն» էր: Երևի հենց նման պահվածքը նկատի ուներ, երբ վստահ հայտարարում էր, թե բանավիճելու ժամանակ «կոչնչացնի» երեք նախագահներին: Բնական է, պոպուլիզմով, մանիպուլ յացիայով, գոռգոռոցներով, փաստարկների բացակայությունն այդ ամենով «լցնելով» նրա հետ քչերը կարող են մրցել:

Երրորդը. իսկ ո՞րն էր այդ բռնկման բուն խնդիրը կամ շարժառիթը: Այստեղ վարկածներ ու տարբերակներ շատ կարող են լինել, այդ թվում՝ խորհրդարանում արծարծված պատճառների առումով, սկսած ներքին խնդիրներից, վերջացրած արտաքինով: Եթե հակիրճ, ապա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը տեսնում է, որ չնայած իր բոլոր՝ Հայաստանը էլ ավելի նվաստացուցիչ վիճակի մեջ դնող ջանքերին, Ադրբեջանը, Ալիևը չեն պատրաստվում ոչ մի «խաղաղության» թուղթ ստորագրել: Ի լրումն, աշխարհում ոչ միայն «իրավիճակ է փոխվել» (այն արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է), այլև այդ փոփոխության ալիքները դանդաղ, բայց հաստատուն ընթացքով մոտենում են անմիջականորեն մեր տարածաշրջանին: Փաշինյանի համար մոտենում է նաև «պատմական պահը», այն է՝ պատասխան տալու ժամանակը: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է մի գործչի կամ անձնավորության համար, որի կրեդոն անպատասխանատվության X աստիճանն է, երբ X-ը ձգտում է անսահմանության:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նման «ցուցադրությունների», աղաղակումների ու նյարդային շարժումների, մի խոսքով՝ «տեսարանների» հետևում ցանկանում է թաքցնել բուն խնդիրը, այս դեպքում՝ խնդիրները:

Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Թեթևակի հիշատակենք մի քանիսը:

Առաջին. հայտարարվել է, թե «խաղաղության համաձայնագիրը» լրիվ համաձայնեցված է, իսկ Փաշինյանն էլ «նոն ստոպ» տարբերակով ազդարարում է, թե պատրաստ է այն ստորագրել: Սակայն Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կտրականապես հրաժարվում են հրապարակել, ժողովրդի դատին ներկայացնել թշնամու հետ իրենց համաձայնեցրած-ավարտած փաստաթղթի բովանդակությունը:

Երկրորդ. Փաշինյանն ու քպականները շարունակ հայտարարում են, թե «համաձայնագրում» բացառապես փոխադարձ զիջումներ են: Այնինչ, փորձագետները, հաշվի առնելով հընթացս այդ «համաձայնագրի» մասին եղած տեղեկությունները, նշում են, որ խոսքը բացառապես միակողմանի զիջումների մասին է:

Ընդդիմադիր պատգամավորները «հուշող» հարցեր են տալիս, թե՝ հրապարակեք, բարձրաձայնեք ադրբեջանական կողմն ինչ զիջումներ է արել, լավ, գոնե 1 զիջում նշեք: Փաշինյանն ու ՔՊ-ն խոսքները սարուձոր են գցում, ինչի մասին ասես՝ խոսում են, ինչ բացականչություններ ու ձայնարկություններ ասես՝ անում են, բայց այդ հասարակ հարցին ոչ մի կերպ չեն պատասխանում: Եթե լինեին նման «զիջումներ», ապա Փաշինյանն ու ՔՊ-ն նո՞ր էին դրա մասին հայտարարել: Եթե գոնե մի կես միլիմետր նման բան լիներ, ապա հիմա բոլոր իշխանական քարոզչամիջոցները հանրության ականջները կոշտուկած կլինեին՝ այնքան այդ մասին կխոսեին օրնիբուն:

Չորրորդ. Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ու իր կառավարության դիրքորոշումը այն է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:

Նախ՝ այդ հայտարարությունն ինքնին սխալ ընկալման վրա է կառուցված: Արցախյան (Ղարաբաղյան) շարժումը պատմաքաղաքական իրողություն է: Շարժումը մեկնարկել է 1988 թ. փետրվարի 20-ին, իսկ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակագրերով, անկախության հանրաքվեներով և պետականությունների ձևավորմամբ՝ հասել է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Փաշինյանն ու իր խումբը 34 տարի ուշացել են այդ առումով:

Բայց դա նաև չափազանց վտանգավոր հայտարարություն է: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախ պետականության վերականգնումը Արցախյան շարժման ուղղակի քաղաքական հետևանք է (կարելի է ասել՝ պատմաքաղաքական): Հիմա, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը հայտարարում է, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը չեն շարունակելու Արցախյան շարժումը, դա նշանակում է, որ չեն շարունակելու Հայաստանի անկախ պետականության գոյությունը: Ու, ի դեպ, աստիճանաբար հասարակության ավելի շատ ներկայացուցիչներ են նման տպավորություններ արտահայտում, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հենց դրան էլ հետամուտ են:

Հարկավ, ԱԺ նիստերի դահլիճում ներկաների, նիստին հետևողների, ներառյալ՝ քպականների համար մի առանձնահատուկ նորություն չէ, որ Փաշինյանն ուրացել է Արցախը, որ նա Արցախը ճանաչել է ադրբեջանական, ինչպես նորություն չէ այն չարությունը, որ նա ցուցադրում է հատկապես Արցախի հայության նկատմամբ:

Ուստի, մնում է ենթադրել, որ վերը նշված հայտարարությունն ամե ն ի ց առաջ Ալիևին ուղղված ևս մի յուրօրինակ «խնդրագիր» էր՝ ստորագրելու համար մի թղթի կտոր, որի գլխամասում մի փոքր խոշոր տառերով գրված լինի «խաղաղություն»: Եվ որը, ինչպես Փաշինյանին է թվում, կդառնա իր քաղաքական «փրկօղակը», գլուխը՝ քարին, թե ինչ այն օղակ կլինի Հայաստանի ու հայության համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում