Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Սոդոմ և Գոմոր քաղաքների տասը մարդը...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Խաչիկ Չալիկյանը

– Պարոն Չալիկյան, ո՞րը կարող է լինել մեր ազգային գաղափարախոսությունը: Այս մասին մտածե՞լ եք:

– Ճշմարիտ ապրելն ամենամեծ գաղափարախոսությունն է: Ինչպես արվեստի մեջ՝ ճշմարտություն հայտնաբերելը:

– Իսկ ի՞նչ բան է ճշմարտությունը. Աստծո՞ ճշմարտությունն է:

– Աստված էլ է նույն ճշմարտության բաղադրիչը: Այն ավելի մեծ հասկացություն է: Ինչպես Դոն Կիխոտն է ասում՝ մարդիկ մոռացել են երկնքի գույնը: Իսկ երկնքի գույնի մեջ և՛ ոգեղեն դաշտ կա, և՛ արվեստ կա, և՛ արժեհամակարգ կա, և՛ Աստված կա:

– Բայց ամեն մարդու հասո՞ւ է այդ վիճակը՝ ապրել երազով, տիեզերական ներդաշնակության մեջ…

– Բնականաբար, բոլորից դա պահանջելն անիմաստ է: Բայց պահանջել, որ այդ մտածողությունը գոնե հոգևոր դաշտում գերիշխող լինի, գոնե մարդիկ կարողանան ապրել այսօրվա մեջ, դա պետք է լինի:

Իսկ մենք այսօրվա մեջ չենք ապրում: Օրինակ, եթե ես ցանկանում եմ առնչվել այսօրվա ոգու հետ, փողոց դուրս չեմ գալիս, հեռուստացույց չեմ դիտում, մշակույթի հետ չեմ շփվում, պարզապես մտնում եմ անկողին, բարձն էլ պետք է դնեմ գլխիս, որպեսզի ամեն ինչից անջատվեմ, ու ապրեմ իմ երկրում ու ստեղծեմ կոնտակտը իմ երկրի այսօրվա ոգու հետ:

Իսկ թե ինչպես այն դառնա հասարակական ընկալման դաշտ, որը և ենթադրում է ձեր հարցը, մեկն է ճանապարհը՝ փորձենք ստեղծել հոգևոր հայրենիք: Որը մենք տանուլ ենք տվել:

– Ե՞րբ ենք տանուլ տվել. վաղո՞ւց:

– Հոգևոր Հայաստանի անհրաժեշտության մասին դեռ ժամանակին ահազանգում էր Վահան Տերյանը: Իսկ առանձին անհատներ միշտ էլ իրենց մեջ կրել են հոգևոր հայրենիքը: Եվ դա է պահել մեզ: Եվ եթե այսօր այս ընկալումներն անգամ չունեցող, առօրյայով ապրող մարդը չի ուզում գնալ այս երկրից կամ գնալուց կարոտում է, ապա նա կարոտում է հոգևոր հայրենիքին: Որովհետև այլ հայրենիք այսօր առարկայորեն գոյություն չունի:

– Տխուր է, որ մեկ դար առաջ Վահան Տերյանը հոգևոր հայրենիք էր պահանջում, այսօր ևս դրա կարիքն ունենք: Ինչո՞ւ չենք կարողանում ստեղծել. ո՞րն է պատճառը:

– Ես կարծում եմ, որ պատճառը մեր մեջ է. մեր պահանջների ու իրականության մեջ գոյություն ունեցող հակասությունը սարսափելի է: Եվ եթե այսօր մարդիկ արտագաղթում են, առերես ինչն էլ պատճառ համարվի՝ անարդարություն, սոցիալական ծանր վիճակ և այլն, և այլն, բայց իրենք էլ չեն գիտակցում, որ հիմնական պատճառը մեկն է՝ հոգևոր հայրենիքի բացակայությունը: Նրանք գնում են հայրենիք գտնելու. նրանք այստեղ իրենց հայրենիքում չեն ապրում:

Եվ ամենամեծ վտանգն այն է, որ եթե անգամ մենք չենք գնում, կրկին մենք մեզ չենք զգում մեր հայրենիքում: Այստեղ ևս մենք վտարանդի ենք: Ուստի, նախ և առաջ, մենք մեր հայրենիքը պետք է կայացնենք:

Իսկ ի՞նչ է պետք է հայրենիքը կայացնելու համար. ես ռեժիսոր իմ ուսանողներին այս եմ ասում՝ ամենակատարյալ ժանրը հազարամյակներ շարունակ եղել է ողբերգությունը: Կոմեդիան հետագայում ավելացավ: Բայց կոմեդիան դա ողբերգության հակառակը չէ: Կոմեդիան արհեստական ժանր է: Ողբերգության հակառակը ուրախությունն է, երջանկությունն է: Մենք այդ ժանրի պահանջն ունենք: Անգամ ճշմարիտ ողբերգության մեջ պետք է ուրախության ու երջանկության պոտենցիալը լինի: Որ քեզ ապրեցնի: Ինչպես Շեքսպիրի ողբերգություններն են:

– Իրո՛ք, մենք տխուր ժողովուրդ ենք, մեր տխրությունը ցուցանող ենք, անգամ՝ հպարտացող մեր տխրությամբ: Գուցեև դա հի՞մք ունի. ի վերջո մենք ցեղասպանվել ենք: Ինչպե՞ս հաղթահարենք այս հոգեվիճակը:

– Երեկ խոսում էի սփյուռքից եկած մի արվեստագետի հետ, ով ասում էր, որ իրեն հայրենիքում չի զգում, ի վերջո, վատ է զգում իրեն՝ այս տխրությունը, այս գորշությունը… Իր բառերն եմ ասում՝ ամեն տեղ ողբերգություն է տարածված:

Ես նրան ասացի՝ իրո՛ք, այդպես է: Բայց ինչքան էլ ողբերգությունը շատ լինի, մեկ է, ներդաշնակություն կա: Այն փոքր լույսը, որ չի երևում, այնքան հզոր է, որ դեռ այդ ներդաշնակությունը պահում է: Կամ՝ Սոդոմ և Գոմոր քաղաքների տասը հոգին: Իսկ արվեստագետը պետք է կարողանա մատը դնել այդ լույսի վրա: Մարդը ներքուստ պետք է զգա դա, կրի իր մեջ: Եվ դա է ամենակարևորը:

– Մենք ունե՞նք նման արվեստագետներ, նման մարդիկ:

– Մի անգամ ես պատկերավոր այսպես եմ ասել՝ ապրում ենք մի մեծ թաս գլխներիս շրջած ու երկինքը չենք տեսնում: Մենք ապրում ենք կեղծ արժեքներով, կեղծ չափանիշներով: Պիտի կարողանանք դուրս գալ այս վիճակից և նայել երկնքին:

Հավատացնում եմ՝ երբ լսարանում ճշմարտությունից խոսում ես, երեխաների աչքերը փայլում են. նրանք ծնվում են:

Մենք պարզապես օտարված ենք մեզնից: Խնդիրը սրա մեջ է: Օրինակ՝ եթե մենք կարողանանք ունենալ իրական թատրոն: Իսկ այն կլինի հզոր ուժ, կդառնա սոցիալական միավոր:

Շատ լավ է ասում դրամատուրգ Ժան Ժիրարդոն՝ հնարավոր է, որ քաղաքակիրթ երկրում չլինի արժանավայել թատրոն: Բայց եթե կա այդ առողջ թատրոնը, բացառվում է, որ այդ երկիրը քաղաքակիրթ չլինի:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում