Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Ա՞ջ, թե ձախ. այս է խնդիրը...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների նկատմամբ: Սակայն, թե այդ սահմանափակումներն ինչպիսի տեսք կունենան և ինչպես կկոչվեն, դեռևս չգիտեն անգամ նախարարությունում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սրա հետ կապված որևէ բան դեռևս որոշված չէ, ամեն ինչ քննարկումների մակարդակում է, և չեն կարող ասել, թե ինչ որոշման են հանգել.«Որևէ փաստաթուղթ չկա, քննարկումների և մշակելու փուլում ենք գտնվում: Այն, ինչ հրապարակման էր ենթակա, նախարարը հայտարարել է: Տարբերակներ շատ կարող են լինել, թե որին կհանգենք, դեռ պարզ չէ»,– նկատեց նախարարի մամլո քարտուղարը:

Որպես աջ ղեկով մեքենաների արգելքի առաջին նախապայման էր նշվում դրանց՝ վտանգավոր ու վթարների պատճառ դառնալու հանգամանքը: Իսկ արդյո՞ք որպես սրա ապացույց որևէ վիճակագրություն կա:

Այս հարցի պատասխանը, թերևս, շուտով կունենա Ոստիկանությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստին» տեղեկացրեց, որ թեև Ճանապարհային ոստիկանությունում աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել, սակայն վերջին շրջանում որոշակի վերլուծություն է կատարվել միայն 2017 թ. նշված տրանսպորտային միջոցներով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասով: Եվ այդ արդյունքների տրամադրումը տեղի կունենա վերջնական պատկեր ունենալու դեպքում:

Հայաստանում ավտոմեքենաներ ներկրող խոշոր ընկերությունները հիմնականում ներկրում են ձախակողմյան ղեկ ունեցող մեքենաներ: Բայց քիչ չեն և նրանք, որ մեծամասամբ աջակողմյան ղեկով մեքենաներ են ներկրում: «Ավտոիմպորտ Արմենիա» ընկերությունն իր ավտոմեքենաները ներկրում է Ճապոնիայից և Նահանգներից, որոնց 99%–ը աջ ղեկով են:

Ընկերությունից մեզ ասացին, թե վստահ են՝ նման արգելք չի լինելու, քանի որ նման օրենքը մեկ օրում չի ընդունվում, իսկ ղեկ փոխել ստիպելը շատ կոպիտ սխալ կլինի:

«Իրենք էլ կհասկանան, որ հնարավոր չէ: Կան մեքենաներ, որ պարզապես չի լինում փոխել: Ուրեմն թող պետությունը գնի այդ մեքենան իրենցից և փոխարենը ձախ ղեկով մեքենա տրամադրի»,– նշեց նա:

Ոչ մեկի համար հստակ գաղտնիք չէ այն, որ աջակողմյան ղեկով մեքենաները ավելի մատչելի են, ինչն էլ հենց դրդում է մարդկանց թեկուզ և փոքր–ինչ նեղվել, բայց սովորել այդպիսի ավտոմեքենա վարել:

Ինչպես մեզ տեղեկացրին «Ավտոիմպորտ Արմենիա»–ից, այդ ավտոմեքենաների գները կրկնակի տարբերություն են տալիս. «Եթե նույն մակնիշի մեքենան դիտարկենք, նույն տարեթիվն ու կարգավիճակը, ապա տարբերությունը կրկնակիից ավելի է. աջ ղեկով մեքենան 3 հազար ԱՄՆ դոլար է կազմում, իսկ ձախը՝ 6–7: Ղեկի փոխարինումն էլ միջինում 800–1000 դոլար է կազմում, բայց հետագայում արդեն խնդիրներ են առաջանում մեքենայի հետ՝ անսարքություններ են լինում: Եթե պետությունը մտածում է ավտովթարների քանակի մասին աջակողմյան ղեկի առկայության դեպքում, ապա այս դեպքում վթարներ ավելի շատ են լինելու, քանի որ մեքենաները տեխնիկապես խնդիրներ կունենան»,– նշեց մեր զրուցակիցը:

«Ավտովարորդների պաշտպանության» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հաստատեց, որ շատ քիչ են աջ ղեկով վթարները: Հենց միայն դիտարկելով Գագիկ Շամշյանի հաղորդումը, որտեղ առ այսօր գեթ մեկ օրինակ չի եղել աջ ղեկով մեքենայի վթարի մասին:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ոստիկանության վթարների վիճակագրության հաշվարկները կեզրահանգեն նրան, որ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները կկազմեն 10–20%: Այն էլ դեռ պետք է պարզել՝ այդ վթարները աջ ղեկով մեքենաների վարորդների պատճառով են եղել, թե ոչ: Հովհաննիսյանը աջ ղեկով մեքենաների արգելման երկու վարկած է տեսնում. «Կամ ուզում են բոլոր աջ ղեկով մեքենաների ղեկերը փոխել բիզնես նպատակով, կամ էլ խոշոր ներկրողները ցանկանում են արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը, որպեսզի իրենց մեքենաները վաճառվեն: Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Ոստիկանները թող մտածեն երթևեկությունը կանոնակարգելու մասին և ոչ թե աջ ղեկով ավտոմեքենաները պատճառաբանեն»:

Հովհաննիսյանը նաև առաջարկում է բեռնաթափել Երևանը՝ կենտրոնական հատվածներից տեղափոխելով առևտրի մոլերը, ինստիտուտները, ու սկսեն ճանապարհներ կառուցել, ներդրումներ անել՝ փրկելու երթևեկությունը:

«Այս տարի 100%–ով գերազանցել ենք մեքենաների ներկրման քանակը, ինչի արդյունքում մենք կոլապսի առաջ ենք կանգնելու»,– նշեց նա: Լիգայի նախագահը հավաստիացրեց՝ որպես լուծում պատրաստվում են ավելի քան 1000 վարորդներով հավաքվել ու գնալ Բաղրամյան 26, սակայն, ըստ նրա ՊՊԾ–ի գնդի պես չեն կործանվելու. «Գնում ենք գործ անենք, փրկենք երթևեկությունը»:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում