Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Այս ժողովրդին կազմակերպողը, ուղղորդողը, տեր կանգնողը չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

– Պարոն Նազարեթյան, դուք, որպես քաղաքացի, առաջընթաց տեսնո՞ւմ եք մեր երկրում, որպեսզի մարդն իրեն ավելի լավ զգա, ապահով ապրի, արժանապատիվ կյանք վարի, նաև մեծանա երկրի պաշտպանունակությունը:

– Եթե ոչ մի բան էլ չարվի, ընդհանրապես կառավարություն էլ գոյություն չունենա, պետություն էլ չլինի, ժողովուրդն իր օրվա հարցերը լուծելով–լուծելով, կամաց–կամաց առաջ կգնա: Նկատի ունեմ, որ զարգացումը ոչ թե պետության աշխատանքի հետևանքով է, այլ ավելի շատ բնական զարգացում է: Եթե մեկ ամիս խաղաղություն եղավ, ապա մարդիկ ամենքը մի բան կանեն:

Այս ժողովրդին կազմակերպողը, ուղղորդողը, տեր կանգնողը չկա:

– Բա մեր իշխանավորնե՞րը:

– Նրանք իրենք իրենց հարցերն են լուծում: Ու լավ էլ լուծում են:

Ախր, իշխանավորները ոչ միայն իրենց գործը չեն անում, այլև հակառակն է ստացվում. ժողովուրդը հենց նայում է իշխանավորներին, հիասթափություն է ապրում: Եթե հիասթափեցնող այդ օրինակները չլինեին, ապա, գիտենք՝ մարդն իր բնույթով լավատես է, ու այդ լավատեսությունը նրան իմպուլս կտա: Ու էլի դրական մի բան կանի:

Նայում ես՝ էս մեկը թալանեց, էս մեկը գողացավ, էս մեկն իր համար մյուսի եկամուտների ծորակն է փակում և այլն, և այլն: Փոքր երկիր ենք, ու փոքր երկրում էլ ամեն ինչ շուտ իմացվում է…

Հետո դա այնպիսի մի երևույթ է, որը կարող է, որպես ցեց, կարճ ժամանակում ընկնել ժողովրդի մեջ, բայց որի վերացման համար կպահանջվեն երկար տարիներ:

– Բայց նկատի ունեցեք, որ մեկ տարի առաջ նոր վարչապետ ունեցանք, որին ժողովուրդը շատ հավանեց: Այնքան շատ, որ ընտրություններին, ի դեմս նրա, ձայնը տվեց Հանրապետական կուսակցությանը:

– Այստեղ դեր խաղաց զուտ այդ մարդու անհատական տեսակը, նրա խարիզման: Թե չէ որպես վարչապետ մի բան արած պետք է լիներ, չէ՞, որ ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերեր:

Զավեշտն այն է, որ Հանրապետական կուսակցությունը համարյա քսան տարի իշխանություն է, բայց իրենց մեջ ոչ մի վաստակ ունեցող մարդ չունեին, ու հույսները դրեցին բոլորովին նոր եկած մի մարդու վրա:

– Բայց վարչապետը հուսախաբ չարե՞ց ժողովրդին: Ինձ թվում է՝ մեկ տարին բավական է, որ ինչ–որ արդյունք երևար:

– Անշուշտ, որոշ արդյունքների հասնելու համար մեկ տարին քիչ չէ: Ու անձամբ ես այդքան էլ լավատես չեմ:

– Բա մեր ժողովուրդն ինչո՞ւ ձայն տվեց. այդքան դյուրահավա՞տ է:

– Բայց ո՞վ է ասում, որ ձայն է տվել: Մի կողմ թողնենք 5–10 հազար դրամների դիմաց քվեարկությունը:

– Համարյա սաղ ժողովուրդն էլ այդ 5–10 հազարը վերցրել է:

– Երևի: Նույնիսկ մարդիկ կային պահանջատիրոջ պես էին խոսում, թե ինչո՞ւ իրենց չեն առաջարկել:

– Ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում պետություն կառուցելը:

– Պատմական հիմքեր ունի դա: Ի վերջո, 600 տարուց ավելի պետականություն չենք ունեցել: Մեր ժողովրդի արյան մեջ մտել է «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքը: Ու ես կարծում եմ, որ այսօրվա մեր ամենամեծ պրոբլեմը ոչ թե տնտեսության վիճակն է, ոչ թե պետական ապարատի թերի գործունեությունն է, այլ այն է, որ դեռևս չունենք համատեղ ապրելու կուլտուրա: Իր երկրում իրար հետ ապրելու մշակույթը մեր ժողովուրդը չունի: Բայց այլ երկիր են գնում, անմիջապես ինտեգրվում ու մերվում են տեղի կենսաձևին: Ինչո՞ւ: Որովհետև այդ երկրներում գործող համակարգեր կան: Իսկ մեր ներսում մենք ասես կենտրոնախույս ենք, իրարից փախչում ենք:

– Ես համաձայն չեմ, որ ասում եք, թե պետություն չենք ունեցել, դրա համար է այսպես: Հրեաները հազարամյակներով պետականություն չեն ունեցել, բայց տեսեք, թե ինչպիսի կազմակերպված երկիր սարքեցին:

– Նրանք պետություն չեն ունեցել, ճիշտ է, բայց հազարամյակների ընթացքում մշտապես եղել են կուռ համախումբ:

– Ինչպե՞ս ստացվեց. դուք ձեզ համար պարզե՞լ եք այդ բանաձևը, որ հասարակության ոչ արժանի շերտը եկավ ու մեր երկրում դարձավ որոշումներ ընդունող, դարձավ քաղաքական էլիտա:

– Դա բնական է, ասում են չէ՞, հեղափոխությունները, լա՛վ, հեղափոխություն չասենք, մեծ գործը պլանավորում են ռոմանտիկները, իրագործում են ֆանատները, վայելում են տականքները: Եվ այս խոսքը լիովին տրամաբանական է: Եվ միշտ է այդպես եղել:

– Մենք այնքան ենք խոսել ընտանիքի մասին, այնքան ենք կարևորել նրա գաղափարը, որ դարձել ենք անհատապաշտներ անգամ: Նույնիսկ ընտանիքի շահը կարող ենք գերակա դիտել պետական շահի նկատմամբ: Շատ չե՞նք ծայրահեղ մեր մոտեցման մեջ:

– Ընտանիքի ու պետության գաղափարի մեջ հակասություն չկա. ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է: Ընտանիքը պետության մոդել է, կարելի է ասել:

– Ասենք՝ մի պաշտոնյա, ով ցանկանում է, որ իր կինը մուշտակ ունենա, կոռուպցիոն մի լավ գործարքի գնա:

– Դրա համար երկրում պետք է օրենքը աշխատի: Այնպես որ, պրոբլեմը համակարգի մեջ է, և ոչ թե մարդկանց մեջ է: Ասեմ, որ մեր ժողովուրդը խելոք, օրենքին ենթարկվող ժողովուրդ է: Մի օրինակ բերեմ՝ Անդրոպովի ժամանակ, երբ հակաալկոհոլային պայքար էր գնում, մերոնք միանգամից խաղողի այգիները արմատախիլ արեցին: Բայց հարևան թուրքերը, նաև՝ վրացիները նույնը չարեցին: Դուրս եկավ, որ Անդրոպովի օրենքը միայն մեզ համար գործեց:

– Ես էլ այսպես կասեմ՝ դրսից էր օրենքը եկել, դրա համար ենթարկվեցինք: Մենք դրսի առաջ խոնարհվող ենք:

– Դե, ճիշտ է, Մոսկվայի հանդեպ ահն էլ կար: Բայց միայն դա չէր. օրենք էր, եկել էր՝ պետք է անեինք: Հետո մենք նաև միամիտ ժողովուրդ ենք: Մեզ ներշնչել են, թե խորամանկ ենք, բայց այդպես չէ, շատ ենք միամիտ:

Եթե վերևներում ամեն ինչ ճիշտ լինի, երկիրն էլ կարճ ժամանակում կշտկվի:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում