Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Socity

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։

Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հաճախակի հնչեցվող թեզն այն էր, որ նրա ուղերձները միշտ պետք է ընդունել «լուրջ, բայց ոչ բառացիորեն»: Այս մոտեցման արձագանքները դեռևս զգացվում են բազմաթիվ վերլուծական նյութերում, որոնց հեղինակները Թրամփի ներկայիս հրամանագրերն ու հայտարարութուններն ընկալում են որպես «ցնցում»։

Կարծես ամբողջ արտաքին քաղաքականությունը հանգում է նրան, որ ազդանշանները տրվում են, սակայն ասվածը չի կատարվում։ Խնդրի մի մասն այն է, որ շատերը պարզապես չեն ցանկանում նախագահ Թրամփի գործողություններում հետևողականություն տեսնել: Այնուամենայնիվ, նրա դոկտրինն արդեն ի հայտ է գալիս, և դրա դրույթներն առավել հստակորեն ներմուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

ԱՄՆ-ի նոր Դոկտրինը կարծես թե ունի իր հստակ առանձնահատկություններն ու ուրվագծերը, և հանդիսանում է կոնֆլիկտների լուծման կոմպլեքս տեսություն։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական և ստրատեգիական գործարքներ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, որտեղ ԱՄՆ-ը դերն է խաղում: Չկա հակամարտությունների պատմություն, լավի կամ վատի մասին գնահատականներ: Գործընթացը սկսվում է ԱՄՆ նախագահից, ում նպատակը պատերազմներին վերջ տալն է՝ պայմանով, որ այն որոշակի օգուտներ է բերելու Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ-ի այդ պրագմատիկ մոտեցումը հանդիսանում է նախագահ Թրամփի դոկտրինի երկրորդ հատկանիշը։ Նա հետևում է առկա հակամարտությունների և դրանցում ԱՄՆ ֆինանսական աջակցության արդյունավետությանը։ Օրինակ՝ Գազայի պատերազմից հետո որոշակի օգուտ կա անշարժ գույքի տեսանկյունից: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին առաջարկել հանքային ռեսուրսներ՝ ավելի, քան մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունն է։ Սա նման է ներդրումային մենեջմենթի, որի գլխավոր նպատակն է “ոչ եկամտաբեր ընկերությունների օպտիմալացումը”` շահույթ ստանալով նախկինում հատկացված միջոցներից:

Նախագահ Թրամփի դոկտրինի երրորդ հատկանիշը ցանկացած տեսակի «փափուկ ուժի» մերժումն է։ Այն համարվում է թանկ, իսկ դրանց օգուտները՝ կասկածելի ու անորոշ: Մոտեցումն այն է, որ այլ երկրներն օգտվում են դրանից և պարզապես սնվում են ԱՄՆ տրամադրած միջոցներից:

Քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմի նոր մոտեցումները մեկնարկային փուլում են, կա տեսակետ, որ այդ առանձնահատկությունները կարող են ընթացքի հետ փոփոխվել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներով պայմանավորված։

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հատկապես Եվրոպայում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ զրոյանում են ավանդական պատկերացումներն առ այն, թե ինչպե՞ս պետք է շարունակվի Միացյալ Նահանգների հետ կառուցված համագործակցությունը։
 
Եվրոպական երկրներն առայժմ հայտնվել են երկրորդ ջութակի դերում, որոնք, կամ պետք է հրաժարվեն Ռուսաստանին դիմակայելու իրենց քաղաքականությունից և միանան պատերազմները դադարեցնելուն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը, կամ իրենք պետք է ստանձնեն հետագա ռազմական գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց տարակուսանքն ու «հանձնվելու» մասին հռետորաբանությունը պարզապես արձագանքն է այն ժամանակաշրջանի, երբ Արևմուտքում ընդունված էր, Ռուսաստանին ընկալել որպես սպառնալիք և պետք էր դիմակայել նրան։ Սակայն նախագահ Թրամփը գործում է այլ արժեհամակարգում, որտեղ այդ հին հասկացությունները չեն կիրառվում կամ ստացել են բոլորովին այլ նշանակություն։

Մինչ եվրոպացիները “բարկացած են”, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում՝ միջնորդ ուժի նոր կենտրոններից մեկում, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու գործընթացում և կարծես թե պատրանքներ չունեն նոր ձևավորվող աշխարհի վերաբերյալ: Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։

Հատկապես ուշադրության կենտրոնում են այն երկրները, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կոշտ էին և հիմնված էին չոր շահերի, և ոչ թե ընդհանուր արժեքների վրա: Նրանք միշտ ստիպված են եղել, այս կամ այն չափով, գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, և այժմ նրանք կարծես հայտնվում են լավագույն վիճակում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մնացյալ աշխարհում: