Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Սա երկի՞ր է, թե մանկապարտեզ...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին անգամ այդ մասին իմացանք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ (գուցե մինչ այդ էլ էր նման դեպք եղել, բայց, համենայն դեպս, չէր բացվել), որ պաշտոնյաները կարող են փոխել–փոխոխել միջազգային կառույցների խոսքերն ու գնահատականները և սեփական հանրությանը տրամագծորեն հակառակ բան ներկայացնել: Այսինքն՝ խաբել սեփական քաղաքացիներին:

Հետո կարծես այս երևույթը մեզ մոտ բույն դրեց, ու այլևս ոչ ոքի դրանով չէիր զարմացնի: Էլ ի՞նչ էթիկա, էլ ի՞նչ քաղաքական պատասխանատվություն, էլ ի՞նչ մարդկային բարոյականություն… Ձեռ է տալիս՝ այդպես արա:

Ու բնավ էլ անակնկալ չէր մեր քաղաքացիներին, որ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի տերը կորավ: Փնտրում են, փնտրում են ու չեն գտնում:

Մեկն ասում է՝ սա է, մեկն ասում է՝ նա է, մեկ ուրիշն է միջամտում ու մատնացույց անում բոլորովին երրորդին:

Ուզում ես հարցնել՝ լա՛վ, սա երկի՞ր է, թե մանկապարտեզ: Չնայած մանկապարտեզում էլ լրջության չափաբաժին պետք է լինի:

Ի վերջո, փողկապավոր ամեն պաշտոնյա քնից արթնանում ու խոսում է աշխատանքի թափանցիկության, պետական պաշտոնյաների հաշվետվողականության մասին՝ որպես ժողովրդավարական պետական համակարգերի աշխատանքային կարևորագույն սկզբունքների:

Հիմա ո՞ւր մնաց մեր աշխատանքի թափանցիկությունը, էլ չենք խոսում հաշվետվողականության մասին, եթե չենք գտնում կառավարության կողմից մշակվող հայեցակարգի գաղափարակրին: Չենք գտնում նրան, թե ո՞ւմ գլխում հղացավ գաղափարը, և ո՞վ է այն կյանքի կոչելու համար ճանապարհ հարթում:

Նշանակում է մեր պաշտոնյաները ժողովրդավարական կառավարման գաղափարները որպես պլակատ են ընդամենը գործածում, դրանք նրանց համար դատարկ խեցիներ են:

Հիմա՝ այս հայեցակարգի մասին: Լավ, ա՛յ պաշտոնյաներ, եթե դուք այդքան վախենում ու ձեր անունը չեք ուզում ասել, թե ինքներդ եք հղացել ռուսերենի դասավանդման այդ գաղափարը, մի բան կարող է նշանակել. գիտեք, որ դա այդքան էլ հաջող գաղափար չէ կամ, ավելի ճիշտ, դրանով վատ բան եք անում այս երկրին ու այս ժողովրդին: Իսկ եթե գիտեք, որ այդպես է, ապա ինչո՞ւ եք անում: Ի վերջո, դուք այս երկրի ու ժողովրդի համար պետք է աշխատեք, որովհետև դուք այս երկրի ու այս ժողովրդի պաշտոնյան եք:

Իսկ եթե, իմանալով հանդերձ, այնուամենայնիվ, անում եք, ապա… էլ ի՞նչ ասեմ…

Մեկ այլ դիտանկյունից էլ կարող ենք հարցին մոտենալ: Գաղափարը հղացողը գիտի, որ դա օգտակար է մեր երկրին: Բայց ժողովուրդը դրա կարևորությունը դեռևս չի ընկալի: Այսինքն՝ նա գնում է ոչ պոպուլյար քայլի՝ հանուն վաղվա ճիշտ Հայաստանի: Կամ որ նույնն է՝ հիվանդությունը վերացնելու համար բժիշկը ցավոտ միջամտություն է անում:

Սա՛ էլ է ազնիվ, եթե մեր պաշտոնյան այդպես է մտածում: Նույնիսկ շատ ազնիվ է: Միայն թե թող չվախենա ու ի հայտ գա: Ասի՝ այդպես մտածողը ես եմ. դրա համար էլ հրաման եմ տվել ռազմավարություն մշակելու:

Թե չէ այդ վախվորած քայլերը, կիսատ խոսք–խոսակցությունները, կասկածոտ ու կասկածամիտ պահվածքները այնքան վանող են ու նվաստացուցիչ: Նվաստացուցիչ են հենց ինձ համար, որ այս երկրի քաղաքացի եմ ու հեչ չեմ ցանկանա իմ երկրի իշխանավորին տեսնել այդքան խեղճացած ու կռացած քայլելիս:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում