Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Հաճախ աշխատանքային իրավունքները խախտվում են միջին օղակի ղեկավարների պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նման գործազրկության ահռելի մակարդակ ունեցող երկրում աշխատանքային իրավունք ասվածը մի տեսակ օդից կախված, անհասկանալի երևույթի է նման, որը հիմնականում անտեսվում է հենց աշխատողների կողմից: Եվ սա բնական է, քանի որ նույնիսկ նվազագույն աշխատավարձով, ծանոթ–բարեկամով, որևէ տեղ, մի կերպ գործ գտած մարդու մտքով երբեք էլ չի անցնի ծանոթանալ կամ սերտել մի օրենքի դրույթներ, որոնք ըստ էության պետք չեն:

Աշխատանքային իրավունքի փորձագետ, «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանի կարծիքով, սակայն, շատ կարևոր է, որ քաղաքացիները մինչ աշխատանքի ընդունվելը ծանոթանան իրենց իրավունքներին և կարողանան պատշաճ պաշտպանել դրանք:

«Շատ կարևոր է, որ քաղաքացին իմանա, թե ինչ չափով է խախտվում իր իրավունքները: Այսինքն, եթե նախ իմանան իրենց իրավունքները, կկարողանան հասկանալ, թե արդյո՞ք դրանք խախտվում են, թե՝ ոչ: Շատ կարևոր է նաև, որ աշխատողները տիրապետեն իրավունքների պաշտպանության մեխանիզմներին»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Նազարեթյանը:

Նա խորհուրդ է տալիս գործատուի կողմից իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքում դատարան դիմելուց առաջ, նախ փորձել բանակցել գործատուի հետ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դա դրական արդյունքի հասնելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է և եթե այն գրագետ է իրականացվում, կոնֆլիկտն այդ փուլում էլ ավարտվում է:

«Աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ ենք հանդիպում իրավիճակների, որոնք, անկախ աշխատանքի վայրից կամ բնույթից, նույնանման են: Առաջին ամենատարածված խախտումը աշխատանքային կամ ծառայության մատուցման պայմանագրերի տարբերության չիմացությանն է վերաբերում: Դրանք աշխատողի և գործատուի միջև կնքվող երկու տարբեր իրավահարաբերությունների մասին են, որի մասին շատ հաճախ չի իրազեկվում աշխատողը»,– ասաց «Տեմպուս»–ի նախագահը:

2012 թ.–ին Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն աշխատող անձանց մոտ 5%–ն է տեղեկացված եղել իր իրավունքների մասին: Փորձագետի դիտարկմամբ, թեև այս ուսումնասիրությունից հետո տարիներ են անցել, սակայն այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել: Ու եթե հասարակության ստվար մասն իրազեկված չէ, բնականաբար, չի էլ կարող օգտվել իր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներից, ինչից էլ շատ հաճախ օգտվում են անբարեխիղճ գործատուները:

Տ. Նազարեթյանի խոսքով շատ դեպքերում աշխատանքային իրավունքի խախտումները տեղի են ունենում միջին օղակում աշխատող անձանց կողմից, որի մասին անգամ տեղյակ չի լինում գործատուն: Ինչ վերաբերում է աշխատակիցների կողմից սեփական իրավունքներն անտեսելու «պրակտիկային», ապա ըստ փորձագետի, դա պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ աշխատողները հացի խնդիր են լուծում և ավելի բարձր դասելով միջանձնային հարաբերությունները չեն ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարի կամ գործատուի հետ:

«Այսօր սահմանադրորեն մենք ունենք այնպիսի պետական համակարգ, որը նախկին տոտալիտար համակարգից շատ տարբեր է: Ու եթե խորհրդային տարիներին մարդիկ իմանային, թե ոչ, գործում էր իրավունքների պաշտպանության ստանդարտացված համակարգ և սեփական իրավունքներն իմանալն այնքան էլ չէր կարևորվում, ապա այսօր աշխատանքային հարաբերություններն ավելի ազատական են: Այսօրվա համակարգն այնպիսին է, որ աշխատանքային իրավունքին տիրապետելու հարցը մղվել է առաջին պլան և այն անտեսել չի կարելի»,– ասաց փարձագետը:

Տ. Նազարեթյանը համոզված է նաև, որ անցել են այն ժամանակները, երբ ֆաստ–ֆուդերում և սուպերմարկետներում աշխատում էին միայն ուսանողներ, ում համար այն անցողիկ աշխատանք էր, իսկ գործատուն էլ ինչպես ուզեր, այնպես էլ կարող էր իրեն պահել:

«Ներկայում, սպասարկման ոլորտը զարգանում է: Եվ աշխատանք փնտրողների համար այն դարձել է մշտական: Աշխատողները սկսել են հետաքրքվել իրենց իրավունքներով: Ի դեպ, այս կամ այն ոլորտում մասնագիտական բարձր հմտություններ ունեցող աշխատողներ գտնելն այնքան էլ հեշտ չէ գործատուների համար: Ուստի ժամանակն է, որ երկու կողմերն էլ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին: Նման պարագայում կողմերն է՛լ ավելի պաշտպանված կլինեն, իսկ խախտումներն էլ կնվազեն»,– համոզված է Տ. Նազարեթյանը:

Իրավաբան, փաստաբան Նարեկ Ներսիսյանի կարծիքով տարբերություն չկա մարդը որևէ իր՝ օրինակ համակարգիչ գնելու պայմանագիր է ստորագրում, թե՝ աշխատանքի ընդունվելու, քանի որ երկուսն էլ իրավական փաստաթուղթ են, ուր նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Եվ եթե անձը որպես գնորդ մանրամասն հետաքրքրվում է իր իրավունքների և պարտականույթունների մասին, իսկ երկրորդ դեպքում անտեսում է այն, դա միանշանակ ծուլության ու անտարբերության հետևանք է:

«Անիրազեկվածությունը ծուլության հետևանք է, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում սեփական իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկանալ: Այդ պասիվության հետևանքով էլ այսօր այսպիսի իրավիճակ է աշխատաշուկայում: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն իրազեկված լինելու և սեփական իրավունքները գրագետ պաշտպանելու դեպքում է հնարավոր կարծրատիպեր կոտրել և ինչ–որ բան փոխել գործատու–աշխատող հարաբերություններում»,– ասաց Ն. Ներսիսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում