Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Video

Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞ր, թե՞ լիկվիդացում

Հոկտեմբերի 13-ին «Հրապարակ»-ը մի լուր էր տպագրել, ըստ որի՝ «Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։
Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր
«Դվինի» տիրոջ սպանության գործով և երկարժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել...»։
Նախ, ուշագրավ է, որ ռուսաստանյան, եվրոպական և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ քրեական շրջանակներում շատ հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի՝ Ռաֆիկ Բաղդասարյանի որդու մահվան լուրը մինչ այդ չէր հայտնվել մամուլի էջերում, իսկ հուղարկավորությունը փաստորեն կատարվել էր լուռ, «հույժ գաղտնի՛՛ պայմաններում: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի «Լեֆորտովոյի» բանտում մահացած /հավանական է՝ սպանված/ Սվո Ռաֆի հուղարկավորությունն այն ժամանակ լուրջ իրադարձություն էր մթության ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանում, երբ թաղամասը լուսավորվել ու ասֆալտապատվել էր, իսկ հարգանքի վերջին հրաժեշտը տալու համար Հայաստան էին ժամանել քրեական աշխարհի 1000-ավոր ներկայացուցիչներ գրեթե բոլոր մայրցամաքներից, ապա Սվո Ռաֆի որդու դեպքում «լուռ» հուղարկավորությունն առնվազն տարօրինակ է. այն պետք է գոնե մարդաշատ լիներ, ինչն էլ իր հերթին և սովորաբար, խոսակցությունների և ինֆորմացիայի արտահոսքի պատճառ է դառնում:
Տարօրինակ էր նաև այն, որ ավտովթարներին լավատեղյակ Գ. Շամշյանի տեղեկություններում էլ նման ինֆորմացիա չգտանք, իսկ ոստիկանությունը սկզբում հերքեց քրեական աշխարհի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու լուրը:
Այստեղ արդեն խորը կասկած է առաջանում՝ դա իսկապե՞ս դժբախտ պատահար էր, թե՞ լիկվիդացում՝ ավտովթարի իմիտացիայով...
Բնական հարց՝ ո՞վ, ու՞մ միջոցով և ինչու՞ պետք է լիկվիդացներ...
Վերադառնանք Սվո Ռաֆի կերպարին և արձանագրենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա իր կապերն օգտագործելով զենք, զինամթերք էր ուղարկում սահմաններում կռվող և զենքի խիստ կարիք ունեցող մեր կամավորական ջոկատներին: Ավելին, մի կողմ դնելով հնարավոր քաղաքական և քրեական հետևանքները՝ նա մի անգամ նույնիսկ թույլ չէր տվել, որ չեչեններից զենք գնող ադրբեջանցին զենքով բարձած բեռնատարը Մոսկվայից հասցնի Ադրբեջան: Հենց հյուրանոցում նա կտրել էր ադրբեջանցու կոկորդը, ինչը բնականաբար դուր չէր եկել չեչենների քրեական աշխարհի ռուսաստանյան իշխանահայր Խասբուլատովին, որի հետ էլ կապում են Սվո Ռաֆի առեղծվածային մահը:
Այժմ, երբ ՌԴ իշխանության ակտիվ դերակատարության պատճառով մենք կրկին կանգնած ենք Արցախյան պատերազմի վերսկսման շեմին, Մոսկվային պետք չեն և նույնիսկ վտանգավոր են Սվո Ռաֆի հետևորդ կամ ոչ հետևորդ բոլոր այն հայրենասեր և ոչ ստրկամիտ հայերը, ովքեր կարող են զենք մատակարարել կամ վերցնել՝ վիժեցնելու Մոսկվայի դարավոր ու հերթական հայաստանավաճառության ծրագիրը:
Իսկ նույն քրեական աշխարհի ռուսահաճո ներկայացուցիչները շատ հարմար թեկնածուներ են՝ Մոսկվայի ծրագրերը խափանողներին շարքից հանելու համար: Այս առումով ուշագրավ է դառնում նաև լուրում նշված՝ Դվին հյուրանոցի տիրոջ սպանության գործով անցած Արամչոյի կերպարը. Նա կարծես եկել է ոչ թե ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու, այլ՝ սեփական հաղթանակը տոնելու և իր անձի հեղինակությունն ընդգծելու... Իսկ գուցե ինչ-որ հանձնարարություն կատարելու՞...Հիշեցնենք, որ «Դվինի» տեր Վանիկ Թորոսյանը սպանվեց 2003-ին՝ Մոսկվայում, իսկ հյուրանոցը թալանվեց ու կասկածելի հանգամանքներում վաճառվեց ռուսական ինչ-որ ընկերության՝ ինչպես հայրենի մի շարք տնտեսական հենք հանդիսացած գործարաններ...