Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Հանրաքվե անցկացնելու նախագծով հանդես գալու հնարավորությունից զրկումը` քաղաքական որոշում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ ԱԺ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը, մի շարք ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, միտված է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների լիազորությունների կրճատմանը։

Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այդ փոփոխությունները: Երևանի մասին ՏԻՄ օրենքի համաձայն՝ Երևանի ավագանու որևէ խմբակցություն կարող է քննարկման բերել տեղական հանրաքվե անցկացնելու նախագիծ: Այժմ առաջարկվում է «որևէ խմբակցություն» բառերի փոխարեն շարադրել «անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը» նախադասությունը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը շեշտում է, որ հանրաքվեների հետ կապված կետում փոփոխության քաղաքական որոշում ընդունեցին, որի համաձայն խմբակցությունները զրկվում են հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից:

Հարությունյանի ներկայացմամբ՝ օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ նման նախաձեռնությամբ այլևս կարող է հանդես գալ ավագանու մեկ երրորդը, ինչը ներկայում ընդդիմադիր համարվող խմբակցությունների կողմից չի կարող իրականացվել, որովհետև նրանք միասին մեկ երրորդ չեն կազմում:

«Սա զգալի հետընթաց է: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ ասում էին, որ խորհրդարանական հանրապետության անցնելու ճանապարհին մենք ԱԺ–ում ու ավագանիում խմբակցություններ ունեցող տարբեր քաղաքական ուժերին լրացուցիչ լիազորություններ ենք տալիս որոշումներ կայացնելու վրա ազդելու համար:

Բայց նրանք փորձում են նման գործիքներից զրկել ընդդիմությանը: Թե՛ ԱԺ–ում և թե՛ քաղաքապետարանում կատարված քննարկումները ցույց տվեցին, որ շատ կոնկրետ քաղաքական որոշում է կայացվում՝ զրկելու ավագանու խմբակցություններին նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից»,– նշեց ավագանու անդամը:

«Փաստի» հարցին, թե նպատակը ո՞րն է և արդյոք ինչ–որ բանից նախազգուշանո՞ւմ են, Հարությունյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Երևանի այս տարվա ավագանին զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ավագանուց՝ իր նախաձեռնողականությամբ, քաղաքական կամքով: Հատկապես դա վերաբերում է «Ելք» խմբակցությանը: Երբեք Երևանի ավագանու նիստերը այդքան երկար չեն տևել, որքան հիմա, որովհետև բովանդակային քննարկում է գնում:

ԱԺ–ում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը շատ ուղիղ ասաց՝ բա ինչ, մենք այդ լծակը թողնե՞նք «Ելք» խմբակցությանը, որպեսզի նա անընդհատ մեզ ծանր իրավիճակի մեջ դնի ավագանիում և մենք ստիպված լինենք անընդհատ այդ նախաձեռնությունները մերժել:

Մինչդեռ մեր հակափաստարկը այն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հանրաքվեի անցկացման մասին նախաձեռնություն անելուց առաջ պետք է շատ երկար մտածի, որովհետև դա լուրջ քաղաքական պատասխանատվություն է: Եվ եթե որևէ խմբակցություն, այդ թվում և ընդդիմադիր, անընդհատ անհեթեթ ու անիմաստ հանրաքվեների նախաձեռնությամբ հանդես գա, դրա պատասխանատվությունը հենց իր վրա է ընկնելու»,– նկատեց նա:

Հարցին էլ, թե ընդունո՞ւմ եք, որ սա հենց «Ելք»–ի դեմ ուղղված քայլ է, Հարությունյանը պատասխանեց, որ դա ակնհայտ է:

«Հանրապետականները և Վաչե Տերտերյանը ասում են, որ քաղաքական որոշում է, և եթե այդպես է, ուրեմն կոնկրետ ուղղված է ավագանիում ընդդիմադիր խմբակցությունների դեմ: Քանի որ «Երկիր Ծիրանին» առանձնապես ոչ մի գործունեություն չի ծավալում, ակնհայտ է, որ սա «Ելք»–ի դեմ է ուղղված»,– ասաց նա:

Ավագանու անդամը շատ տարօրինակ է համարում նաև այն, որ առաջին ընթերցման քննարկման ժամանակ թե՛ հանրապետական խմբակցության ներկայացուցիչները և թե՛ Վաչե Տերտերյանը նշել էին, որ հանրաքվեի կետի վերաբերյալ լրացուցիչ քննարկում տեղի կունենա և կմտածեն ընդդիմության մտահոգությունները օրենքի նոր նախագծում արտացոլելու կապակցությամբ:

«Բայց երկրորդ ընթերցման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները և նույն Վաչե Տերտերյանը դա չհիշատակեցին: Փորձեցին այդպես շատ արագ, առանց աղմուկի և փոշու անցկացնել երկրորդ ընթերցումը և միայն «Ելք»–ի պատգամավորների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, սկսեցին ելույթներով հանդես գալ ու արդարանալ»,– հավելեց նա:

Հարությունյանը համոզված է՝ այստեղ կարևոր է նաև Երևանի քաղաքապետարանի և քաղաքային իշխանությունների գործոնը, որովհետև ակնհայտ է, որ այդ փոփոխությունը պաշտպանվում է քաղաքապետի ու քաղաքային իշխանությունների կողմից:

«Այս քննարկումները վկայում են, որ սրա վերաբերյալ նրանք ունեն մտահոգություններ, և, կարծում եմ, որ իրենք ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հորդորել են, կարող է նաև պահանջել են, որպեսզի այդ փոփոխությունը կատարվի»,– եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում