Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Միայնակ մարդը՝ համաշխարհային սադրանքների առաջ, կամ դավադրությունների տեսությունը կա՞, թե չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, ժամանակակից մարդու մոտ ի՞նչ տեղ է զբաղեցնում հավատը:

– Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատկերն այսպիսին է՝ յուրաքանչյուր տարի քրիստոնյաների թիվը մեկ տոկոսով պակասում է: Եվ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր Նոր ժամանակի կրոններին են պատկանում: Դրանց մեջ կան կրոնական համակարգեր, որոնք ինչ–որ ոլորտներում մարդու պահանջմունքները բավարարում են:

Սակայն, եթե խոսքը վերաբերում է հայ ժողովրդին, ապա՝ հարց. մենք կարո՞ղ ենք արդյոք հրաժարվել քրիստոնեությունից: Երևի թե կլինեն անհատներ, ովքեր կհրաժարվեն: Սակայն զանգվածի՝ ողջ ժողովրդի մեջ նստած է այն գիտակցությունը, որ ինքը գոյատևել ու հարատևել է այս արժեհամակարգի շրջանակներում: Նա այլ արժեհամակարգեր չի ունեցել: Եթե անգամ ունեցել է՝ հեթանոսությունը, ապա դրա մասնակի պահպանությունը ևս կարողացել է ապահովել քրիստոնեության շրջանում և նրա միջոցով պահպանվել է վարդավառը, տյառնընդառաջը և այլն:

Եվ ասել, որ մենք կարող ենք արմատական անցում կատարել քրիստոնեությունից դեպի այլ կրոն կամ անաստվածություն, անհնար է: Որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինչպես իր գիտակցությունը, այնպես էլ ունի իր ենթագիտակցությունը, որի մեջ մեխված է նրա հազարամյակների փորձը:

– Իսկ Նոր ժամանակների կրոնները սինթե՞զ են, ի՞նչ են, ի վերջո, իրենց էությամբ ու բովանդակությամբ:

– Շատ բաների սինթեզ են. ինչ ասես ներառում են: Եվ հատկապես շատ բաներով հենվում են արդի հոգեբանության նվաճումների վրա: Եթե ավելի հասկանալի լինի՝ դրանք անցկացնում են նաև խմբակային հոգեթերապիաներ: Մարդիկ, երբ մասնակցում են այդ սեանսներին, իրենց համար կյանքը դառնում է արդեն միայն այդ օղակը: Որովհետև այնտեղ են թողնվում իրենց գաղտնիքները, որոնք կարող են դուրս բերվել իրենց դեմ:

– Կարելի՞ է ասել, որ մարդկությունն ինչ որ կետից ուղղորդվում է նաև իր հոգևոր սպասարկման հարցում:

– Չի կարող չուղղորդվել: Որովհետև մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հասարակության 5–7%–ի ակտիվությունն ի վիճակի է ծածկել մյուսների պասիվությունը: Բանն այն է, որ այդ 5–7–ին, եթե դու հանես էկրան, եթե նրանց տաս հրապարակային հարթակներ, ապա ձեռք կբերեն այնպիսի ազդեցություն, որ կթվա, թե ամբողջ հասարակությունը հենց այդ էլ ուզում էր: Այսինքն ՝ մանիպուլյատիվ են ժամանակները՝ կապված ինֆորմացիոն այսօրվա հնարավորությունների հետ:

– Իսկ ի՞նչ կարող ենք ասել՝ համաշխարհային ստվերային կառավարությունը կարողանո՞ւմ է իրական հաջողություններ գրանցել իր գործունեության մեջ:

– Ես չեմ հավատում դրան: Որովհետև յուրաքանչյուր գոյություն ունեցող նման երևույթ իր ներսում պետք է ունենա իր ուտիճը, որը նրան կքայքայի ներսից: Դե, հիմա համաշխարհային կառավարում ամերիկացիներն իրականացրել են վերջին 25 տարիների ընթացքում: Բայց ինչպիսի՞ հաջողություններ են գրանցել:

– Երևի չնույնացնե՞նք համաշխարհային կառավարությունն ԱՄՆ կառավարության հետ:

– Հասկանալի է: Բայց նրանց ուզած աշխարհակարգն այն էր, ինչն ընկավ ձեռքները: Այն է՝ միաբևեռ աշխարհակարգը: Կարողացե՞լ են պահել այդ աշխարհակարգը: Իհարկե, չեն կարողացել: Անգամ այսօր փորձագետները խոսում են այն մասին, որ պատերազմները ոչ մի էֆեկտ չունեցան, այլ միայն վնաս բերեցին:

– Այսինքն՝ տիեզերական ու բնական զարգացման օրենքների դեմ մարդը ոչինչ չի կարող անել:

– Դա նույնն է՝ որ մարդը փորձում է գնալ իր ֆիզիոլոգիայի դեմ: Ստացվո՞ւմ է արդյոք: Ասում են՝ սեռդ կարող ես փոխել. դրա համար 96–104 վիրահատություն են անում: Ու դա գովազդում են: Իսկ քանի՞ մարդ է փոխել սեռը վերջին հաշվով:

– Նշանակում է դավադրությունների տեսությունն այդքա՞ն էլ հիմք չունի:

– Որոշ հիմքեր ունի, հատկապես երբ վերաբերվում է բանկային համակարգին: Բայց դրա ազդեցությունն այդքան համընդհանուր, համաշխարհային ու անվրեպ չէ:

Նույն այս տեսակետից դիտարկենք հետևյալ հարցը՝ Չինաստանի տնտեսությունն աշխարհում կամ երկրորդն է, կամ առաջինն է: Հիմա ինչպե՞ս կարող է պատահել, որ աշխարհի տերերը նաև լինեն Չինաստանի տերը: Այն դեպքում, երբ Չինաստանում մարդկանց 90%–ից ավելին իրենց համարում են մեկ ազգի մարդիկ: Այսինքն՝ այն մոնոլիտ երկիր է: Եվ այս երկրի մասին էր Նապոլեոնն ասում՝ Չինաստանը քնած է, և լավ է, որ քնած է: Եթե արթնացավ, ապա աշխարհում եղած ամեն ինչը կսկսի փոփոխվել:

Հիմա Չինաստանն արթնացել է ու ընթանում է առաջ: Այս դեպքում արդեն շատ բան է փոխվում՝ ուզես, թե չուզես: Անգամ այդ նույն՝ պատկերացվող համաշխարհային կառավարությունը չի կարող գոյատևել: Որովհետև այն համաշխարհային կառավարություն է, քանի դեռ իր ձեռքին են ֆինանսական, տնտեսական և ռազմական լծակները: Եվ եթե դրանք իր ձեռքին չեն, ապա էլ ի՞նչ համաշխարհային կառավարման մասին կարող է խոսք լինել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում