Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Խաղաքարտերն ամբողջովին բաց չեն՝ չի բացառվում, որ վարչապետի այլ թեկնածու լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, 2018 թ.–ից հետո հնարավոր վերադասավորումների խաղաքարտերը որքանո՞վ են բաց այս պահին:

– Այս պահի դրությամբ ոչ մի խաղաքարտ էլ ամբողջովին բաց չէ: Ամենակարևոր հարցի պատասխանը չկա, թե 2018թ. ապրիլից հետո ով է լինելու վարչապետը:

Գաղտնիք չէ, որ գործող վարչապետն ակնարկել է, որ կցանկանար շարունակել իր պաշտոնավարումը: Գործող նախագահն էլ է ակնարկել, որ կցանկանար ղեկավար պաշտոն զբաղեցնել: Այս պահին երկուսն էլ համապատասխան գործողություններ են իրականացնում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար: Երկուսի խաղաքարտերն այդ կտրվածքով բաց են, բայց քանի որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բավականին ցածր է, այդ հարցում շատ մեծ նշանակություն է ունենալու ՌԴ ղեկավարության կարծիքը: Իսկ այն կարող է չկանգնել հիշյալ թեկնածուների վրա: Չի բացառվում, որ այլ թեկնածու լինի, որին մենք կամ տեսնում ենք կամ՝ ոչ: Փոխհամաձայնեցված տարբերակ էլ կարող է լինել, որ օրինակ՝ գործող վարչապետը շարունակի պաշտոնավարումը, իսկ նախագահը ստանձնի լայն լիազորություններ ունեցող ԱԽ ղեկավարի պաշտոնը: Նրան կենթարկվեն ուժային կառույցները, իսկ տնտեսական բլոկը՝ վարչապետին:

– «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծով ԱԽ–ին բավականին լիազորություններ են տրված: Զուգահեռ նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Սա չի բացում խաղաքարտն այն առումով, որ Սերժ Սարգսյանը 2018թ.–ից հետո անվտանգության հարցերով է զբաղվելու:

– Չի բացառվում, որ ԱԽ ղեկավարը կկարողանա ուժային կառույցների ղեկավարների նշանակման գործընթացում վերջնական և վճռական նշանակություն ունենալ: Այդ դեպքում անվտանգությունն իրեն կենթարկվի, իսկ տնտեսական բլոկը՝ վարչապետին: Բայց այս պարագայում տնտեսական անհաջողությունների պատասխանատուն կլինի վարչապետը: Այստեղ մի խնդիր կա՝ մենաշնորհների դեմ պայքարելու համար վարչապետին պետք է ենթարկվեն այլ կառույցներ: Ոչ միայն ՊԵԿ–ը, այլև ոստիկանությունը, քննչական կառույցները, ԱԱԾ–ն և այլն: Եթե ուժային կառույցներն անցնում են ԱԽ ղեկավարի վերահսկողության տակ, ապա մենաշնորհների դեմ պայքարում որևիցե հաջողություն վարչապետը չի ունենա: Նա կշարունակի իր մենեջերական գործունեությունը, ինչը և այսօր է անում, բայց դա այլևս հաջողության չի բերի: Տնտեսական խնդիրների լուծումը ոչ թե կառավարման, այլ քաղաքական դաշտում են: Իսկ այդ խնդիրները լուծելու համար նաև ուժային կառույցների ներգրավում է պետք: Այստեղ և՛ բացվում են խաղաքարտերը, և՛ ոչ: Այո, գործող նախագահը կարող է լայն լիազորություններ ունեցող ԱԽ–ն ղեկավարել: Բայց խաղաքարտերը չեն բացվում այն առումով, որ մենք չգիտենք, արդյո՞ք ՌԴ–ն կհամաձայնի, որ գործող նախագահը զբաղեցնի այդ պաշտոնը, թե այդ պաշտոնի համար կարող է ուրիշ անձի առաջարկել: Միգուցե՞ ՌԴ–ն չի ցանկանում նրան որևէ այլ պաշտոնում տեսնել:

Բացի այդ, ընդունենք, որ վարչապետի պաշտոնում ոչ գործող վարչապետն է լինելու, և ոչ էլ նախագահը, այլ մի երրորդ անձ: Այդ դեպքում էլ չգիտենք՝ այդ երրորդ անձի տեսակետն ինչպիսի՞ն կլինի: Գուցե՞ նա ԱԽ–ին վերագրվող այդ լիազորությունները նորից բերի վարչապետի ենթակայության տակ: Մեծ հաշվով՝ անորոշություն է և չի բացառվում, որ այն մինչև 2018թ. ապրիլն էլ շարունակվի:

– Վարչապետի պաշտոնի մրցապայքարում չբացառեցիք երրորդ անձի ներգրավումը: Հստակ ֆիգուր նշմարվո՞ւմ է:

– Մենք չենք կարող ասել, ով կարող է լինել: Կարող է այնպիսի մարդ լինել, որին մենք տեսնում ենք քաղաքական դաշտում, բայց չենք պատկերացնում, որ նա կարող է վարչապետ լինել: Կարեն Կարապետյանը նշանակվեց, երբ ոչ ոք չգիտեր, որ Մոսկվայից նման նշանակում կլինի: Ռուսաստանը բավականին մեծ է, այսպես ասած, հայկական աշխարհի ճամբարով: Այնտեղ ցանկացած պահի կարող են վարչապետի 100 թեկնածու առաջադրել:

Վրացագետ Ջոնի Մելիքյան. «Գումբուրդոյի միջադեպը կարող է կապված լինել ՏԻՄ ընտրությունների հետ»
Մանյա Պողոսյան

Ջավախքում տեղի ունեցածը հայ– վրացական բախում չէ: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչները սեպտեմբերի 30–ին փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփվել են գյուղում գտնվող 10–րդ դարի սուրբ Համբարձման եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Վրաստանի ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն թույլատրել բնակիչներին տարածք մուտք գործել, այնուհետև բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Մելիքյանի խոսքով` Ջավախքում հայկական եկեղեցիների, մշակութային կոթողների հետ կապված խնդիրներ կան, և այս փաստը որևէ մեկը չի թաքցնում: Նույնիսկ երբ խոսք է գնում հայ–վրացական բարիդրացիական հարաբերությունների մասին, կողմերը չեն թաքցնում, որ կան այս հարցերը, որոնք պետք է լուծվեն:

«Այս հարցը մտնում է այն խնդիրների մեջ, որոնք ընթացքում պետք է լուծվեր: Այսօրվա դրությամբ այդ գործընթացը տեղի է ունենում, վերանորոգվում է այդ եկեղեցին, որի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի երկու երկրների եկեղեցիների կողմից»,– փոխանցեց նա:

Նա նշեց, որ նախնական պայմանավորվածությամբ հոկտեմբերի 21–ից հետո են անդրադառնալու խաչքարի հարցին, քանի որ այսօրվա դրությամբ վրացական իշխանությունները, քաղաքական ուժերը շրջաններում պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին և այս լարվածությունը քաղաքական որոշ ուժեր կարող են օգտագործել իրենց օգտին, նույնիսկ գնալ որոշակի սադրանքների:

«Ինչ–ինչ ուժեր փորձել են հրահանգ անել, և տուժել է հասարակ բնակչությունը, ում կողմից է, ինչ է, դեռ պարզ չէ»,– նկատեց նա:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ ոստիկանները չափից ավել են ուժ կիրառել՝ գործի են դրվել նաև հատուկ ջոկատայիններ: Ջոնի Մելիքյանի փոխանցմամբ, սակայն, իրավիճակն այս պահին Ջավախքում հանգիստ է: Ներքին գործերի նախարարն արդեն հետևում է միջադեպի քննությանը: Ձերբակալված երկու անձինք արդեն ազատ են արձակվել:

«Ես չէի ցանկանա մեր և վրացական մամուլում տեսնել, որ այս միջադեպն ինչ– որ ազգամիջյան կոնֆլիկտի են վարածում, սա կոնկրետ խնդիր է՝ մշակութային»,– շեշտեց նա:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Գումբուրդոյի միջադեպը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ և կապված լինել հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Նրա խոսքով՝ իրավապահների կողմից բնակչության նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը և տեղացիների հնարավոր սադրիչ գործողությունները կարող են տարածաշրջանն ապակայունացնող «կայծ» հանդիսանալ:

«Ընտրություններին երեք շաբաթից պակաս է մնացել, և բոլոր քաղաքական ուժերն այդ տարածաշրջանում ունեն իրենց թեկնածությունը, այդ թեկնածուների մեջ հայեր կան: Պատկերացրեք՝ Ախալքալաքի քաղաքապետի միակ վրացի թեկնածուին առաջադրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, մնացած կուսակցություններն առաջադրել են ազգությամբ հայ գործարարների թեկնածությունները: Վրաց ու հայ թեկնածուները մրցելու են, որ հաղթեն: Միջադեպը կարող է պայմանավորված լինել ինչ– որ ուժերի կողմից: Դրանք կարող են տարածաշրջանի ուժեր լինել»,– նկատեց վրացական հարցերով փորձագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում