Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Մինսկի խումբն անտեսում է ագրեսիան սատարող հայտարարությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»: Հայտարարությունն արվեց այն ժամանակահատվածում, երբ տեղի ունեցավ Պուտին–էրդողան հանդիպումը: Այս ամենին նախորդել էին նաև ՄԱԿ–ի ելույթները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիային վերջնաժամկետ ներկայացնելու հանգամանքը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, եթե հայտարարությունն առաջին անգամ լիներ, իհարկե, կարելի էր այն նշված իրադարձությունների հետ կապել:

«Բայց այն ուղղակի շաբլոն հայտարարություն է և իմաստ չունի կապել վերջին իրադարձությունների հետ: Դա մի հայտարարություն է, որն ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին: Սա թուրքական բոլոր կառավարությունների օրոք հնչած կարծիք է: Արցախյան հակամարտության սկսվելուց ի վեր Թուրքիան բռնել է Ադրբեջանին հովանավորելու ու պաշտպանելու քաղաքականությունը: Թուրքիայի քաղաքական վերնախավը մերթընդմերթ փորձում է, այսպես ասած, միջնորդի դեր ստանձնել և խցկվել Մինսկի խմբի համանախագահների կազմում: Սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ իրենք մշտապես կողմ են Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Ավելին՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանի հարձակման հետևանքներից դեռ ուշքի չեկած, իրենք արդեն շնորհավորում էին Ադրբեջանին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Հարցին, թե ԵԱՀԿ–մինսկի խումբը Թուրքիային զսպելու ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել և արդյո՞ք ՄԽ միջամտությունն այս հարցում կարևոր չէ, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց.

«Երբ այդ հարթություններում ադրբեջանամետ, ռազմատենչ ու ագրեսիան սատարող հայտարարություններ են հնչում, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցավոք, անտեսում է և չի անդրադառնում այդ հայտարարություններին: Իհարկե, լավ կլիներ, որ անդրադառնար, ու ասեր, որ բանակցությունների ձևավորված պլատֆորմ կա, որի լուծումը նախատեսված է իրենց շրջանակներում»:

Անդրադառնալով քաղաքական ու ռազմական հարթակներում հնարավոր սրացումներին` Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ քաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը ու Ադրբեջանն Արցախի հարցում պատերազմից միշտ մեկ քայլ հեռավորության վրա են գտնվում:

«Այնպես որ, մտածել, թե պատերազմից այսօր ավելի հեռու ենք, քան վաղը՝ սխալ է:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ այս պահին Ադրբեջանին լայնածավալ պատերազմը մի շարք հանգամանքներով ձեռնտու չէ: Կապված ներքաղաքական և արտաքին մի շարք փաստերից` այն հենց Ալիևի համար շատ անհաջող կարող է դասավորվել: Բացառություն չէ, իհարկե, պարտությունը, որը կարող է նաև իշխանափոխության բերել: Իսկ երկարաժամկետ պատերազմի դեպքում էլ ռեսուրսների արագ սպառում կլինի: Այն դժգոհություն կբերի, իսկ դա Ալիևի համար հաստատ խրախուսման առիթ չի դառնա: Այս պահին Հայաստանը ակտիվություն է ցուցաբերում պաշտպանական ոլորտներում, և այդ ամենն ադրբեջանական կողմը չի կարող անտեսել: Այս պահին Ադրբեջանը արկածախնդրության չի գնա»,–եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում