Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
Socity

Բոնուսներ ոստիկանության ծառայողների՞ն, թե՝ ուշացած քայլ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոստիկանությունը ցանկանում է ոստիկանության ներքին զորքերն ազատել արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթից և վերապահել միայն ներքին իրավակարգի ապահովման գործառույթը: Ոստիկանությունն առաջարկելու է, որպեսզի իր զորքերի գործունեությունը կարգավորվի ոչ թե զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրական փաստաթղթերով, այլ «Ոստիկանության մասին» օրենքով:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կարծիքով ոստիկանությունն օպտիմալ ճանապարհով է գնում:

«Ընդհանրապես ներքին զորքերը ոչ մի կապ չունեն արտաքին ագրեսիայի հետ՝ դրա համար կան ՊՆ–ն ու մյուս ինստիտուտները: Իսկ ներքին գործերի համակարգում մեր զորքերը պետք է մասնակից լինեն ներքին անցուդարձին: Սա նույնիսկ ուշացած քայլ է: Հայոց բանակի կազմավորման հետ արտաքին պաշտպանիչ ֆունկցիան պետք է դեռ վաղուց հանված լիներ: Ես նորմալ եմ համարում այն՝ բոլորը պետք է իրենց գործով զբաղվեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Անդրադառնալով ներքին զորքերի ծառայողների թվին ու այն կարծիքներին, թե այն ուռճացված է, Գուրգեն Եղիազարյանը նկատեց. «Ուռճացված է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել: Ի վերջո հաստիքացուցակների թիվը ոչ թե մարդկանց քմահաճույքի, այլ հատուկ նորմատիվային հաշվարկների արդյունքում է սահմանվում: Հաստիքացուցակները կազմում են 100 հազար շնչին ընկնող տվյալներով: Չեմ կարծում, թե ներքին գործերի համակարգի կրճատումներով կհարթենք այն խնդիրը, որ այլևս խաղաղ ցուցարարների հանդեպ վայրի ընդվզումներ չեն լինի: Խնդրի լուծումն այստեղ չպետք է տեսնենք: Այն ներքին գործերի ֆունկցիոնալ պարտականությունների թերացման հետևանքը չէ: Խնդիրը հաստիքացուցակների մեջ չէ, այլ քաղաքական դաշտում՝ քաղաքական ղեկավարության թյուրիմացության մեջ»:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն այլ դիրքորոշում ունի և նախատեսվող փոփոխությունն ամենևին դրական քայլ չի համարում:

«Այսօր ականատես ենք մի այնպիսի սրիկա վիճակի, որը ստեղծել է իշխանությունը: Պարզապես ակնհայտ ցույց են տալիս, որ իրենց բնավ հետաքրքիր չէ երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը: Իրենց նպատակն է ցանկացած գնով պահել իրենց իշխանությունը: Հիմա բոնուսներ են տալիս ոստիկանության ծառայողներին. «Եկեք ոստիկանություն, բանակից ազատվում եք»: Պատրաստ են անգամ Հայաստանը փոքրացնել: Պատրաստ են Աբովյանը դարձնել սահմանամերձ անցակետ, միայն թե իրենց իշխանությունը պահեն: Ի՞նչ է սա նշանակում, իրենք վտանգը Երևանում ավելի մեծ են տեսնում, քան սահմանի՞ն: Փաստորեն հենց այդպես էլ ստացվում է»,– ասաց Գ. Սարուխանյանը:

Նրա համար անընդունելի է նաև ոստիկանական հաստիքակազմի ձևավորման համար ընդունված նորմը:

«Ոստիկանների քանակությամբ մենք առաջիններից ենք՝ բռնատիրական ռեժիմի բարձրագույն ցուցանիշ: Հիմա տեսեք՝ իրենց պետք է ոստիկանական այս ամբողջ կազմն ու քանակը պահպանել: Իսկ այդ թիվը պահպանելու համար բոնուսներ են տալիս նաև քաղաքացուն, քանի որ մի կերպ են հավաքագրում: Նոր կադր չկա, դրա համար էր նման փոփոխություն են նախատեսում, որ ոստիկանության շարքերը համալրեն: Իրականում ոստիկանն առաջինը պետք է սահման պահի»,– նշեց ազատամարտիկը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում