Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Կառավարության ձեռնարկումները քաղաքական են և միտված չեն տնտեսության զարգացմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը

– Տիկին Թադևոսյան, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսական տարին համենայն դեպս զրոյական ցուցանիշով չենք փակի: Դա հուսադրո՞ղ իրավիճակ է, ըստ Ձեզ:

– Մեկ ամիս առաջ արդեն միջազգային կազմակերպությունները տվել են գնահատական, որ տնտեսության զրոյական աճ է լինելու: Մեր վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալները ցույց են տալիս աննշան աճ: Զրոյական աճի և այդ աննշան աճի միջև տարբերությունը մեծ չէ, որ դա քննարկման հարց դառնա հատկապես՝ էկոնոմիկայի նախարարության մակարդակով: Իսկ մենք էլ աննշան աճի նրա հուսադրող մոտեցումը քննարկենք և ուրախանանք, որ տնտեսական աճը զրոյական չի լինելու:
Կարծում եմ, որ այդտեղ հսկայական բացթողումներ է ունեցել իշխանությունը, հատկապես` կառավարությունը: Եվ տնտեսական աննշան աճի խնդիրը, իրոք, քննարկման առարկա է` անկախ նրանից զրո է, թե զրոյից բարձր է, ասենք` 2% է: Ի՞նչ է տալու դա մեր տնտեսական վիճակի բարելավմանը: Ո՛չ մի բան: Ընդամենը թիվ է, որը պետք է գրվի: Եվ եթե այն գրվի` ելնելով իրական գործընթացներից, թող իրենք ուրախանան աննշան այդ աճից: Բայց այդ թիվը, որ իրենք գրելու են, չի բխելու իրական գործընթացներից, այն լինելու է պարզապես սովորական վիճակագրական նկարչություն:

– Այն, որ արդյունաբերությունն աճել է 6–7%–ով, աճ է գրանցվելու ծառայությունների և արտահանման ոլորտներում, չի՞ խոսում տնտեսության իրական հատվածի ակտիվության մասին:

– Արդյունաբերության մեջ որոշակի աճ գրանցվել է: Ա՛յո, այդպես է: Բայց գյուղատնտեսության ու ձկնարդյունաբերության ոլորտներում գրանցվել է 17% անկում: Ուղղակի ներդրումները նվազել են 55,4%–ով: Իսկ արտահանումը, ճի՛շտ է, աճել է մոտ 20%–ով: Ներմուծումն էլ անկում ունի: Բայց ամեն դեպքում արտահանումը դեռևս կազմում է ներմուծման 55,4%–ը: Դեռևս այն ծավալներով արտահանում չի իրականացվում, որպեսզի մեր վճարային հաշվեկշռի վիճակը բարելավվի:
Նաև մենք լավ գիտենք, թե արտահանումն ինչի հաշվին է աճում: Աճում է, որովհետև մենք դարձել ենք «տրանզիտ» երկիր ինչ–որ իմաստով: Երբ օտարերկրյա ապրանքները ներմուծվում են Հայաստան, քանի որ ուղիղ չեն կարող մտնել ռուսական շուկա, որոշակի տեսակավորման, փաթեթավորման և նման գործողությունների են ենթարկվում այստեղ, ապա արտահանվում են Ռուսաստան: Եվ այդ ապրանքները երևում են մեր արտահանման ծավալներում: Այնպես որ, դրանք մեր երկրում արտադրվող ապրանքներ չեն:

– Կառավարության այս ձեռնարկումները, նախապատրաստական միջոցառումները հիմքեր կստեղծե՞ն հետագա տնտեսական աճի համար:

– Կառավարության ձեռնարկումներն առայժմ չի կարելի համարել տնտեսական ուղղությամբ կամ տնտեսական ոլորտի զարգացմանը նպաստող ձեռնարկումներ: Դրանք հիմնականում քաղաքական ձեռնարկումներ են:
Հենց միայն այն փաստը, որ վարչապետը և կառավարության բոլոր անդամները մտան հանրապետական կուսակցության մեջ` իրենց հետ տանելով ևս 7000 մարդու, խոսում է այն մասին, որ այս կառավարությունը ևս, ինչպես իր նախորդները, սովետի տրամաբանությունից դուրս չեն եկել: Իրենց զգում են սովետում և բոլոր հարցերի լուծմանը մոտենում են սովետի տեսանկյունից:
Օրինակ, ի՞նչ է նշանակում, երբ երկրի նախագահն ասում է` պետք է բիզնեսմեններն անընդհատ գտնվեն մեր ուշադրության կենտրոնում: Բիզնեսմեններն անկախ չե՞ն, ինչ է, և չե՞ն կարող առաջնորդվել ընդամենը երկրում գործող տնտեսական օրենքներով: Եվ պետության հետ ունենան միայն հարկային քաղաքականության շրջանակներում գործելու պարտավորություն:
Ազատ շուկայական տնտեսության մեջ բիզնեսը պետք է անկախ լինի և կառավարությունը կամ երկրի նախագահն ամենևին էլ չպետք է հետաքրքրվեն բիզնեսմենի գործունեության բոլոր շերտերով: Նախագահի կողմից նման զավեշտալի արտահայտությունը հավանաբար իր տողատակն ունի, այն է` դուք, միևնույն է, լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, և մեր ձեռքը ձեր գրպանից չենք հանելու:

– Համենայն դեպս, Դուք ի՞նչ կանխատեսում ունեք մեր տնտեսական ապագայի մասին:

– Քանի դեռ այս իշխանություններն են մեր երկրում, որոնք գործում են սովետական ղեկավարների ոճով, որոնք թույլ չեն տալու, որպեսզի տնտեսությունն ազատ շնչի, որոնց կողմից ընդունված օրենքներն արգելակում, ոչ թե խթանում են երկրի զարգացումը, վատթարագույն վիճակի է հասնելու մեր երկիրը: Եթե այսօր երկրում կա 80% աղքատություն, ապա մնացած 20%–ը, ովքեր իրենք են` մեծահարուստները, կամ կհայտնվեն արտասահմաններում, կամ կգան ու կհամալրեն մեր շարքերը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: