Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Թարգմանական գրականության մասին. ի՞նչ ենք անում, ի՞նչ չենք անում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը

– Պարոն Մկրտչյան, որպես թարգմանիչ, այսօր ինչպե՞ս կգնահատեք թարգմանական մեր գրականության վիճակը: Ի՞նչ է թարգմանվում, ի՞նչ չի թարգմանվում: Եվ, ի վերջո, մենք համակարգված թարգմանություն անո՞ւմ ենք, թե` ով պատահի, և` ինչպես պատահի:

– Նախ ասեմ, որ թարգմանական գրականությունն ընդգրկում է հարցերի բազմաթիվ շրջանակներ` թարգմանական գրականությամբ ներկայացվող ոլորտները, լեզուները, երկրները:

Իսկ ինչ վերաբերում է բուն թարգմանական գործին, սովորաբար այն արվում է երկու ճանապարհով` անհատի` թարգմանչի նախաձեռնությամբ և պատվերով: Անվանենք` սոցիալական պատվեր կամ պետական պատվեր. ինչպես կուզենք:

Եթե նկատի ունենանք թարգմանիչների նախաձեռնությունը, այն, իհարկե, կա: Նրանք նախաձեռնում են և առաջարկում են: Եվ հաջողությամբ անում են իրենց գործը:

Իսկ, որպես քաղաքական կուրս, պետական պատվեր մենք չունենք, չկա:

– Իսկ դա չի՞ ենթադրում, որ կարող են լինել հախուռն, անկազմակերպ թարգմանություններ, հաճախ` իրար կրկնող: Արդյունքում սեղանին դրվի ո՛չ այն նյութը, որը մեզ անհրաժեշտ է:

– «Հախուռն ու անկազմակերպ» գնահատականն այս թեմայի առնչությամբ ես չեմ ընդունում: Դրան այլ բնութագրում պետք է տրվի: Պարզապես կազմակերպված մոտեցում է պետք այս գործին: Ի վերջո, երկիրն ունի իր արտաքին ու ներքին քաղաքական վեկտորները, այլ երկրների հետ մտնում է տարատեսակ հարաբերությունների մեջ: Իսկ երկրների միջև եղած փոխհարաբերությունները պետք է նաև ամրապնդել մշակույթով:

Ա՛յ, ես կցանկանայի, որ թարգմանական գործի մեջ ելակետը հենց սա լիներ:

Եվ միաժամանակ կարողանայինք հայերեն դարձնել աշխարհում լույս տեսնող լավագույն գրականությունը: Այն գրականությունը, որն իր երկրում և նրա սահմաններից դուրս գնահատանքի է արժանանում:

– Իսկ մենք այսօր աշխարհից ի՞նչ ենք բերում մեր գրականություն:

– Բերում ենք այն, ինչ վաղուց պետք է ունենայինք, սակայն ժամանակին չենք թարգմանել:

Բայց Հայաստանի հնարավորություններն այնքան մեծ չեն, ինչպես Չինաստանի, Ռուսաստանի կամ այլ երկրների: Եվ մեր հնարավորությունների չափով բավականին գործ կատարել ենք, այնուամենայնիվ:

Եվ քանի որ աշխարհի ունեցածը շատ–շատ է, մենք պետք է կարողանանք այնտեղից ճիշտ ընտրություն կատարել և մեր լեզվով ներկայացնել համաշխարհային գրականության գոնե հիմնական արժեքները: Ընդ որում, ներկայացնենք և՛ արևելյան քաղաքակրթության, և՛ արևմտյան քաղաքակրթության արժեքները:

– Հենց խնդիրն էլ այն է, որ եթե մեր հնարավորությունները սահմանափակ են, ապա պետք է գործենք կազմակերպված ու համակարգված:

– Պետությունն ինչքան միջամտի ու խրախուսի մարդկանց նախաձեռնությունները, շատ լավ է: Բայց միանշանակ է, որ անհատը` թարգմանիչն ինքն է շատ հարցեր որոշում:

– Իսկ այսօր թարգմանվում է առաջի՞ն լեզվից, թե՞ նաև միջնորդ լեզվից:

– Հիմնականում թարգմանվում է առաջին լեզվից: Բայց կան լեզուներ, որոնց մենք չենք տիրապետում, մեր երկրում չկան այդ լեզուների իմացությամբ համապատասխան կադրեր, իսկ նման լեզուներով ստեղծված գրականությունը, թեկուզ միջնորդ լեզվից, պետք է թարգմանվի:

Հիմա դուք պատկերացրեք` երկու հազար տարի ոչ մի չինարեն իմացող չի եղել Հայաստանում, ինչքանո՞վ է բնական, որ չինական այդ հսկայական կուլտուրան մեր տեսադաշտից դուրս մնա: Այն դեպքում, երբ մենք հարաբերություններ ենք ձևավորում այս երկրի հետ: Նույնն էլ կարելի է ասել ճապոներենի, վիետնամերենի, կորեերենի և ուրիշ այլ լեզուների մասին, որոնք երբեք չեն եղել մշակութային մեր շրջանառության մեջ:

– Մեր պետական քաղաքականության մեջ կա՞ նպատակ, որ պատրաստենք համապատասխան մասնագետներ` մեզ համար անծանոթ մշակութային տարածքները ներկայացնող լեզուների իմացությամբ:

– Ես առայժմ նման բան չեմ նկատում: Եթե դիտարկենք մեր կրթական համակարգը, ապա այնտեղ արևելագիտություն կա, բայց այն սահմանափակվում է թուրքերենով, արաբերենով ու պարսկերենով: Պետք է ընդլայնվի շրջանակը: Եվ պարտավոր ենք արդեն մտածել այդ մասին: Սա խնդիր է, որին առնչվելու ենք ուզած, թե չուզած:

– Հիմա խոսենք քո մասին. թարգմանիչ Շանթ Մկրտչյանն առաջիկայում ինչո՞վ է ուրախացնելու ընթերցողներին:

– Կատարել եմ Անդրեյ Վոլոսի «Վերադարձ Փանջիրուդ» վեպի թարգմանությունը, որը լույս կտեսնի մոտ օրերս: Տպագրությունն իրականացրել է «Ոգի–Նաիրի» հրատարակչությունը` ռուսական կողմի պատվերով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում