Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Նախագահների հանդիպումը հերթականը կլինի. առանց Արցախի նախագահի խնդրի լուծում չի կարող քննարկվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստում: Որքանո՞վ այն կողմերին բանակցային սեղանի շուրջ կբերի:

– Հանդիպման կայանալու հարցն ինձ համար դեռ պարզ չէ: Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ համանախագահներն այցելելու են տարածաշրջան և կքննարկվեն նաև այդ հանդիպման տեխնիկական հարցերը: Չգիտեմ՝ ինչ կքննարկվի, բայց Ադրբեջանը կարող է ամեն օր մի սադրանք անել և էլ որևէ բան քննարկելու իմաստ չլինի: Կգան, կգնան, բայց իմ պատկերացումներով որևէ լուրջ առաջընթացի խնդիր չի լինելու: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին: Նման մի հանդիպում կլինի: Միգուցե փաթեթային ինչ–որ չափանիշների, վստահության մեխանիզմների առումով մի քանի բան քննարկեն, բայց չեմ պատկերացնում, որ դրանից հետո լուրջ զարգացումներ կլինեն:

Մեր գործողություններով էլ ցույց չենք տալիս, թե ինչ–որ խնդիրների լուծման ենք գնում՝ լավ գիտակցելով, որ մյուս կողմը դրան չի պատրաստվելու: Մենք զարկ ենք տալիս մեր անվտանգության ու պաշտպանության բարձրացմանը: Նախագահների հանդիպումը հերթականը կլինի: Իսկ առանց Արցախի նախագահի, խնդրի որևէ լուծում չի կարող քննարկվել:

– ՄԽ վերջին հայտարարությամբ ակնկալվեց, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին: Չի բացառվել նաև քաղաքական կամքի դրսևորումը՝ խնդրի առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Այն տարբեր կողմերից մեկնաբանվեց՝ մինչև անգամ այն, որ հակամարտությունը փակուղու մեջ է: Ո՞րն է ՄԽ–ի ենթատեքստը:

– Հակամարտության լուծում ասելիս ի՞նչ ենք մենք պատկերացնում: Որ չկրակե՞ն, թե՝ Արցախը ստանում է իր կարգավիճակը, Արցախն ու Ադրբեջանն իրար ճանաչում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, սահմանային ու տնտեսական հարցեր քննարկում: Օրինակ՝ Ադրբեջանի համար հակամարտության լուծումը տանկերով Երևան հասնելն է: Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում. ՄԽ նախագահները որոշել ու Մադրիդյան սկզբունքներով ինչ–որ ֆորմուլաներ են գրել, բայց էլի դրա հետ մեկտեղ չեն ասում, լավ՝ ի՞նչ է լինելու այդ հակամարտության լուծումը: Օդում գրված ինչ–որ բաներ են:

Ինձ համար հակամարտության լուծումն այն է, որ հայկական շահերը պահպանված լինեն: Բացի այդ, որ Արցախը ճանաչվի, հաջորդ օրը հայտարարի, որ միանում է Հայաստանի հետ, միացումը կյանքի կոչվի ու մեր ունեցած սահմաններով տնտեսությունը զարգանա: Արդյո՞ք սա բոլորի պատկերացմամբ է հակամարտության լուծում:

ՄԽ վերջին հայտարարությունը միտված էր նրան, որ շուտով կգան տարածաշրջան, գործընթացը շարունակվում է: Բայց իրենք ինչպե՞ս են հակամարտության լուծում բերելու, երբ հայկական ու ադրբեջանական կողմերը մեկ տարուց ավելի է՝ չեն բանակցել՝ սպասելով, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հասկանալի է, որ մեկ տարուց ավելի է, ոչինչ չի քննարկվել: Հիմա դա փակուղի է, թե ոչ, այլ խնդիր է ձևակերպման առումով: Միգուցե գործընթաց է, որում հենց նույն Ադրբեջանը, որը շատ չէր սիրում ստատուս քվոն, նպաստեց, որ այն պահպանվի բոլորի կողմից: Ինքն իր չսիրած բանն իր ձեռքով կյանքի կոչեց: Եթե դա է իր նպատակը՝ շատ լավ, թող էլի չբանակցի: Այս վիճակը կմնա, կպահպանվի, իսկ ստատուս քվոյի վիճակը նույն ադրբեջանական գնահատականներով միայն և միայն ձեռնտու է հայկական կողմի ցանկություններին: Մեզ համար էլ՝ ի՞նչ է եղել, ժամանակ ենք շահել, որ մեր սխալներն ուղղենք: Ապրիլյան սրացումները որքան բացեր բացեցին: Բոլոր հարցերը լուծե՞լ ենք: Ինչո՞ւ ենք մենք վախենում նրանից, որ հենց հիմա պետք է նստենք ու ինչ–որ բան բանակցենք: Պետք չէ բանակցել, պետք է մեր բացերը փակել: Մեր տնային աշխատանքները կատարելու համար ժամանակ ենք շահել, բայց ընկել ենք ուրիշների դարդ ու ցավերի հետևից: Համանախագահները մի տեքստ են գրել, ինչը որևէ բան չի փոխելու: Չկա այն մարդը, ով կարող է գնալ Արցախ ու ասել՝ Դուք՝ աջ, Դուք՝ ձախ: Իսկ եթե դա գիտենք, ապա հանգիստ պետք է մեր տնային աշխատանքներն անենք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում