Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

Չինովնիկն է որոշելու՝ հարցը հանրային նշանակության է, թե ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում ի՞նչ խնդրահարույց դրույթներ են ներառված:

– Գործող օրենքը, որն արդեն 14 տարի է կիրառվում է, բավականին հաջող է, արդյունավետ ու լիբերալ: Նոր նախագծով իշխանությունը այլ քաղաքականություն է հետապնդում, որը տեղեկատվության ազատության զարգացումը չէ: Այս օրինագիծը հետընթաց է և սահմանափակում է տեղեկատվության ազատությունը: Օրինակ՝ նոր փոփոխություններով օրենքը չպետք է տարածվի այն պետական մարմինների վրա, որոնք 50–ից պակաս աշխատողներ ունեն: Նախատեսվում է, որ հայցվող տեղեկատվությունը պետք է հանրային նշանակություն ունենա, ինչն ուղղակի աընդունելի է ու հակասում է բոլոր միջազգային նորմերին: Այդ օրենքի մեխն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է պետական մարմիններից հայցել իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: Անպայման չէ, որ դա հանրային նշանակություն ունենա՝ ազատական մոտեցումը հենց սա է պահանջում: Իսկ եթե օրենքն ընդունվի՝ ապա ինչ–որ չինովնիկ պետք է որոշի՝ տեղեկատվությունը հանրային նշանակություն ունի, թե ոչ:

Բացի այդ, լուրջ մտահոգություններ ունենք նաև տեղեկատվության ազատության լիազոր մարմնի հետ կապված: Մի բան, որը պետք է կառավարության կողմից ստեղծվի, ֆինանսավորվի բյուջեից՝ շատ հաճախ անկախ չէ ու քաղաքական պատվեր է կատարում:

– Երբ անձնական տվյալների պաշտպանության օրենքում փոփոխություն կատարվեց, կարծիք հայտնեցիք, որ այն լրացուցիչ խոչընդոտ է ԶԼՄ–ների դեմ: Վերոնշյալ նախագիծը նույն քաղաքականության շարունակությո՞ւնն է:

– Նշված օրենքով սահմանված էր, որ անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա: Բայց այդ դրույթն ուժը կորցրած ճանաչվեց: Ընդ որում՝ նման փոփոխությունն արվեց գաղտնի պայմաններում՝ առանց լրագրողական հանրության հետ քննարկելու: Այս մոտեցման կիրառման դեպքում որևէ քաղաքական գործչի տվյալները հրապարակելուց առաջ լրագրողները պարտավոր են իրենց համաձայնությունը ստանալ:

Այո: Համաձայն եմ՝ սա այդ քաղաքականության շարունակությունն է: Տարբեր օրենքների միջոցով սահմանափակումներ են մտցնում ԶԼՄ գործունեության մեջ: Վերջին տարիներին օրենքի փոփոխություններում ռեգրեսիվ միտում կա: Եթե հիմա Տեղեկատվության և ազատության մասին գործող օրենքով լրագրողը ազատորեն հարցում է ուղարկում պետական մարմիններին, ապա նոր օրենքի ընդունման դեպքում 50–ից պակաս աշխատակից ունեցողները պարտավորված չեն լինի պատասխանել հարցմանը: Չինովնիկն է որոշելու՝ հարցը հանրային նշանակության է, թե ոչ: Սրանք ոչ այլ ինչ են, քան խոսքի և տեղեկատվության ազատության անհարկի սահմանափակումներ: Բացի այդ, անցած տարվա դեկտեմբերին Գնումների մասին օրենքում փոփոխություններ եղան, որով երկրի առաջին դեմքերի՝ նախագահին, ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերող գնումները դարձրել են պետական գաղտնիք: Այս առումով ևս տարօրինակ է՝ տեղեկատվության ազատությունն ինչո՞ւ չի սկսվում հենց երկրի առաջին երեք դեմքերից:

– Օրինագիծը շրջանառության մեջ չդնելու և այն չընդունելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվելո՞ւ են:

– ՀԿ–ները, որոնք ակտիվորեն կիրառում են գործող օրենքը, նոր օրենք ստեղծելու որևէ հիմք չեն տեսնում: Վերջերս քննարկում տեղի ունեցավ, որտեղ ՀԿ–ները քննարկեցին նաև այն հարցը, թե ինչպես պետք է հակազդել: Այս շաբաթվա երկրորդ կեսին մենք հանդիպում կնախաձեռնենք այն ՀԿ–ների ներկայացուցիչների միջև, ովքեր ամենաակտիվն են կիրառում գործող օրենքը:

Մենք հետագա քայլերը կմշակենք: Կարծում եմ՝ շրջանառությունից պետք է հանվի այդ նախագիծը: Պետք է համատեղ աշխատանքային խումբ ստեղծվի, որում ընդգրկված կլինեն և՛ Արդարադատության նախարարության, և՛ մասնագիտացված ՀԿ–ների փորձագետները: Պետք է համատեղ մշակվի գործող օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում