Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Մատակարարողների միջև մրցույթները ձևական են, համակարգը՝ խայտառակ վիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դպրոցական սննդից թունավորվելու վերջին դեպքը Գորիսում էր: Թիվ 3 հիմնական դպրոցի 27 աշակերտներ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն էին դիմել: ԿԳ նախարարի մակարդակով հայտարարվեց, որ սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ դպրոցներում սննդի անվտանգությունն ապահովելու հետ կապված խնդիր կա:

«Խորհրդային տարիներին դպրոցական ճաշարաններում հստակ վերահսկողություն կար: Այդ տարիներին նման խնդիր գրեթե չի եղել: Իսկ հետխորհրդային ժամանակներում՝ մանավանդ վերջին շրջանում, խնդիրներ են առաջանում: Պետք է նկատենք, որ մի քանի տարի առաջ մեր երկրում ավելի վատ էր իրավիճակը, քան այսօր է, բայց դա չի նշանակում, որ խնդիր այլևս չկա:

Տարիներ առաջ ինչպես ցանկանում էին, այնպես էլ մատակարարում էին սնունդը: Պայմանավորվում էին տնօրենի հետ ու իրականացնում այդ գործառույթը: Խնդիրը չվերացավ, որովհետև մեր երկրում մատակարարողների միջև մրցույթները ձևական բնույթ են կրում: Առավելությունը ծանոթներին ու բարեկամներին է տրվում: Այդ գործելաոճը հիմա էլ կա: Համոզված եմ՝ նույն առաքիչներն ինչ–որ մեկի կամ կոնկրետ ԿԳՆ–ից որևէ մեկի ծանոթն են: Համենայն դեպս՝ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

Խոսելով պետական վերահսկողության մասին, Կարեն Չիլինգարյանը նկատեց.

«Միևնույն է, եթե անգամ Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործունեությունը պատշաճ ձևով իրականացնի, չեմ կարծում՝ հնարավոր լինի ամբողջ համակարգը վերահսկել:

Հնարավոր չէ ամբողջական վերահսկողություն կատարել, երբ ամբողջ համակարգն առողջ չէ: ՍԱՊԾ–ի վերահսկողությունը բավական չէ, եթե նույնիսկ իդեալական աշխատեն: Բացի այդ, դժվար թե այնքան մասնագետներ ունենան, որ ամբողջական վերահսկողություն իրականացնեն:

Ամեն ինչ փոխկապակցված պետք է լինի, համակարգն է խայտառակ վիճակում»:

Դիտարկմանը, թե գործ ունենք երեխաներին մատակարարվող սննդի հետ, և հարցին, թե ի՞նչ քայլեր են պետք նման խնդիրներից խուսափելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Եթե ՍԱՊԾ–ն վերահսկի գոնե մատակարարներին, գուցե այդպիսի խնդիրներ չլինեն կամ հասնեն նվազագույնի: Չի բացառվում, որ ամեն ինչ իդեալական լինի, արտադրամասն էլ նորմալ աշխատի, բայց մեկ այլ պատճառով անորակ սնունդ մատակարարվի: Հնարավոր է նաև, որ մի քանի օր առաջ ստուգեն ու ոչ մի խախտում չհայտնաբերեն: Բայց անգամ այդ հանգամանքը հարյուր տոկոսանոց երաշխիք չի տալիս, որ մի քանի օր հետո խնդիր չի առաջանա: Ճիշտ կլիներ, որ ոչ միայն ՍԱՊԾ–ն, այլև Առողջապահության նախարարությունը վերահսկեր ու դիտարկումներ անցկացներ այն արտադրամասերում, որոնք դպրոցներին և մանկապարտեզներին սնունդ են մատակարարում»:

Ինչ վերաբերում է նման դեպքերից դասեր քաղելու պրակտիկային, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ դեպքերից հետո սկսում են աշխատել, ստուգումներ անցկացնել, բայց էլի դրանք կրկնվում են:

«Ամբողջ համակարգով մեկ պետք է աշխատանք տարվի: Մեկ ոլորտով խնդիր լուծելը դժվար է»,– եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում