Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

– Պարոն Մանուչարյան, դուք բազմիցս եք խոսել այն մասին, որ Հայաստանն ու Սփյուռքը միասին կարող են լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում: Եվ, ընդհանրապես, ռեսուրսների երկուստեք մեկտեղումը կարևոր կլինի աշխարհում ունենալիք մեր դերակատարության համար:

Տեղի ունեցավ Հայաստան–Սփյուռք համաժողովը: Ի՞նչ եք կարծում` մատը դրվե՞լ է այն կետերի վրա, որոնք, իրոք, կնպաստեն այդ խնդիրների լուծմանը:

– Այսպես ասեմ. թեկուզ` փոքր, բայց դրականն այն է, որ հարցը, այնուամենայնիվ, մտել է համահայկական օրակարգ: Այսինքն` դրված է հայության ամբողջականացման խնդիրը: Մինչդեռ առայսօր խոսվում է առանձին–առանձին Հայաստանի ու Սփյուռքի մասին: Դա սխալ է: Մենք մի ժողովուրդ ենք, պարզապես ցեղասպանության հետևանքով ցրվել ենք աշխարհով մեկ:

Հարցն այսպես պետք է դրվեր` մենք ցանկանում ենք ապրել որպես ամբողջականություն` անկախ նրանից, թե ով որ երկրում է ապրում: Անշուշտ, ֆունդամենտալ այս հարցն իմ ասած տրամաբանությամբ չի դրված: Բայց, այնուամենայնիվ, այն քննարկվում է, և դա դրական է:

Մյուս խնդիրն այն է, որ նման համաժողովներում մասնակցություն պետք է ունենան բացարձակապես ազնիվ ու բացարձակապես վստահելի մարդիկ: Որպեսզի ոչ մեկի մոտ կասկածներ չառաջանան: Սակայն, անշուշտ, ոչ միշտ է դա հաջողվում:

Կան ավելի ֆունդամենտալ բացթողումներ: Մենք այժմ ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում: Խոսքը միայն Հայաստանի ու Արցախի մասին չէ: Նաև` սփյուռքի բոլոր հատվածների: Պարզապես տարբեր հատվածներում տարբեր կերպ են վտանգված մեր հայրենակիցները: Օրինակ, ԱՄՆ–ում անհեթեթ կյանքը մարդկանց միջից հանում է հայկականությունը, իսկ Սիրիայում մարդկանց ֆիզիկական գոյությունն է ընկնում հարցականի տակ: Բայց բոլոր դեպքերում թե՛ մեկը, թե՛ մյուսը սպառնալիքներ են հայության համար:

Բայց կա առավել մեծ սպառնալիք, որը վտանգում է Հայաստանի ու Արցախի գոյությունը: Ասես ստեղծվել է հատուկ մեքենա, ինչպես 1915–ին էր, երկրները ոչնչացնելու համար: Համաժողովում ասվեց, որ մեր երկրի անվտանգության երաշխավորը հայ զինվորն է, ընդհանրապես` հայոց բանակը: Սա բացարձակապես կեղծիք է կամ որ նույնն է` այն պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Անշուշտ չեմ ասում, թե չարամիտ կեղծիք է, կարելի է բնութագրել նաև որպես մոլորություն:

Բանն այն է, որ ցանկացած երկրի անվտանգության առաջին պատասխանատուն այդ երկրի ընտրանին է, որն իրականացնում է առաջին հերթին հոգևոր–մշակութային և քաղաքական գործընթացները: Եթե երկիրը ճշմարիտ երկիր է` իր հոգևոր–մշակութային առանցքով, իր արժեհամակարգով, նրա վրա, որպես կանոն, չեն հարձակվում: Նա կարողանում է այնպես տնօրինել իր գործերը, որ բոլորն իր հետ բարեկամներ լինեն: Այսպես է եղել հազարամյակների մեր պատմության մեջ: Այնպես որ, վերջին հարյուր–հարյուր հիսուն տարիների անհաջողությունները չի կարելի տարածել մեր ողջ պատմության վրա: Իսկ սա նշանակում է, որ պատասխանատվության իրենց բաժինը քաղաքական–պետական գործիչներն իրավունք չունեն բարդել հայ զինվորի վրա:

Երբ ակնհայտորեն այս տարածաշրջանում պատերազմ չի ուզում և ոչ մի պետություն. ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը կամ Սիրիան, Իրաքը և մյուս երկրները, ապա կա մեկ անձնավորություն ընդամենը, որը վերջին այս տասը տարիների ընթացքում սպանդի մեքենայի է վերածել Ադրբեջանը և այդ մեքենան անընդհատ ուղղորդում է դեպի մեզ, Նաթանյահուն է: Եվ եթե այս խորհրդաժողովը` Հայաստանը, Սփյուռքը և Արցախը միասին, չեն տեսնում դա, կամ ավելի ճիշտ` չեն ցանկանում տեսնել, որպեսզի հարված հասցնեն ու կանգնեցնեն այդ պարոնին, նշանակում է ակնհայտորեն հրահրում են նրան իր գործողություններում: Եվ անընդհատ պարտադրվում է, որպեսզի Իլհամ Ալիևը պատերազմ սանձազերծի:

– Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել Նաթանյահուի դեմ:

– Հայության համաժողովն իրավունք չուներ խուսափել այս հարցից, նա պետք է մեղադրեր Նաթանյահուին: Եվ պարտադիր փորձեր գտնել մարդկանց, առաջին հերթին հրեաների մեջ, և առաջին հերթին` Իսրայելում, ովքեր նման կերպ են գնահատում Նաթանյահուի գործունեությունը: Իսկ նման մարդիկ շատ–շատ են: Նպատակը մեկը պետք է լիներ` համատեղ քայլեր ձեռնարկելով կասեցնել պատերազմի վտանգը և կանխել այդ հանցագործի գործունեությունը:

Եթե սա չի արվում, ապա վաղը այս կողմից հայ զինվորը, այն կողմից ադրբեջանցի զինվորը սպանելու են միմյանց, որպեսզի Նաթանյահուի և նրա նմանների գումարներն ու իշխանությունը չպակասի:

Ընդհանրապես, այս ամենի մեջ կա մեկ նպատակ` պահպանել համաշխարհային կառավարման համակարգի փողերն ու իշխանությունը: Իսկ Նաթանյահուն այդ համակարգի ակնհայտ ներկայացուցիչն է: Կամ որ նույնն է` մարդկության դեմ ակնհայտ հանցագործներից մեկը:

Այնպես որ, հայության ներկա համաժողովն իրավունք չուներ այս փաստին չանդրադառնալ ու չգրանցել այն որպես իրողություն:

Իսկ թե ինչո՞ւ այդպես չեն անում, մեկ պատճառ կա, և այն վախկոտությունն է. ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել այդ համակարգի հետ, որպեսզի իրենք էլ պահպանեն իրենց կողոպուտն ու սեփական իշխանությունը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում