Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանը

– Պարոն Նալչաջյան, այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը կարողացա՞վ հոգեբանորեն յուրացնել անկախությունը:

– Մասամբ դա հաջողվել է: Բայց` ոչ լրիվությամբ: Այն հանգամանքը, որ մեր երկիրը փոքր է, հնարավորությունները մեծ չեն, և մարդիկ ստիպված են երկրից հեռանալ աշխատանք որոնելու կամ մշտական բնակության համար, նշանակում է, որ այս մարդիկ իրենց երկրում իրենց անկախությունն ամբողջությամբ չեն զգում: Համենայն դեպս, այդպես` մի որոշ մասը:

Եթե համատարած ողջ հայ ժողովուրդը, գոնե այն մասը, որն ապրում է Հայաստանում, հասներ այն մակարդակին, որ իմանար անկախության արժեքը և ապրեր նրանով, ապա հայրենիքից հեռացողների թիվն ավելի փոքր կլիներ:

Այնուամենայնիվ, քանի որ կորիզը կա, մնացել է այստեղ, և գործ է արվում հայրենիքի պաշտպանության և նրա հզորացման ուղղությամբ, ապա, անշուշտ, անկախության գաղափարախոսությունը պետք է համարել, որ հիմնավորվել է:

Եվ սա այն բանից հետո, երբ դարեր շարունակ մեր ժողովուրդը փաստացի անկախություն չի ունեցել: Բացի առաջին հանրապետության տարիներից:

Ուստի պատմական նման հենքի վրա սուվերենության, անկախության գաղափարի ներմուծումը ժողովրդի կյանքի մեջ դժվարին գործ է:

Դրա համար էլ ես կարծում եմ, որ այն, ինչ ձեռք է բերվել, որը գուցեև մասնակի հաջողություն է, այնուամենայնիվ, պետք է ողջունել:

– Մենք այսօր մեր երկրի հանդեպ անփույթ ենք, թափթփված ենք, հաճախ օրինախախտ ենք: Սակայն այլ երկրներում բոլորովին էլ այդպիսին չենք. հարգում ենք օտար երկրների օրենքներն ու բարքերը: Ինչո՞ւ է այդպես:

– Դա հոգեբանական լուրջ խնդիր է: Հայաստանում, ուր ապրում ենք միասին, և՛ շատ անփույթ ենք, և՛ շատ կոնֆլիկտներ ենք ստեղծում, կռվում ենք իրար հետ, խանգարում ենք իրար: Ցավոք սրտի, էթնոհոգեբանական այդ առանձնահատկությունը մեր մեջ կա: Եվ դա հնից է գալիս: Շատ հնից:

Մի ժամանակ, երբ շատ չէի խորացել հայոց պատմության հարցերի մեջ, կարծում էի, որ այն մեր ժամանակների` սովետական հասարակարգի ազդեցության հետևանք է:

Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական այդ հատկանիշները հայ ժողովրդի մոտ առաջացել են հնագույն ժամանակներում: Պատմության ընթացքում մեր կյանքը շատ հաճախ է անկայուն եղել, և միշտ էլ Հայաստանից հեռացել են մարդիկ:

Իսկ կան այսպիսի հոգեբանական օրինաչափություններ` եթե օտարները ձեզ ճնշում են, և դուք թույլ եք արդեն, սկսում եք թույլի, զոհի փնտրել սեփական ազգի մեջ: Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներքին` ներազգային ագրեսիվության ուժեղացման:

Այս մեխանիզմն ամրապնդվել է մեզանում ու հանգեցրել մի շարք լուրջ հետևանքների: Ընդ որում, նաև` արհամարհանքի սեփական մշակույթի նկատմամբ, ազգային ականավոր գործիչների աշխատանքի արդյունքների նկատմամբ: Իսկ օտարի հանդեպ լցված են լինում մշտական հարգանքով ու ակնածանքով: Եթե արտասահմանից հասարակ մի մասնագետ գա, պատիվներով նրան կընդունեն, բայց չեն նկատի իրենց կողքին աշխատող տաղանդավոր հայ մարդուն:

– Իսկ ի՞նչ անել. ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը:

– Դրա դեմ պետք է պայքարել: Եվ լուրջ աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Բայց այդ աշխատանքը ես չեմ տեսնում, ցավոք սրտի: Առանձին անհատներ ինչ–որ գործ անում են, իսկ պետական քաղաքականություն ազգային ինքնագիտակցության զարգացման, ազգային արժեքների փառաբանման, ընդհանրապես հայրենասիրական զգացմունքների ուժեղացման ուղղությամբ, չկա: Այդ աշխատանքները չեն կատարվում, ինչպես հարկն է:

Մեկ ուղղություն ենք վերցնում դեպի մի պետություն, մեկ ուղղություն ենք վերցնում մեկ այլ պետություն, ու այդպես անվերջ մնում ենք որոնումների մեջ:

Անշուշտ կողմնորոշումները անհրաժեշտ են մեր պարագայում, դա հասկանալի է, բայց ազգային գաղափարախոսություն պետք է լինի, ազգային հպարտության զգացումը պետք է կարևոր տեղ գրավի մեր կյանքում: Բարեկամություն անելով տարբեր ժողովուրդների հետ` չպետք է կորցնենք ազգային արժանապատվության զգացումը:

– Իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք հին և նոր սերունդների միջև: Այդ առումով ինչպիսի՞ն են մեր երիտասարդները:

– Իհարկե, հիմա ազգային գիտակցությունն ավելի ուժեղ է երիտասարդների մոտ, քան սովետական ժամանակներում էր, երբ կոմսոմոլներ էինք: Ու, փաստորեն, քարոզում էինք կոսմոպոլիտիզմ: Հիմա նույն այդ կոսմոպոլիտիզմն այլ բնույթ է ստացել: Հիմա էլ խոնարհվում են արևմտյան մշակույթի առջև, ցուցաբերում են անքննադատ մոտեցում:

Բայց, այսքանով հանդերձ, ինձ թվում է, որ ներկա երիտասարդության մոտ ազգային մտածելակերպն ավելի ուժեղ է, քան սովետական իշխանության ժամանակներում էր:

Բայց, որ երիտասարդությունն էլ է հեռանում երկրից, դա արդեն վատ նշան է: Վատ նշան է մեր ժողովրդի ապագայի համար:

Այնպես որ, պետք է ուժեղացնել գաղափարական աշխատանքը: Շեշտը չպետք է դրվի քաղքենիական արժեքների վրա: Իսկ մեր երկրում խոսակցություններն անընդհատ մի բանի մասին են, որ պետք է լավ ապրել: Լավ ապրելն էլ, հասկանալի է, թե ինչ է. հարստություն ունենաս, լավ տուն ունենաս և նման բաներ: Բայց թե մարդու գլխում ի՞նչ կա, նա մտածո՞ւմ է իր երկրի ապագայի մասին, թե չի մտածում, սա կարևոր չէ:

Նայում ես հայոց պատմությանը, մի բան ես տեսնում: Տեսնում ես, թե ինչքան ջանքեր ենք գործադրել` քաղաքներ ենք կառուցել, ապարանքներ, եկեղեցիներ, ու դրանք բոլորը կորցրել ենք: Ինչո՞ւ: Որովհետև քաղքենիությունը շատ տարածված է եղել մեզանում:

Հիմա պետք է մեր մեջ եղած այդ քաղքենիությունը կարողանանք հաղթահարել: Բայց դա այսօր շատ դժվարին գործ է, որովհետև հասարակությունը բուրժուական հասարակություն է: Իսկ բուրժուական հասարակության մեջ բոլորը շահույթ են ուզում ստանալ: Ուստի նման իրավիճակում շատ է դժվարացել ազգային քաղաքականություն վարելը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում