Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Քիչ երկրներ կան, որոնք եվրոպական կառույցներից և ԱՄՆ–ից նման աջակցություններ են ստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, օրերս կազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները մեր գործարարների հետ քննարկեցին հայկական ապրանքների` Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանելու հնարավորությունները: Դա նոր բան կտա՞ մեր տնտեսվարողներին:

– Նման համաժողով եղել է նաև նախկինում: Այնպես որ, նոր բան չէ մեզ համար: Ուղղակի ավելի կարևոր է, որ ամեն անգամ հավաքվելիս գնահատես, թե այդ հնարավորությունները, որ ընձեռել են ԱՄՆ իշխանությունները «Արտոնյալ ներմուծման համակարգով» (GSP), անցած տարիների ընթացքում ինչքա՞ն ես օգտագործել, և դրանք ինչքանո՞վ են նպաստել Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքների և ծառայությունների արտահանմանը:

Իսկ ընդհանուր առմամբ, երբ նայում ենք հայ–ամերիկյան առևտրային հարաբերություններին, նկատում ենք, որ անցյալ տարվա համեմատ ծավալային առումով նվազել են:

– Վերջին շրջանում ամերիկյան կողմը անընդհատ փորձում է Հայաստանին առաջարկություններ անել, մասնավորապես 8 մլրդ դոլարի առաջարկությունը, որ պատրաստ էր ներդնել մեր երկրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Սա առավել քաղաքակա՞ն ենթատեքստ ուներ, թե ռեալ տնտեսական առաջարկություն էր, ըստ էության:

– Ինչ վերաբերում է կոնկրետ 8 մլրդի առաջարկությանը, ես չգիտեմ, թե դրա տակ ի՞նչ կարելի է հասկանալ, չի պարզաբանվում բովանդակությունը: Ասվում է ընդամենը, որ ներդրումները կկատարվեն արևային էներգետիկայի բնագավառում:

Բայց հաստատ կարող եմ ասել, որ դա այսօր ռեալ չէ: Վաղվա համար էլ ռեալ չի լինելու: Որովհետև Հայաստանի տնտեսությունն այդքան հնարավորություններ չունի, որ նման գումար կլանի: Միգուցե երկարաժամկետ առումով, իրո՞ք, դա իրականություն դառնա: Բայց դրա համար Հայաստանի իշխանություններն անելիք ունեն, ոչ թե ամերիկացիները: Նրանք պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ այդ ներդրումները Հայաստան գան:

Ցավոք սրտի, երբ այսօր նայում եք ներդրումների հետ կապված հաշվետվությունները, համոզվում եք, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս նման բարենպաստ պայմաններ չկան: Ավելին` այդ խոստումները կմնան խոստումներ, եթե այդ պայմանները չստեղծվեն:

Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա միշտ էլ այն ներկա է: Որովհետև երկրների միջև եղած ցանկացած տնտեսական հարաբերություն իր մեջ պարունակում է քաղաքականություն: Եթե ամերիկյան իշխանությունները ցուցադրում են իրենց պատրաստակամությունը մեր երկրում ներդրումներ անելու և այստեղից արտահանվող ապրանքների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու վերաբերյալ, ապա Հայաստանի իշխանությունները պետք է իրենց պատասխանը տան` ինչքանո՞վ են իրենք պատրաստ օգտվելու այդ հնարավորություններից: Իսկ մինչ օրս այդ հնարավորություններից նրանք չեն օգտվել:

Նույնն էլ վերաբերում է Եվրամիությանը:

– Ամերիկյան կողմի, ինչպես նաև Եվրամիության այս սիրալիր վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ կարո՞ղ է նշանակել, որ ցանկանում են առաջիկայում թիվ մեկ պաշտոնյայի`վարչապետի ընտրության հարցում դերակատարություն ունենալ:

– Չեմ կարծում, որ նրանց նպատակը նման կոնկրետություն ունենա: Ե՛վ ԱՄՆ–ը, և՛ Եվրամիությունն ունեն իրենց սեփական արժեհամակարգը, և նրանց նպատակն է տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ կգործեն իրենց դավանած արժեքները, որտեղ ժողովրդավարական նորմերը կաշխատեն, կլինեն ազատ շուկայական հարաբերություններ, կպաշտպանվեն մարդու իրավունքները: Այսինքն` կուզեն տեսնել իրենց չափանիշներով անվտանգ Հայաստան:

Եվ այս շրջանակներում նրանք կատարում են իրենց աշխատանքը: Տեսեք` 2013 թվականի սեպտեմբերի 3–ից հետո թվում էր, թե Եվրամիությունը պետք է դադարեցներ համագործակցությունը Հայաստանի հետ: Սակայն այդպես չեղավ: Ավելին` եվրոպական կառույցները սկսեցին Հայաստանի հետ համագործակցության նոր ձևեր փնտրել: Եվ, ի վերջո, հիմա նոր համաձայնագիր է պատրաստվում:

Այնպես որ, իրենց խնդիրն առավել երկարաժամկետ է, քան թե իշխանության առանձին պաշտոնյաների հարցերը:

Եվ ես ձեզ ասեմ` քիչ երկրներ կան, որոնք եվրոպական կառույցներից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նման աջակցություններ են ստանում: Տվյալ դեպքում ԱՄՆ–ի կողմից մեզ տրամադրվող GSP համակարգը նկատի ունեմ: Եվ մենք դա պետք է գնահատենք: Պարզապես, նորից եմ ասում, մենք տարիներ շարունակ այդ արտոնությունից չենք օգտվում: Բանն էլ հենց սա է:

– Իսկ մեր երկիրն ինչո՞վ է կարևոր եվրոպայի և ԱՄՆ–ի համար:

– Բոլոր հարցերով էլ կարող է կարևոր համարվել: Քաղաքական էլ, տնտեսական էլ, տարածաշրջանային էլ, գլոբալ էլ: Ի վերջո, արդեն 25 և ավելի տարիներ համագործակցություն կա մեր երկրի և նշված կառույցների միջև: Եվ այդ համագործակցությունը տարիների ընթացքում ավելի խորացել է:

Մենք երկիր ենք, որի արժեքը նրանք ավելի շատ գիտեն, քան գիտենք մենք: Հատկապես մեր իշխանությունները:

– Նոյեմբերին այդ համաձայնագրի ստորագրումից հետո էական փոփոխություններ կլինե՞ն Հայաստան–արևմուտք հարաբերություններում:

– Քանի որ մենք 2013–ի սեպտեմբերի 3–ի փորձն ունենք, ուրեմն եկեք իրադարձություններից առաջ չընկնենք:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում