Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
Socity

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցումներում հաղթող Երևանի թիմերի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար` ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ընտանիքների միասնականությունն ու հաղթանակի մեծ ձգտումն է:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթում Երևանի թիմը վերադառնում է հաղթական գավաթով: Հաճելի անակնկալ էր այս տարիառաջին անգամ անցկացված տարեցների մարզական խաղերում Երևանի թիմի հաղթանակը:

Դուք, իսկապես, օրինակ եք բոլորի և հատկապես նոր սերնդի համար՝ առողջ ապրելակերպը խթանելու և սպորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով:

Գիտեք, որ սպորտի բնագավառը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի հաջողություններ ունենք: Անելիքներ այս ոլորտում, անշուշտ, շատ կան, բայց այս հաղթանականերով դուք մեզ ոգևորում եք, որպեսզի ներդրումներն այստեղ ավելի մեծ լինեն:

Երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում, որ այն քաղաքականությունը, որն այսօր տարվում է, լինելու է շարունակական: Վստահ եմ նաև, որ սպորտի մասսայականացմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ հաջորդ տարի Երևանի թիմերի հաջողություններն այս մարզական ստուգատեսներում կավելանան», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով:
Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մրցույթի եզրափակիչ փուլում երևանյան թիմի մասնակցությունը լավագույնս ապահոված տարեցները:
Թիմերի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերին են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:
Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ մրցույթի ակտիվ մասնակից Հայկ Մարգարյանը, որը եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշակն թևկապը փոխանցել է թիմի նոր ավագ Էրիկ Մարտիրոսյանին:
Հանդիպման ավարտին «Լավագույն մարզական ընտանիք 2017» հանրապետական մրցույթի և «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական խաղերի գավաթներն ի պահ են տրվել Երևանի քաղաքապետարանին: