Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը. Վահագն Աբգարյանի երեք մտերմագույն ընկերները սպանված են

newsbook.am-ը գրում է

Վերջին ամսիներին Հայաստանում այնքան են շատացել սպանություններն ու տարբեր կրմինալ խմբավորումների բախումները, որ արդեն անեկդոտ է դրվել շրջանառության մեջ՝ իրավապների վրա «պլան են դրել օրը մեկ-երկու սպանություն զեկուցել»: Իրականում իրավիճակն ահագին ողբերգական ու վտանգավոր է, որովհետև գործ ունենք ավարտվող ճակատագրերի և հանրապետությունում քրեական իրավիճակի բացարձակ անվերահսկելի լինելու հետ: Թեման ընդարձակ է ու ընդգրկում է բազմաշերտ իրողություններ, և այս իրավիճակում մնում է հուսալ, որ մոտ օրերս Սերժ Սարգսյանը հանդես չի գա հրապարակային ելույթով՝ համոզմունք հայտնելով, թե այս ամենը (ինչպես, օրինակ, ընտրությունների կեղծումը) ազգային մենթալիտետի տիրույթից է:   

Երեկ հերթական սպանությունն է գրանցվել մայրաքաղաքի սրտի մեջ: Ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։ Հանցագործները դիմել են փախուստի. կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Վիրավորը 38-ամյա Վահագն Աբգարյանն է, որն Ալավերդիում բավականին հարգված անձնավորություն է։ Նրան է պատկանում «Սանահին բրիջ» հյուրանոցը։ Վահագնի ընտանիքը Լոռու մարզում ճանաչում վայելող ընտանիքներից է. ծնողները՝  մտավորականներ են, որոնք երեկ մամուլից են տեղեկացել կատարվածի մասին, ու միայն իրենց որդու վիրահատության ավարտին են հասել Երևան: Վահագնի նկատմամբ վերջին տարիներին անընդհատ մահափորձեր են պլանավորվել, որոնց, ի դեպ, երեկ անդրադարձել է Հատուկ քննչական կոմիտեն կիսատ-պռատ հաղորդագրության տեսքով: Մինչդեռ այն լրագրողները, որոնք առիթ են ունեցել այդ դեպքերի լուսաբանման շրջանակներում չսահմանափակվել պաշտոնական կցկտուր հաղորդագրություններով, ահագին բան գիտեն այդ դեպքերի նախաքննությունների, բուն քննությունների և դատաքննությունների մասին:

Մահափորձ 1-ին դրվագ

Վահագն Աբգարյանի նկատմամբ առաջին մահափորձն իրականացվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ Ախթալայի կամրջի վրա ավտոմատից արձակված կրակահերթը կանգնեցրել է այն ժամանակ 36-ամյա Վահագնի զրահապատ ավտոմեքենան։ Չարագործը կրակահերթի տակ է առել Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները, հետապնդել է նրանց, ապա իր մոտ եղած ինքնաձիգից հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ էր արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա։ Սակայն հանցագործությունն ավարտին չէր հասել, քանի որ «Համեր»-ը եղել էր զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»։  «Համերի» ուղղությամբ կրակահերթի ժամանակ Աբգարյանը մեքենայի մեջ չի եղել։ Փոխարենը մեքենայում են եղել նրա չորս ընկերները, որոնք չեն տուժել միայն այն պատճառով, որ մեքենան զրահապատ է եղել։ Այդ գործը դեռ չէր հասել դատաքննության փուլին, երբ հայ հասարակությունը տեղեկացավ հերթական կրակոցների մասին: Ի դեպ, ինչպես երեկվա չարագործները, այնպես էլ 2015 թ. քիլլեր Անտոնյանը սպանության փորձը կատարել էր՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Հատուկ քննչական կոմիտեն, չգիտես ինչու, երեկ տարածած հաղորդագրության  մեջ չի շոշափել մահափորձի պատվիրատուների անունները, որոնք «Լալվար» քարի արտադրամասի սեփականատերերն են՝ երկու եղբայրներ՝ Տարոն և Արթուր Աբգարյանները:(Մահափորձ իրականացնող քիլլեր Անտոնյանն ու նրա վարորդը եղել են «Լալվար» քարի արտադրամասի աշխատակիցներ): Ի դեպ՝ այդ դեպքերից հետո Տարոնն ու Արթուրը շտապել են լքել հանրապետությունը։ Ալավերդիում այսօր ապրում է միայն նրանց մայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում