Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
Politics

«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության շուրջ կրքեր են եռում: Միջազգային դերակատարների, հարևանների ու ոչ հարևանների դիտակետում «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկումն է: Քննարկումներ, հանդիպումներ՝ առանց Հայաստանի իշխանությունների: Կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական շահն ու նաև մտահոգությունը, իսկ մեր երկրի իշխանությունների հրապարակային խոսքից երբեմն չես էլ հասկանում՝ նրանք կո՞ղմ են, որ միջանցքը գործարկվի, թե՞ ոչ: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ այս իշխանություններն իրենց նույն կերպ են պահում Սյունիքի միջանցքի հարցում, ինչպես պահում էին Ղարաբաղի հարցում:

«Նրանք անընդհատ խաբում են, ոչ մի բան չեն ասում կամ սուտ են ասում, հետո սկսում են միմյանց հակասել, հետո ժամանակ է անցնում, տեսնում ենք, որ դժբախտություն բերեցին մեր գլխին: Այ, այդ նույն ձևով կորցրեցինք Ղարաբաղը: Էլի մեզ խաբում էին, իրենց կոչում էին դեմոկրատական, թավշյա կառավարություն, հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը սուտ էր: Հիմա նույն ձևով իրենց պահում են այս հարցում: Չենք հասկանում, թե ինչի մասին են խոսում, ինչ առաջարկներ կան, ճշմարտությունը չեն ասում: Վերջերս խոսում էին մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին: Եթե այդ պայմանագիրը կնքում են նաև Ադրբեջանի մասնակցությամբ, դա նշանակում է, որ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը այդ միջանցքում: Այնտեղ կա Իրանը, որ չի ցանկանում թույլ տալ, որ որևէ միջանցք բացվի, կա Ռուսաստանը, որն ուզում է այն իր վերահսկողության տակ լինի, նա հիմա հիանալի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ կա Արևմուտքը, որն ուզում է՝ Ռուսաստանը, Իրանը դուրս գան այնտեղից, և դա լինի Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության տակ: Այդ բոլոր լուծումները, բացի Իրանից, կարող են դառնալ Հայաստանի վերջը: Եթե այնտեղ մտնում է ինչ-որ մասնավոր ընկերություն, որը զեկուցելու, ենթարկվելու է Ադրբեջանին, դա նշանակում է, որ այնտեղ կամաց-կամաց հաստատվելու է Ադրբեջանի ներկայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի ուժեր են մտնելու այնտեղ, ադրբեջանցիներ, և շատ արագ ինչ-որ պատրվակ կստեղծվի, որ Սյունիքը մեր ձեռքից վերցնեն: Դրա մասին խոսում է նաև Թուրքիայի երկաթուղային տրանսպորտի նախարարը, որն ասաց՝ մեր նպատակն է Ղարսով և Սյունիքով միացնել Ադրբեջանն ու Թուրքիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկյանը:

Ի տարբերություն «Զանգեզուրյան միջանցքի», Հայաստանի իշխանությունները հաստատակամ են մեկ հարցում՝ պատրաստ են օր առաջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: «Նրանք տապալվեցին թե՛ իրենց արտաքին քաղաքականության, թե՛ պատերազմ վարելու մեջ: Այն փաստը, որ ուզում են «Խաղաղության պայմանագիր» ստորագրել, ոչինչ չի նշանակում: Նախ՝ ցանկանում էին անընդհատ զիջումներ անելով՝ Ալիևին բերել խաղաղության, դա չստացվեց: Տեսնում ենք, որ իր պահանջները չեն վերջանում: Շատ երկար պլան ունի, թե ինչպես է Հայաստանը նսեմացնելու և ոչնչացնելու: Պահանջների երկար ցուցակ ունի, կանգ չի առնելու, իսկ նրանք ասում էին, որ զիջելով կգանք խաղաղության, դա սուտ էր: «Խաղաղության պայմանագիրը» մեզ ոչնչից չի պաշտպանի, կարող են ստորագրել այն, հետո պատրվակ գտնել ու խախտել, ինչպես Նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Երևի ճնշման տակ են Արևմուտքի կողմից, որ ինչքան հնարավոր է՝ շուտ ստորագրեն այդ պայմանագիրը, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Կովկասից:

Հետո էլ ասեն, որ ռուսական զորքը մեզ այստեղ պետք չի, քանի որ արդեն խաղաղ ապրում ենք:Արևմուտքն իրենց ճնշում է, քանի որ նրա համար մենք որևէ նշանակություն չունենք, նրանց նպատակն է Ռուսաստանը դուրս հանել Կովկասից: Հնարավոր է, որ ուզում են՝ որքան հնարավոր է՝ շուտ կնքել այդ «Խաղաղության պայմանագիրը», որ հետո ժողովրդին ասեն՝ ամեն ինչ հանձնեցինք, տապալեցինք, բայց խաղաղություն ունենք, հիմա կարող ենք զբաղվել ճաշկերույթներով ու հեծանիվ քշելով: Մարդկանց որոշ մասը դրան հավատում է, որ կարող ենք զբաղվել մեր ամենօրյա կյանքով, և ինչ-որ ձևով Թուրքիան և Ադրբեջանը հետ կքաշվեն մեզանից: Բայց նման բան չի լինի, դա հսկայական փիառ ակցիա է, որը ֆինանսավորվում է Արևմուտքից, այնտեղից հրամաններ են տալիս, թե ինչպես հայ ժողովրդին անընդհատ խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ և ասել, որ խաղաղ կապրենք: Խաղաղ չենք ապրելու, քանի որ մեր թշնամիները հզորանում են, իսկ իրենց ախորժակն աճում է»,-նշում է մեր զրուցակիցը:

«Խաղաղության պայմանագիրը» պարոն Խաչիկյանը հերթական կապիտուլյացիա է համարում: «Սա շարունակվող կապիտուլ յացիա է: Ունեինք Նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որն առաջինը խախտեցինք: Մեր երկրի ղեկավարը գնաց Պրահա, հանձնեց Ղարաբաղը, խախտեց այդ պայմանագիրը: Կային Մինսկի պայմանագրեր, հիմա ոչ ոք չի հիշում, թե դա ինչ էր, դրանք էլ խախտվեցին: Պայմանագրերն անընդհատ կնքվում և խախտվում են: Կարևորը ուժերի բալանսն է, մեր ուժային բալանսը չենք վերականգնում, մեր դիվանագիտությունը չենք շտկում Իրանի հետ, ստրատեգիական համագործակցության չենք դիմում, քանի որ Արևմուտքն արգելում է դա անել: Ռուսաստանը վաղուց արդեն մեր դաշնակիցը չէ, մեր թշնամին է դարձել: Տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը, վերջին վեց տարվա քաղաքականությունը բացարձակ ձախողված քաղաքականություն է: Մի բան, որն այս խմբի մոտ լավ է ստացվում, անընդհատ արդարացումներ գտնելն ու մեր ժողովրդին մանիպուլացնելն է, ասել, որ ուտել-խմելով՝ թուրքերից կպրծնենք: Նման բան չի լինելու»,-ընդգծում է նա:

Այս բոլոր բանակցությունների ու քննարկումների ֆոնին մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող մեր ռազմագերիների ու անհիմն մեղադրանքներով ազատազրկված քաղաքացիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձի հարցը: Մինչ բարձրաձայնվում է այն մասին, որ COP29 գագաթաժողովը հրաշալի առիթ էր այս մասին խոսելու, Հայաստանի իշխանություններն ասում են՝ այս ուղղությամբ կատարում են աշխատանքներ, որոնք այս փուլում անտեսանելի են հանրության համար: «Իշխանության որևէ քայլ, որևէ աշխատանք չեմ տեսնում այս ուղղությամբ: Հրապարակայնորեն չեն խոսում այս մասին, չեն պահանջում, որ Ադրբեջանը կատարի իր պարտականությունները: Խախտել են Նոյեմբերի 9-ի պայմանագիրն իրենց ապիկար քաղաքականության հետևանքով: Ո՛չ հետ բերեցինք մեր գերիներին, ո՛չ Արցախում հայություն մնաց, ո՛չ էլ հույս մնաց, որ ապագայում նրանք ինչ-որ կարգավիճակ կունենան: Գնացին Պրահա և քանդեցին ամեն ինչ՝ դուրս գալով Նոյեմբերի 9-ի պայմանագրից: Հիմա փորձում են արդարացումներ գտնել»,-հավելում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Արևմուտքի ուղին բռնած Հայաստանի իշխանություններն այժմ փորձում են հարաբերություններ կառուցել բոլոր ուղղություններով և կրկին մղվում են դեպի Ռուսաստան: «Ասում էինք, որ պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարել, պետք է պրոֆեսիոնալ կադրեր բերել, նրանք դա չունեն: Կարծում են՝ գոռգոռոցներով, փիառ ակցիաներով, թատրոնով, կաթսա խփելով՝ կարող են ինչ-որ բան աշխարհում փոխել: Նրանք տապալվեցին, Ռուսաստանի հետ ամեն ինչ քանդեցին, Արևմուտքից որևէ ռեալ բան չստացան, ինչ-որ ծիծաղելի ԲՏՌ-ներ՝ ապակուց, և ինչ-որ գեղեցիկ խոստումներ, իսկ Ռուսաստանին կորցրեցինք: Ընկան երկու աթոռի մեջտեղը: Հիմա փորձում են ներողություն խնդրելով, չորեքթաթ հետ գնալ Ռուսաստանի մոտ: Ռուսաստանն էլ գիտի այս մարդկանց տեսակը, մեզ տալու է ինչ-որ երրորդական նշանակություն Ալիևից ու Էրդողանից հետո, ասելու են՝ նստեք ձեր տեղը, կասենք, թե ձեր ապագան ոնց ենք որոշել: Սա կատաստրոֆիկ արտաքին քաղաքականություն էր, սրա մասին խոսել էինք, բայց մեզ ոչ ոք չէր լսում:

Դրա փոխարեն տասնյակ միլիոնավոր դոլարներ, արդեն 110 մլն դոլար միայն մեկ աղբյուրից տրվում է այս քարոզիչներին, որոնք զբաղված են եվրոթատրոնով: Մեր ժողովրդին համոզում են, որ Եվրոպայից ինչ-որ հրաշք կլինի, երկնքից սպիտակ ձի կիջնի՝ վրան Փելոսին, Մակրոնը, եվրադիտորդները, Փարիզի քաղաքապետը, Կանադայի ինչ-որ ներկայացուցիչ: Այդ քարոզիչները զբաղված են ամենօրյա մանիպուլյացիայով, մեր ժողովրդի խելքը լվանալով: Որևէ կոնկրետ հետևանք դա չունեցավ: Վեց տարի Արևմուտքը մեզ ո՛չ լուրջ զենք տվեց, ո՛չ երաշխավորեց մեր տարածքը, ո՛չ պատժամիջոցներ ընդունեց Ադրբեջանի դեմ, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամակցություն առաջարկեց, ո՛չ ռազմական բազա, ոչ մի բան: Սա ուղղակի կատակերգություն է, որը ֆինանսավորվում է արտասահմանից, և ցավոք, մեր ժողովրդի մեջ մարդիկ են լինում, ովքեր այդ եվրոդոլարների դիմաց պատրաստ են կատակերգությունը շարունակել և մեզ անընդհատ խաբել»,-եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում