Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ահազանգ կառավարությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության դեկտեմբերի 22–ի N 1339 –Ն որոշման համաձայն, և ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի 2.1–ին մասով, սահմանվել է, թե երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքներն այսուհետ ինչ ընթացակարգով պետք է գրանցվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում և ապա ներկրվեն տվյալ երկիր:

Ի դեպ, նույն ընթացակարգի համաձայն, եթե ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան պետական լիազոր մարմիններն իրենք են հանդիսանում տվյալ ապրանքի ներկրման նախաձեռնող երկիրը, ապա իրենք պետք է դիմեն ԵԱՏՄ միասնական ռեեստր, ներկայացնեն ռեեստրում գրանցված լաբորատորիաներից որևէ մեկի կողմից տրված որակի սերտիֆիկատ, որից հետո ներկրման ենթակա ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցելու իրավունք ստանան տվյալ ապրանքը ներկրելու համար: Նոր ընթացակարգի համաձայն, դրանից հետո է միայն հնարավոր դառնում այս կամ այն ապրանքը ռեեստրում գրանցելու հարցը «կազմակերպելը» և երրորդ երկրից ապրանք ներմուծելը:

Որպես այս ընթացակարգի կազմակերպիչ, կառավարության որոշմամբ, պարենային ապրանքների մասով, լիազոր մարմին է նշանակվել ՍԱՊԾ–ն, իսկ ոչ պարենային ապրանքների մասով՝ Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Կարճ ասած, առաջին հերթին պետք է որ ԵԱՏՄ անդամ երկիրն ունենա միասնական ռեեստրում գրանցված լաբորատորիաներ, որը Հայաստանն ունի, այդ կառույցի կողմից տրամադրվող տեղեկանք, որը և պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ներկրվող ապրանքի որակական հատկանիշները բավարարելու դեպքում այն գրանցվի ԵԱՏՄ միասնական ռեեստրում և թույլատրվի երրորդ երկրից ապրանք ներկրել ԵՏՄ անդամ որևէ երկիր:

Բայց ինչպես կառավարության շատ որոշումներ, այնպես էլ այս մեկը, ընդունվել է ու մնացել է թղթի վրա, դրանից բխող հարցերն էլ օդում կախված, իսկ խանութներում երրորդ երկրներից ներկրված ապրանքներն էլ՝ չգրանցված ԵԱՏՄ միասնական ռեեստրում:

Ավելի վաղ «Փաստն» անդրադարձել էր նշված օրենքի խախտումով Լեհաստանից Հայաստան ներկրված մանկական կերի փաստին: Եվ քանի որ այդ ապրանքը ներկրվում է երրորդ երկրի կողմից, ուստիև պետք է որ գրանցված լիներ միասնական ռեեստրում, որի ապացույցներն այդպես էլ ոչ ներկրող կազմակերպությունը, ոչ էլ ՍԱՊԾ–ն չներկայացրեց: Դրա փոխարեն, ներկրող ընկերությունն ու ՍԱՊԾ–ն սկսեցին մոլորեցնող ու լղոզված պատասխաններով շեղել սպառողներին հիմնական հարցադրումից:

Հարցի մասին գրավոր և ամբողջական պատասխան ստանալու համար «Փաստը» ստիպված գրավոր դիմեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, սակայն կրկին ստացանք մեր հարցադրումների հետ որևէ աղերս չունեցող պատասխան, որը թե՛ կառավարության ղեկավարի, թե՛ պատկան մարմինների համար պետք է որ հետաքրքրական լինի:

Առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք Լեհաստանից Հայաստան ներկրված մանկական կերի մասին «Փաստի» հարցադրումները և հարցերի մասին ՍԱՊԾ–ի պատասխանը:

«Փաստի հարցերը, որն ուղարկվել էր հունիսի 28–ին.

«ՀՀ կառավարության 2016 թ–ի դեկտեմբերի 22–ի N 1339 – Ն որոշման համաձայն ընկերությունների կողմից երրորդ երկրներից պարենային ապրանքների ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցումը հանձնարարվել է Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանը:

Խնդրում ենք պատասխանեք հետևյալ հարցերին՝

• Արդեն 6 ամիս է ՀՀ կառավարության որոշումը գործում է և այս ընթացքում քանի տնտեսվարող է դիմել ՍԱՊԾ–ին իր կողմից ներմուծվող սննդամթերքը ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցելու համար:

• Ինչ ընթացակարգ և ծախսեր է այն ենթադրում և ինչպես է կազմակերպվում այդ որոշման իրացման հանրայնացումը:

• «Փաստ» օրաթերթը հունիսի 20–ի համարում անդրադարձել էր «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծվող «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» մանկական կերին, սակայն ՍԱՊԾ մամուլի քարտուղարը լրագրողներին տրամադրեց ԵԱՏՄ միասնական ռեեստրի «Օպոլե» բառով որոնման արդյունքները: Այդ նյութերում մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել նշված մանկական կերի ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելը փաստող որևէ տեղեկություն: Խնդրում ենք մեզ տրամադրել դեղատներում վաճառվող նշված կերը ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելու փաստը հավաստող լինքը, ոչ թե «Օպոլե» կամ «Նուտրիցիա» բառերով լինքերը, որոնք որևէ աղերս չունեն մեր նշած ապրանքների հետ:

Նշված հարցերին ի պատասխան, ՍԱՊԾ–ն ուղարկել է հետևյալը՝

«Ձեր կողմից ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացված հարցման վերաբերյալ հայտնում ենք, որ 2017 թվականի մարտի 22–ին «Սլավ գրուպ» ՍՊ ընկերության կողմից Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մանկական սնունդ Nutrilon 1–3763,2 կգ, Nutrilon 2– 3225,6 կգ և Nutrilon 3– 2198,4 կգ, ընդամենը 9187,2 կգ:

«Սլավ գրուպ» ՍՊ ընկերությունը հիմնավորումներ է ներկայացրել, որ Нутрилон 1 (Пронула +) և Нутрилон 1, (Премиум) ապրանքներն ունեն նույն բաղադրությունը, արտադրվել, պատրաստվել և փաթեթավորվել են միատեսակ և ունեն նույն պետական գրանցման վկայականը:

Սահմանային պետական վերահսկողության ժամանակ բեռի խմբաքանակից իրականացվել է նմուշառում և նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նմուշները համապատասխանում են ՄՄ ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 033/2013 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: 2017 թ–ի մարտի 24–ին տրամադրվել է անասնաբուժական սերտիֆիկատ»,– ասված է պատասխանում:

Ինչպես երևում է, այդպես էլ չի տրամադրվել վերը նշված ապրանքի ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելու մասին որևէ տեղեկություն: Ավելին, այսօր հանրապետության սուպեր, հիպեր և այլ տիպի մարկետներում կարելի է հազարավոր ապրանքներ գտնել, որոնք կրկին ներկրվել են երրորդ երկրներից, սակայն կրկին չեն գրանցվել միասնական ռեեստրում, ինչը նշանակում է, որ ՍԱՊԾ–ն կա՛մ չի կատարում կառավարության որոշումը, այսինքն՝ այն ձևական բնույթ է կրում, կա՛մ այն դարձել է լրացուցիչ մահակ ՍԱՊԾ–ի ձեռքում, որով նա ցանկացած ժամանակ կարող է հարվածել տնտեսվարողների գլխին:

Այսինքն, երկու դեպքում էլ գործ ունենք ՍԱՊԾ–ի թերի աշխատանքի հետ, որը նաև կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, բայց թե ինչու է կառավարությունն աչք փակում այս ամենի վրա, դեռևս հասկանալի չէ:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում